Բրատինգի հուշարձան
Բրանտինգի հուշարձան (շվեդ.՝ Brantingmonumentet), Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ, Շվեդիայի վարչապետ, Խաղաղության Նոբելյան մրցանակի 1921 թվականի դափնեկիր Կարլ Յալմար Բրանտինգին նվիրված պատմական հուշարձան։ Քանդակագործ Կարլ Էլդը հուշարձանի վրա սկսել է աշխատել դեռևս 1926 թվականից՝ Բրանտինգի մահից մեկ տարի հետո։ Աշխատանքը շարունակվեց տասնամյակներ, 1947 թվականին քանդակի ձուլումը հանձնարարվեց «Herman Bergman Konstgjuteri» ընկերությանը և 1952 թվականի հունիսի 2-ին Ստոկհոլմի կենտրոնում գտնվող Նորրա Բանտորգենտ այգում կայացած պաշտոնական արարողության ժամանակ տեղի ունեցավ հուշարձանի բացումը[1][2]։
Բրանտինգի հուշարձան | |
---|---|
Տեսակ | քանդակ |
Քանդակագործ | Carl Eldh? |
Ստեղծում | հունիսի 2, 1952 |
Բարձրություն | 5 մետր |
Երկիր | Շվեդիա |
Բնակավայր | Ստոկհոլմ և Ստոկհոլմ |
Շինության ձև | Բրոնզե, գրանիտե ուշարձան |
Նյութ | բրոնզ և գրանիտ |
Ներկա վիճակ | Կանգուն |
պատկերված են
| |
Brantingmonumentet Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրել1935 թվականին Կարլ Յալմար Բրանտինգի մահվան տասնամյակի հետ կապված Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամները սկսեցին միջոցներ հավաքել Բրանտինգի և բանվորական շարժման պատվին հուշարձան կառուցելու նպատակով։ Հուշարձանի տեղադրման վայրը նախատեսված էր Նորրա Բանտորգենտ այգու կենտրոնում, որտեղ երկար տարիներ կազմակերպվում էին սոցիալ-դեմոկրատների ցույցերը։ Հուշարձանի ստեղծման աշխատանքը հանձնարարվեց քանդակագործ Կարլ Էլդին, որը սկսել էր նախագծի վրա աշխատել դեռևս 1926 թվականից՝ Բրանտինգի մահից հետո, նրա հետ հանդիպումների տպավորությունների հիման վրա[3][4]։ Աշխատանքը տևեց մի քանի տարի, քանի որ Բելլևյու այգում գտնվող Էլդա արվեստանոցում բավականին նեղվածք էր, իսկ ինքը՝ քանդակագործը, պատվերների չափից կախված, որոշեց քանդակը կավից չպատրաստել, այլ այն քանդակեց գիպսից։
Վերջնական մոդելն ավարտվեց 1942 թվականին, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով աշխատանքները շարունակելն անհնար էր և մակետը սղոցվեց կտորների[5][6]։ 1950-ական թվականների սկզբին հուշարձանի շինարարության համար նորից որոշակի գումար հավաքվեց և բրոնզից ձուլման աշխատանքները ավարտվեցին 1952 թվականին[7] «Herman Bergman Konstgjuteri» ընկերության կողմից Ստոկհոլմի Ռոսլագսգատան փողոցում։ 1952 թվականի հունիսի 2-ին տեղի ունեցավ հուշարձանի հանդիսավոր բացումը քանդակագործ Էլգի և Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, վարչապետ Թագե Էրլանդերի ներկայությամբ։
1992 թվականի մայիսի 17–ին հուշարձանը մասնակիորեն ավերվեց պայթուցիկ սարքի միջոցով։ Ինչպես պարզվեց, դրանում ներգրավված էին յոթ երիտասարդներ, որոնք հանցագործությունը կատարել էին «պարզապես զվարճանալու համար», այդ խմբի կողմից 1992 թվականի փետրվարի 25-ից մինչև հունիսի 8-ը Ստոկհոլմում իրականացվել էին տարբեր արձանների ևս հինգ պայթյուններ[8][9][10]։ Երկու տարի անց հուշարձանը վերականգնվեց «Herman Bergmans Konstgjuteri» ընկերության կողմից 320 հազար շվեդական կրոնով, որը բաժանվեց Ստոկհոլմի վարչակազմի և Շվեդական արհմիությունների կոնֆեդերացիայի միջև։
Ճարտարապետություն և կոմպոզիցիա
խմբագրելՀուշարձանի տեսքը դիմացից | Բրատինգի հուշարձանը կենտրոնում | Հուշարձանի տեսքը հետևի կողմից |
Բրանտինգի հուշարձանը իրենից ներկայացնում է բրոնզե բարձրաքանդակային կոմպոզիցիա՝ 6,4 մետր բարձրությամբ և 3,5 մետր երկարությամբ։ Հուշարձանը կանգնեցված է կարմիր գրանիտից 60 սանտիմետրանոց պատվանդանի վրա։ Առջևում պատկերված է մայիսիմեկյան միտինգ, որտեղ Բրանտինգը շփվում է մարդկանց հետ՝ գտնվելով առանձին պատվանդանի վրա։ Նրա աջ ձեռքը սեղմած բռունցքով բարձրացված է վեր, իսկ ձախ ձեռքում թղթեր է բռնած։ Բրանտինգի ձախ ոտքի մասում քանդակագործը տեղադրել է փոքրիկ փերի ծաղիկներով, որը խորհրդանշում է գարնան զարթոնքը։ Նրա հետևի մասում երկու կողմից կանգնած են տարբեր տարիքի մեծ թվով մարդիկ, այդ թվում բանվոր դասակարգի ներկայացուցիչներ։ Բրանտինգի ձախ կողմում կարելի է տեսնել նշանավոր սոցիալ դեմոկրատներ Ավգուստ Պալմային և Ակսել Դանիելսոնին։ Բրանտինգի աջ կողմում երիտասարդ ընտանիք է և տարեց տղամարդ ու կին։ Բրանտինգի ետևում գործարանային ծխնելույզների և եղևնիների շարքի ֆոնին կանգնած է մի տղամարդ ձեռքին քամուց ծածանվող դրոշ[6]։
Երիտասարդ ընտանիք | Տարեց ամուսիններ | Բրատինգի կոչը | Ծաղիկներով փերի | Դանիելսոնն ու Պալմը |
Հուշարձանի հետևի կողմը բաժանված է երեք ուղղահայաց շերտերի։ Կենտրոնում հսկայական խարույկ է, որը խորհրդանշում է Բրանտինգի կողմից վառված բոցը։ Ձախ կողմում արևի տակ ցորենի խուրձն է, որի շուրջը թռչում են ծիծեռնակները, իսկ ներքևում Կարլ Էլդի խոսքն է.
Շվեդական Սոցիալ դեմոկրատիան նվիրում է այս հուշարձանը իր առաջնորդ Յալմար Բրանտինգին։ Նրա կյանքը նվիրված էր շվեդացի աշխատավորին։ |
Աջ կողմում ջրային անիվ է, քիչ ներքև մի հատված շվեդ գրող 1951 թվականին գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Պեր Լագերկվիստի ելույթից.
Նա արթնացրեց ժողովրդի նիրհած ուժը և ղեկավարեց ազատության և արդարության համար պայքարը։ Ապագան ամփոփված է նրա գործերում։ |
Ծիծեռնակների խումբն արևի տակ | Էլիդի հայտարարությունը | Ջրե անիվ | Լագերկվիստի հայտարարությունը |
Հուշարձանի շուրջը տնկվել են ծաղիկներ և ծառեր, պատրաստվել են խոտածածկ տարածքներ զբոսախնջույքների և հանգստի համար, հեծանվային և հետիոտնային արահետներ[11][12]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Sof ́ia Vasil ́evna Kovalevskaia, Sergio Albeverio (2002). Operator Methods in Ordinary and Partial Differential Equations: S. Kovalevsky Symposium, University of Stockholm, June 2000. Springer Science & Business Media. էջ 46. ISBN 3764367903.
{{cite book}}
: More than one of|pages=
and|page=
specified (օգնություն) - ↑ «Branting-monumentet». Skulptur Stockholm. Վերցված է 13 октября 2014-ին.
- ↑ «Eldh-museet hotat nationalarv». Dagens Nyheter. 25 ноября 2013. Վերցված է 13 октября 2014-ին.
- ↑ Hjalmar Branting, porträttbyst i granit, Riksdagshuset, Stockholm, 1927.
- ↑ «Branting Monument in Stockholm». Social History Portal. Վերցված է 13 октября 2014-ին.
- ↑ 6,0 6,1 «Brantingmonumentet (1930 – 1942)». Olofströms kommun. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 13 октября 2014-ին.
- ↑ Datering på baksidan: «Herman Bergmans Konstj: A.B. 1952»
- ↑ «Sprängde statyn mest på skoj». Dagens Nyheter. 17 июля 1992.
- ↑ Barbro Dillworth & Fredrik Nejman, «Vem är trött på statyerna?», Expressen, 18 мая 1992.
- ↑ «Åter till brottsplatsen. Sju unga statysprängare riskerar långa straff», Dagens Nyheter, 18 июля 1992.
- ↑ «En grön oas mitt i vimlet». Sveriges Arkitekter. 11 декабря 2009. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 13 октября 2014-ին.
- ↑ «Ny park på Norra Bantorget» (PDF). Стокгольм. Վերցված է 13 октября 2014-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Բրատինգի հուշարձան». Skulptur Stockholm.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բրատինգի հուշարձան կատեգորիայում։ |