Բրայան Գարսիա

բրազիլական Ֆուտբոլիստ

Բրայան Սիլվա Գարսիա (իսպ.՝ Bryan Silva Garcia, նաև հայտնի է որպես Բրայան, մարտի 28, 1992(1992-03-28), Բելու Օրիզոնտի, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս ձախ պաշտպանի դիրքում։

Բրայան Գարսիա
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 28, 1992(1992-03-28) (32 տարեկան)
Ծննդավայր Բելու Օրիզոնտի, Բրազիլիա
Հասակ 177 սանտիմետր
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

Բրայան Գարսիան ծնվել է Մինաս Ժերայսի Բելու Օրիզոնտի քաղաքում և խաղացել «Ամերիկա Մինեյրոյում»։ 2012 թվականի հունվարի 29-ին նշել է իր նորամուտը պրոֆեսիոնալ մակարդակում՝ 3-1 հաշվով արտագնա հաղթանակ տանելով «Դեմոկրատա ԳՎ»-ի նկատմամբ[1]։ Բրայան Գարսիան իր կարիերայի առաջին գոլը խփել է մարտի 1-ին՝ տանելով առաջին տնային հաղթանակը «Վիլլա Նովայի» նկատմամբ 2:1 հաշվով[2]։

2013 թվականի հունվարի 31-ին Բրայան Գարսիան «Բենֆիկային» վարձակալության է տրվել մինչև հունիս՝ գնման պայմանով՝ խաղալով Սեգունդա լիգայի Բ թիմում[3]։ «Բենֆիկա Բ»-ի կազմում իր նորամուտը նշել է 2013 թվականի փետրվարի 10-ին «Սի Դի Տոնդելի» դեմ արտագնա խաղում, որն ավարտվել է 0:1 հաշվով[4]։ Մրցաշրջանի ընթացքում անցկացրել է վեց հանդիպում (հինգը մեկնարկային կազմում), ապա վերադարձել է «Ամերիկա Մինեյրո» այն բանից հետո, երբ «Էնկարնադոսը» որոշել է ուղղակիորեն չգնել նրան[5]։

Սեպտեմբերի 16-ին Բրայան Գարսիան վարձակալության էր տրվել «Պորտուգեզեին» մինչև 2014 թվականի մայիսը[6]։ Երեք օր անց նա նշել է նորամուտը Սերիա Ա-ում՝ դուրս գալով մեկնարկային կազմում և գոլային փոխանցում կատարելով «Նատիկոյի» նկատմամբ 3:0 հաշվով տնային հաղթական խաղում[7]։

2014 թվականի ապրիլի 30-ին Բրայան Գարսիան մինչև տարեվերջ վարձավճարով միացել է «Պոնտե Պրետային»[8]։

2020 թվականի փետրվարի 28-ին «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը հայտարարել է Բրայան Գարսիայի հետ պայմանագրի ստորագրման մասին[9]։

2022 թվականի հունվարի 14-ին «Աստանան» հայտարարել է Բրայան Գարսիայի հետ մինչև 2022 թվականի ավարտը պայմանագիր կնքելու մասին[10]։ 2012 թվականի դեկտեմբերի 11-ին «Աստանան» հայտարարել է Բրայան Գարսիայի հեռանալու մասին[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. América-MG estreia com vitória no Mineiro-2012 (América-MG debuts with victory in Mineiro-2012) Արխիվացված Հունիս 22, 2015 Wayback Machine; Diário Lance!, 29 January 2012 (in Portuguese)
  2. Ficha Técnica: América-MG 2 x 1 Villa Nova-MG (Match report: América-MG 2–1 Villa Nova-MG); Veja, 1 March 2012 (in Portuguese)
  3. OFICIAL: Bryan Garcia no Benfica (OFFICIAL: Bryan Garcia at Benfica); ZeroZero, 31 January 2013 (in Portuguese)
  4. Tondela: Benfica B, 1-0: Festival ofensivo só resulta num golo (Tondela: Benfica B, 1–0: Offensive party only results in one goal); Jornal Record, 10 February 2013 (in Portuguese)
  5. Bryan Garcia não fica no Benfica B (Bryan Garcia does not stay in Benfica B) Արխիվացված Հունիս 22, 2015 Wayback Machine; Benfica B, 23 June 2013 (in Portuguese)
  6. Portuguesa acerta empréstimo do lateral Bryan, que estava no Coelho (Portuguesa completes loan of full-back Bryan, who was at Coelho); Terra Esportes, 16 September 2013 (in Portuguese)
  7. Caseira, Portuguesa vence o Náutico e sai do Z-4 após 15 rodadas (Homemade, Portuguesa defeats Náutico and leaves Z-4 after 15 rounds); Globo Esporte, 19 September 2013 (in Portuguese)
  8. Ponte Preta anuncia chegada do lateral-esquerdo Bryan (Ponte Preta announces arrival of left-back Bryan) Արխիվացված Մայիս 1, 2014 Wayback Machine; O Estado de S. Paulo, 30 April 2014 (in Portuguese)
  9. «Պաշտոնական հայտարարություն. Բրիան Սիլվա Գարսիա». fcalashkert.am (Armenian). FC Alashkert. 2020 թ․ փետրվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Брайан – добро пожаловать в «Астану»!». fcastana.kz/ (Russian). FC Astana. 2022 թ․ հունվարի 14. Վերցված է 2022 թ․ հունվարի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Спасибо, Брайан!». fcastana.kz/ (Russian). FC Astana. 2022 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել