Բրանկա Ռաունիգ (բոս․՝ Branka Raunig, հունվարի 1, 1935(1935-01-01), Սարաևո, Հարավսլավիայի Թագավորություն - հունիսի 13, 2008(2008-06-13), Բիխաչ, Ունա-Սանա կանտոն, Բոսնիա և Հերցեգովինա ֆեդերացիա, Բոսնիա և Հերցեգովինա), բոսնիացի հնագետ, նախապատմական դարաշրջանի հետազոտող, թանգարանի ղեկավար։

Բրանկա Ռաունիգ
բոս․՝ Branka Raunig
Ծնվել էհունվարի 1, 1935(1935-01-01)
ԾննդավայրՍարաևո, Հարավսլավիայի Թագավորություն
Մահացել էհունիսի 13, 2008(2008-06-13) (73 տարեկան)
Մահվան վայրԲիխաչ, Ունա-Սանա կանտոն, Բոսնիա և Հերցեգովինա ֆեդերացիա, Բոսնիա և Հերցեգովինա
Քաղաքացիություն ՀՍՖՀ և  Բոսնիա և Հերցեգովինա
ԿրթությունԲելգրադի համալսարան
Մասնագիտությունհնագետ

Վաղ տարիներ խմբագրել

Բրանկա Ռաունիգը ծնվել է Սարաևոյում 1935 թվականի հունվարի 1-ին[1]։ Կյանքի առաջին տաչիները անցել են Կրալևոյում[2]։ 1954ից 1958 թվականներին ուսումնասիրել է հնագիտություն Բելգրադի Համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում[2]։ Նրա դասախոսներից էր հնագետ Բրանկո Գավելան[2]։

Կարիերա խմբագրել

Համալսարանն ավարտելուց հետո Ռաունիգը վերադարձել է Բոսնիա և Հերցեգովինա, որտեղ աշխատել է Բիհաչի Պունյեի թանգարանում[2]։ Հենց այնտեղ, գործ ունենալով յապոդ ցեղին պատկանող հնագիտական նյութի հետ, Ռաունիգը հետաքրքրվեց այս հին հնդեվրոպական ժողովրդով, որի ուսումնասիրությանը նվիրեց իր հետագա գիտական կարիերան[2][3]։ 1963 թվականին Ռաունիգը աշխատանքի է անցել Ջյակովո շրջանի թանգարանում, որտեղ շարունակել է ուսումնասիրել յապոդների պատմությունը ՝ կենտրոնանալով Պունյե շրջանի վրա[2]։ Այս շրջանի հնագիտական նյութերի հիման վրա նա գրել է մագիստրոսական թեզ, որը պաշտպանել է 1971 թվականին[2]։ 1987 թվականից մինչև 1998 թվականին թոշակի անցնելը Ռաունիգը զբաղեցրել է Պունյեի թանգարանի տնօրենի պաշտոնը[2]։ 1992 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն յապոդ ցեղի արվեստի և կրոնի թեմայով[4]։

 
Ռիպսեից հնաոճ գտածոներ

Պեղումներ խմբագրել

Իր գիտական կարիերայի ընթացքում Ռաունիգը մասնակցել է պեղումներին և գրել աշխատանքներ դրանց արդյունքների հիման վրա։ Տարածաշրջանում նրա ուսումնասիրած հնագիտական օբյեկտները, ի թիվս այլոց, ներառում էին՝ Եկեղեցի-Գոլուբիչ, Վրանդուկ, Պադ, Գրադինա և Սոյենիչկո, ինչպես նաև Գրադիշկայի[2] մոտակայքում գտնվող տարածք։ Ռաունիգը ուսումնասիրել է Ջյակովոյի հողարկավորումները և կարևոր դեր է խաղացել այնտեղ հռոմեական բնակավայրի առկայությունն ապացուցելու գործում[5][6]։ Նա նաև ղեկավարել է մզկիթի հայտնաբերման պեղումները[7]։ Ռաունիգը հետաքրքրված էր նյութական մշակույթի բազմաթիվ ասպեկտներով, ուստի նա ուսումնասիրություն կատարեց Կրչանում հայտնաբերված և Լատինական մշակույթին վերաբերող կերամիկայի վերաբերյալ[8]։ Նա նաև ուսումնասիրել է տարածաշրջանում հայտնաբերված նախապատմական զենքերը[9]։ Չնայած այն հանգամանքին, որ Ռաունիգի հիմնական հետաքրքրությունը բոսնիական նախապատմական ժամանակների մասին էր, նա նաև ուսումնասիրել է միջնադարյան հուշարձանները[10]։

 
լիրական ցեղեր, ներառյալ Յապոդին

Մահ խմբագրել

Ռաունիգը մահացել է թոքաբորբից Բիհաչում 2008 թվականի հունիսի 3-ին[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. d.o.o, OliveBH. «Umrla Branka Raunig». infobiro.ba. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 27-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 «Sjećanje na Branku Raunig (1935-2008)». Zemaljski muzej Bosne i Hercegovine (բոսնիերեն). 2018 թ․ հունիսի 13. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 27-ին.
  3. Španiček, Vatroslav (2017). «Kronologija muških grobova japodske kulture tijekom željeznog doba». darhiv.ffzg.unizg.hr (խորվաթերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 27-ին.
  4. Raunig, Branka. (2004). Umjetnost i religija prahistorijskih japoda. Juzbašić, Dževad. Sarajevo: Akademija nauka i umjetnosti Bosne i Hercegovine. ISBN 9958-501-32-5. OCLC 155750143.
  5. Raunig, Branka (1980). «Dva kasnoanticka groba iz okolice Ðakova». Vjesnik Arheoloskog Muzeja U Zagrebu (սերբա-խորվաթերեն) (12–13): 151–170.
  6. Migotti, Branka (2001). «Je li rimska Certisija bila na Štrbincima kod Đakova?». Zbornik Muzeja Đakovštine (խորվաթերեն). 5 (1): 77–96. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 27-ին.
  7. Boras, Jelena (2019 թ․ դեկտեմբերի 18). «Pregled dosadašnjih arheoloških istraživanja u Đakovu - prilog proučavanju urbane matrice srednjovjekovnog i novovjekovnog Đakova». Zbornik Muzeja Đakovštine (խորվաթերեն). 14 (1): 7–40. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 27-ին.
  8. Raunig, B. (1996 թ․ դեկտեմբերի 22). «Krčana - naselje mlađeg željeznog doba u selu Trnovi u sjeverozapadnoj Bosni». Opvscvla Archaeologica (խորվաթերեն). 20 (1): 39–69. ISSN 0473-0992. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 27-ին.
  9. Raunig, Branka (2002). «Slučajni nalazi prahistorijskog oružja iz Bihaćkog polja». Godišnjak Centra za balkanološka ispitivanja (բոսնիերեն) (32): 267–282. ISSN 0350-0020. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 27-ին.
  10. Mekanović, Husein Sejko (2019). «Srednjovjekovne crkve Svetog Martina iz Toursa na području općine Velika Kladuša». Bosna Franciscana (բոսնիերեն) (50): 101–112. ISSN 1330-7487. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 27-ին.
  11. Forić, Melisa (2008). «Branka Raunig (1935-2008)». Godišnjak Centra za balkanološka ispitivanja (բոսնիերեն) (37): 264–265. ISSN 0350-0020. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 27-ին.