Բրայան Բիանկինի
Բրայան Լեո Բիանկինի (անգլ.՝ Brian Leo Bianchini, հուլիսի 16, 1978, Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ - մարտի 16, 2004, Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի դերասան և ֆոտոմոդել։
Բրայան Բիանկինի | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հուլիսի 16, 1978 |
Ծննդավայր՝ | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Վախճանի թիվ՝ | մարտի 16, 2004 (25 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասան և մոդել |
IMDb։ | ID 0080677 |
Կենսագրություն խմբագրել
Բիանկինին ծնվել է Սան Ֆրանցիսկոյում՝ իտալացիներ Մարսիա և Լեո Բիանկինիների ընտանիքում։ Բրայանն ունեցել է երեք եղբայր և մեկ քույր։ Մանուկ հասակում հետաքրքրվել է ըմբշամարտով և տվյալ մարզաձևի դպրոցական մրցումներում բազմիցս հաղթող է ճանաչվել[2]։
Մոդելային գործունեություն խմբագրել
Մոդելային բիզնեսում Բիանկինին հայտնվել է քոլեջն ավարտելուց հետո։ Նկարահանվել է այնպիսի հայտնի լուսանկարիչների մոտ, ինչպիսիք են Սթիվեն Անդերհիլը, Բրյուս Վեբերը, Ռոջեր Մոնքսը, Դևիդ ԼաՇապելը, Մայքլ Չայլդերսը, Սթիվեն Քլայանը, Մարտին Ռիտերը, Քրիս Մեքոսը և Ջորջ Մաչադոն, ինչպես նաև մասնակցել է «Reebok», «Versace», «Abercrombie & Fitch» ընկերությունների գովազդային արշավներին։ Նրա լուսանկարները հայտնվել է բազմաթիվ հայտնի ամսագրերի շապիկներին, որոնց թվում են՝ «Vanity Fair», «Glamour», «Cosmopolitan», «Playgirl» և «Men’s Fitness»։ Բիանկինին նկարահանվել է Մոբիի և Lil’ Kim-ի տեսահոլովակներում, իսկ նրա լուսանկարը հայտնվել է Գլորիա Էստեֆանի՝ 2000 թվականին թողարկված «Alma Caribeña» ալբոմի շապիկին։ Նույն թվականին նա առաջին անգամ հանդես է եկել որպես դերասան «Աղջիկ աղջկա համար» դրամայում՝ հաջորդ երկու տարիներին նկարահանվելով ևս երկու ֆիլմում։
Մահ խմբագրել
2004 թվականի մարտի 16-ին Բրայան Բիանկինին, տառապելով ծանր դեպրեսիայից, ինքնասպան է եղել[3]։ Թաղված է Սան Ֆրանցիսկոյի մոտ գտնվող Քոլմա քաղաքի իտալական գերեզմանատանը։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ «Bianchini, Brian Leo». sfgate.com. 2004 թ․ մարտի 14. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «'Depressed and lonely' model is found hanged». The Independent (անգլերեն). 2009 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.