Բրանկո Շմիդտ
Բրանկո Շմիդտ (խորվաթերեն՝ Branko Schmidt, սեպտեմբերի 21, 1957, Օսիեկ, ՀՍՖՀ), խորվաթ կինոռեժիսոր, սցենարիստ։ Նրա «Բուսակեր մարդակերը» ֆիլմը ներկայացվել է Օսկարի լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում, սակայն չի ընդգրկվել վերջնական ցանկում[1]։
![]() | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 21, 1957 (66 տարեկան) |
Ծննդավայր | Օսիեկ, ՀՍՖՀ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտացում | կինոռեժիսոր և սցենարիստ |
IMDb | ID ID 0772851 |
Կենսագրություն խմբագրել
Բրանկո Շմիդտը ծնվել է Օսիեկ քաղաքում։ 1981 թվականին ավարտել է Զագրեբի դրամատիկական արվեստի ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության ռեժիսուրայի բաժինը։ Առաջին լիամետրաժ խաղարկային «Սոկոլը նրան չի սիրում» (Ֆաբիան Շովագովիչի համանուն պիեսի էկրանավորումն է, ֆիլմի երաժշտության հեղինակն է Զորան Մուլիչը) ֆիլմը նկարահանել է 1988 թվականին։ Ֆիլմը Պուլայի կինոփառատոնում արժանացել է «Տարվա հայտնություն» մրցանակին։ Շմիդտը նկարահանում է և գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր, որոնք հիմնականում վերաբերում են Հարավսլավիայի և Խորվաթիայի նորագույն պատմությանը։
Շմիդտի «Սեխի ճամփան» կինոնկարը (2006) Խորվաթիայում արժանացել է մի շարք մրցանակների, իսկ Մոնպելյեի կինոփառատոնում լավագույն երաժշտության համար արժանացել է «Ոսկե Անտիգոնե» գլխավոր մրցանակին։ Շմիդտի «Մետաստազներ» խաղարկային ֆիլմը (2009, Իվո Բալենովիչի վեպի կինոտարբերակն է) երեք «Ոսկե Արենա» մրցանակ է ստացել «լավագույն կինոնկար», «լավագույն դերասան» և «լավագույն դիմահարդարում» անվանակարգերում։ Նրա «Բալերի անունները» ֆիլմը 2016 թվականին ներկայացվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթ անվանակարգում[2][3] և արժանացել է «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակին[4][5]։
Ֆիլմեր խմբագրել
Տարի | Ֆիլմի անունը | Ֆիլմի բնօրինակ անունը |
---|---|---|
1988 | Սոկոլը նրան չի սիրում | Sokol ga nije volio |
1991 | Ջուկա Բեգովիչ | Đuka Begović Đuka Begović |
1994 | Վուկովար. տան ճանապարհը | Vukovar se vraća kući |
1997 | Ծննդյան տոնը Վիեննայում | Božić u Beču |
2000 | Հին կաղնու բլյուզ | Srce nije u modi |
2001 | Գիշերվա թագուհին | Kraljica noći |
2006 | Սեխի ճամփան | Put lubenica |
2009 | Մետաստազներ | Metastaze |
2012 | Բուսակեր մարդակերը | Ljudožder vegetarijanac |
2015 | Բալերի անունները | Imena višnje |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «'Ljudožder vegetarijanac' je hrvatski kandidat za Oscara»։ HAVC։ սեպտեմբերի 14, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-20-ին։ Վերցված է սեպտեմբերի 14, 2012
- ↑ ««Բալերի անունները» ֆիլմը Ոսկե ծիրան կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթ անվանակարգում»։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-07-ին։ Վերցված է 2016-07-05
- ↑ «Բրանկո Շմիդտի մասին Ոսկե ծիրան կինոփառատոնի կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2016-07-07-ին։ Վերցված է 2016-07-05
- ↑ «13-րդ «Ոսկե ծիրան» Երևանի ՄԿՓ և մրցանակներ»։ www.gaiff.am։ Արխիվացված է օրիգինալից 2016-07-22-ին։ Վերցված է 2016-07-25
- ↑ «Ungiven wins at Golden Apricot Festival in Yerevan»։ Վերցված է 2016-07-25