Բրատինա (եղբայրության թաս), ռուսական գնդաձև անոթ է, որը նախատեսված է ալկոհոլային խմիչքների (գարեջուր, մեղր, գինի) հյուրասիրության համար [1]։ Օգտագործվել է 16-19-րդ դարերում՝ խրախճանքների և հիշատակի արարողության ժամանակ։

Կայսր Ա․ Միխայլովիչի բրատինան։ Մոսկվա, Կրեմլ 17-րդ դար

Նկարագրություն խմբագրել

Բրատինան կոնաձև կափարիչով լայնեզր թաս էր, հիմնականում մատուցվում էր սկուտեղի վրա։ Կենցաղում կիրառելու համար պատրաստվում էր պղնձից կամ փայտից, իսկ բարձրաշխարհիկ տոնակատարությունների ժամանակ՝ ոսկուց կամ արծաթից զարդարված հղկված նախշերով։ Ծավալը հիմնականում համապատասխանում էր դույլի ծավալին։ Բրատինաներն ունեցել են տարբեր չափեր, բայց միջինը, փոքր բրատինաներն ունեն մոտավորապես 11/2 բաժակ տարողություն։

Փոքր բրատինաները կոչվում էին բրատինկաներ և օգտագործվում էին նույնիսկ սովորական բաժակների փոխարեն, այն դեպքում, երբ մեծերից խմում էին շերեփի կամ կռճամանի օգնությամբ։ Երբեմն բրատինաները լինում էին ոսկե կամ արծաթե՝ զարդարված թանկարժեք քարերով (ինչպես նաև հասարակ զարդանախշերով և խոտերով) և օգտագործվում էին որպես թանկարժեք նվերներ։ Այսպես, 1637 թվականին բոյարական Ռուսաստանի բարձրաստիճան մի պաշտոնյայի կողմից լեհ թագավորին նրա ամուսնության կապակցությամբ նվիրված բրատինան պատրաստված էր ոսկուց, ուներ կափարիչ, զարդարված էր հակինթով, սուտակով, զմրուխտով և մարգարիտով՝ 2000 ռուբլի ընդհանուր արժողությամբ [2]։

Լրացուցիչ տեղեկություն խմբագրել

Բրատինան պատկերված է Մոսկվայի «Բրատեևո» շրջանի զինանշանի և դրոշի վրա։

Մինչև 2017 թվականը հոկեյի բարձրագույն լիգայում գլխավոր մրցանակը «Բրատինա» գավաթն էր։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Шангина И.И. Братина. Братинка // Русский традиционный быт : Энциклопедический словарь. — СПб.: Азбука-классика, 2003. — С. 366—369. — 688 с.
  • Баранов Д.А., Баранова О.Г. и др. Ендова // Русская изба : Иллюстрированная энциклопедия. — СПб.: Искусство-СПБ, 2004. — С. 142—145. — 376 с.
  • Рудаков В. Е. Братина // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). —СПб., 1890—1907.
  • Русская мера / Редактор: Ю. Якутин. — М.: Экономическая газета, 2010. — 608 с. — (Русская классическая библиотека. Экономика и духовность). — ISBN 978-5-900792-49-1
  • Братина // Брасос — Веш. — М. : Советская энциклопедия, 1971. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 4).
  • Зданович Л. И. Братина // Кулинарный словарь — М.: Вече, 2001. — 400 с. — ISBN 5-7838-0923-3
  • Л. В. Беловинский Братина // Иллюстрированный энциклопедический историко-бытовой словарь русского народа. XVIII — начало XIX в. / под ред. Н. Ерёминой. — М.: Эксмо, 2007. — С. 65. — 784 с.: — ил. с. — 5 000 экз. — ISBN 978-5-699-24458-4