Բրահիմ Զաիբատ (ֆր.՝ Brahim Zaibat, սեպտեմբերի 6, 1986(1986-09-06), Լիոն), ալժիրյան ծագմամբ ֆրանսիացի պարուսույց և պարող։

Բրահիմ Զաիբատ
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 6, 1986(1986-09-06) (37 տարեկան)
ԾննդավայրԼիոն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունպարուսույց
 Brahim Zaibat Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Զաիբատը Մադոննայի Նիսում տեղի ունեցած համերգին, 2012 թվական

Բրահիմ Զաիբատը իր կարիերան սկսել է «Baby Boom Crew» հիփ-հոփ բենդում։ Եղել է նաև «Pockemon Crew.»-ի անդամ[1]։

2005 թվականին որպես պարող մասնակցել է ֆրանսիական «Աստղերի ակադեմիա» հեռուստահաղորդմանը, որտեղ պարուսույց է եղել Քամել Օուալին։

2008 թվականին նա լքել է «Pockemon Crew.»-ն, որից հետո միացել է գերմանական «Flying steps» խմբինH:

2012 թվականին Ինդիանապոլիսում պարել է Մադոննայի կատարումների ժամանակ, որը տեղի էր ունենում «Super Bowl XLVI»-ի եզրափակչի շրջանակներում։ Նույն տարում նա մասնակցել է նաև Մադոննայի շրջագայություններին։

2013 թվականին դարձել «Ռոբին Հուդ» մյուզիքլի դերասանական խորհրդատու։ Մասնակցել է նաև «Պարեր աստղերի հետ» շոուի չորրորդ եթերաշրջանին, որտեղ պարուհի Կատրինա Պաչետի հետ զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։ Հեռուստաշոուն ցուցադրվել է ֆրանսիական TF1 հեռուստաընկերությամբ։

2014 թվականի հունվարին մասնակցել է «Պարեր աստղերի հետ» ծրագրի շրջագայությանը։

2014 թվականի հունվարի 31-ին հայտարարել է իր շոու ծրագրի մասին, որը ուներ Rock it All անվանումը։ Այդ ծրագրով նա հանդես է եկել Ֆրանսիայի և Բելգիայի մի շարք քաղաքներում։ Ծրագիրը սկսվել է նույն տարվա հոկտեմբերի սկզբին և ավարտվել դեկտեմբերի վերջին[2] His show is a success, with a very positive response from the public and the press.[3]: Շրջագայության ընթացքում նա ծրագրող հանդես է եկել 23 քաղաքներում։ Երեք շոու նա ցուցադրել է Casino de Paris-ում՝ որպես վերջաբան[4]։

2015 թվականին մասնակցել է «Երեք հրացանակիրները» մյուզիքլին։ Նա եղել է նաև մյուզիքլի արտ տնօրենը։

2016 թվականից նկարահանվում է Ֆորտ Բոյար հեռուստախաղում, որտեղ մարմնավորում է վարպետներից մեկին։ 2013 թվականին Բրահիմ Զաիբատը հարաբերությունների մեջ է եղել Մադոննայի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
  2. http://www.closermag.fr/article/brahim-zaibat-en-tournee-dans-toute-la-france-il-lance-son-spectacle-268189
  3. http://www.lefigaro.fr/culture/2014/11/04/03004-20141104ARTFIG00373-brahim-zaibat-danse-fort-pour-son-premier-show.php
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրահիմ Զաիբատ» հոդվածին։