Բալերի անունները
Բալերի անունները (խորվաթերեն՝ Imena višnje, անգլ.՝ Ungiven), ռեժիսոր Բրանկո Շմիդտի 2015 թվականին նկարահանած ֆիլմը։
Ժանր | դրամա |
---|---|
Ռեժիսոր | Բրանկո Շմիդտ |
Դերակատարներ | Նադա Ջուրևսկա |
Ֆիլմի պրեմիերան կայացել է Մոսկվայի 37-րդ միջազգային կինոփառատոնի ժամանակ, որից հետո ֆիլմը ցուցադրվել է Պուլայի, Վուկովարի, Հաագայի, Հելսինկիի, Բրյուսելի կինոփառատոներում։
2016 թվականին ֆիլմը ցուցադրվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթ անվանակարգում[1] և արժանացել է «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակին[2][3]։
Սյուժե
խմբագրելՖիլմը պատմում է պատերազմի պատճառով ավերված գյուղում մենության մեջ ապրող տարեց զույգի մասին։ Ծերունին տեսնում է՝ ինչպես է կնոջ կյանքն օր-օրի ավերվում։ Նրան օգնելու փոխարեն ծերունին ավելի կոպիտ, երբեմն էլ դաժան է վարվում նրա հետ։ Սակայն գիտակցումը, որ ինչ-որ բան է կատարվում կնոջ հետ, նրան ստիպում է հարցականի տակ դնել սեփական վարքագիծն ու արժեքները։
Դերերում
խմբագրել- Նադա Ջուրևսկա
- Իվո Գրեգորևիչ
- Գորան Բոգդան
Մրցանակներ
խմբագրել- «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակ, 2016
- Լավագույն սցենար և մոնտաժ, Պուլայի կինոփառատոն
- Էկումենիկ ժյուրիի մրցանակ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ««Բալերի անունները» ֆիլմը Ոսկե ծիրան կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթ անվանակարգում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «13-րդ «Ոսկե ծիրան» Երևանի ՄԿՓ և մրցանակներ». www.gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Ungiven wins at Golden Apricot Festival in Yerevan». Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.