Վրադուկ (սերբախորվաթ․՝ Vranduk), գյուղ Բոսնիա և Հերցեգովինայի սահմանադրական և իրավական տարածք հանդիսացող Սերբական Հանրապետությունում: Վարչականորեն մտնում է Զենիցայի շրջանի կազմի մեջ:

Գյուղ
Վրանդուկ
Vranduk
Vranduk, pristup ke hradu.jpg
Վրանդուկի ամրոցը
ԵրկիրԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
ԵրկրամասՍերբական Հանրապետություն
ՇրջանԶենիցա
Առաջին հիշատակում1410
ԲԾՄ372 մետր
Բնակչություն463 մարդ (2013)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+387 32
Պաշտոնական կայքzemuzej.ba/?page_id=133&lang=en
##Վրանդուկ (Բոսնիա և Հերցեգովինա)
Red pog.png

Ըստ 2013 թվականի մարդահամարի տվյալների՝ գյուղի բնակչությունը կազմում է 463 մարդ: Այն գտնվում է շրջկենտրոն Զենիցայից 12 կմ հեռավորության վրա՝ Բոսնա գետի ձախ ափին:

Գյուղի տարածքով անցնում է 1530 մետր երկարություն ունեցող Շամաց-Սարաևո երկաթգիծը:

ԱնվանումԽմբագրել

Վրանդուկ քաղաքի անվանումը ծագել է սերբախորվաթերեն «վրատա» բառից, որը թարգմանաբար նշանակում է «դարպասներ»: Հնում կոչվել է Վրատնիկ, որից էլ առաջացել է բնակավայրի ներկայիս անվանումը:

ՊատմությունԽմբագրել

Բնակավայրի մասին առաջին հիշատակումներն եղել է 1410 թվականի մարտի 23-ին՝ Հունգարիայի թագավորի թողած գրառման մեջ, որտեղ նա նշում է, որ գրավել է ժամանակակից Խորվաթիայի մաս կազմող Դուբրովնիկ քաղաքը:

Վրանդուկը միջնադարյան ժամանակահատվածում եղել է արքունի քաղաք: Թոմաս թագավորն ապրել է Վրանդուկում 1446-1449 թվականներին: 1447 թվականին այստեղ կառուցվում է կաթոլիկ եկեղեցի:

Թուրքերի կողմից Բալկանյան թերակղզու գրավման ընթացքում Վրադնուկը 1463 թվականին աանցել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ: Մինչև 1887 թվականը այստեղ կենտրոնացված է եղել ռազմական կայազոր:

Օսմանյան ժամանակահատվածում բնակավայրի տարածքում կառուցվել է նաև մզկիթ, որը կրում է սուլթան Մեհմեդ II-ի անունը:

ԲնակչությունԽմբագրել

Բնակչություն 1971 1981 1991
Ընդհանուր 972 (100 %)[1] 935 (100 %) 625 (100 %)
Բոսնիացիներ 878 (94 % ) 890 (95 %)[2] 617 (99 %)
Սերբեր 49 (5 %) 33 (3 %)[3]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Nacionalni sastav stanovništva SFR Jugoslavije 1971»։ // pod2.stat.gov.rs։ Վերցված է 2016-1-21 
  2. «Nacionalni sastav stanovništva SFR Jugoslavije 1981»։ // pod2.stat.gov.rs։ Վերցված է 2016-1-21 
  3. «Nacionalni sastav stanovništva SFR Jugoslavije 1991»։ // fzs.ba։ Վերցված է 2016-1-21