Բսոսի մետաքսի թանգարան
Բսոսի մետաքսի թանգարան (արաբ․՝ متحف الحرير بسوس), թանգարան Բսոս գյուղում, Լիբանանի Վադի Չահրոուրի մոտ, տեղակայված է Բեյրութից շուրջ 15 կիլոմետր դեպի արևելք։
Բսոսի մետաքսի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Bsous? |
Վայր | Bsous? |
Կայք | museedelasoie.com/Homepage/Homepage_en.html |
![]() | |
![]() |
Պատմություն Խմբագրել
Շենքն ի սկզբանե կառուցվել է Ֆայադների ընտանիքի կողմից և ղեկավարվել է որպես մետաքսի գործարան 1901-1954 թվականներին[1]։ 1990 թվականին կարճ ժամանակով գործարանը և հողերը գրավվել են Սիրիական բանակի կողմից[2]։
Այն վերակառուցվել է սեփականտերներ Ջորջ և Ալեքսանդրիա Ասեիլիների կողմից, Ջին-Լուի Մանջի օգնությամբ և ծառայել է որպես թանգարան[3]։ Թանգարանը բացվել է 2000 թվականին և ցուցադրում է Լիբանանի մետաքսի 1500 տարվա արտադրության պատմությունը, որն ավարտվել է այն ժամանակ, երբ մետաքսի վերջին գործարանը փակվել է 1970-ական թվականներին[4]։
Տիերի Հուաուն և Ֆրանսիս Լե Նոբլ Փրեդայնը Փարիզից մեծ դեր են խաղացել շինության այգիների վերակառուցման մեջ։ Լե Նոբլը Մադագասկարից բերել է վայրի մետաքս և Մոնա Սադեր Այսայի հետ միասին օգնել է հիմնադրել aMED` Հիշատակի և զարգացման միությունը[2]։ Լայելի գյուղատնտեսական լիցեյի ուսանողները և Միությունը պատասխանատու են եղել շատ բնապահպանական նախագծերի համար Բսոս գյուղում և սոճու անտառների համար` Բեյրութի շրջակայքում։ Ճարտարապետ Ժակ Աբու Խալեդը, Սամի Ֆեղալիի վերահսկողությամբ պատասխանատու են եղել շինությունը թանգարանի վերածելու համար[2]։
Ցուցադրություններ Խմբագրել
Մետաքսի թանգարանի մշտական հավաքածուի մի մասը ներառում են թթենու ապրող մետաքսագործներ[5]։ Ցուցանմուշները ցուցադրում են մետաքսի որդի ծնվելու պրոցեսը, այնուհետև մետաքսի արտադրությունը և գործելու բոլոր մյուս փուլերը[3]։ Նաև ցուցադրվում են տանը պատրաստված ավարտուն մետաքսե արտադրանքներ, ինչպիսիք են լիբանանական ավանդական երեկոյան զգեստներ և մետաքսե տաբատներ, որոնք կրել են արքայադուստրերը 19-րդ դարում[3]։ Թանգարանի մի բաժինը նվիրված է արևելյան մետաքսին և ոսկուն, մյուս բաժնում պահվում են Հալեպից Բագս Անտակի ընտանիքի գանձերը, որոնք թվագրվում են 19-րդ դարով և 20-րդ դարի սկզբով[3]։
Թանգարանի այցելուները կարող են նաև տեսնել գյուղացիների նկարներ, որոնք աշխատում են մետաքսի արտադրության վրա և մետաքսի որդեր են հավաքում[6]։
Թանգարանը պարբերաբար կազմակերպում է ժամանակավոր ցուցադրություններ։ Օրինակ, նախկինում այն ժամանակավոր ցուցադրություն էր ունենում շուրջ վեց ամսով, հիմնականում` մայիսից մինչև հոկտեմբեր` ցուցադրելով մետաքս և գործվածքներ Կամբոջայից, Լաոսից և Վիետնամից, ինչպես նաև` մետաքսի մասնավոր հավաքածուներ Մետաքսի ճանապարհից, այդ թվում` Չինաստանից, Ճապոնիայից և Միջին Արևելքից[7]։ Թանգարանը նաև ցուցադրել է ցեղական զգեստների` Էրիկ Բուդոյի և Թերեզա Կոլեմանի մասնավոր հավաքածուները։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Dalila Mahdawi (July 21, 2008)։ «Bsous museum highlights Lebanon's history as major silk producer»։ The Daily Star։ Վերցված է 2010-02-05
- ↑ 2,0 2,1 2,2 «Welcome to the Silk Museum and its Gardens»։ Discover Lebanon։ Վերցված է 2010-02-05
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Silk Museum in Bsous»։ Army Magazine (Lebanon)։ No. 228 - June 2004։ Վերցված է 2010-01-05
- ↑ Linda Dahdah (May 28, 2004)։ «Bsous museum offers journey into Lebanon's silk heritage»։ Վերցված է 2010-02-05
- ↑ «Books: Maya Zankoul»։ Time Out Beirut։ Issue no. 14։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-24-ին։ Վերցված է 2010-01-05
- ↑ Nicolas Tohme (May 11, 2009)։ «Museum salutes the image of the silk industry extinct in Lebanon»։ Al Jazeera։ Վերցված է 2010-01-07
- ↑ «Exhibitions»։ The Silk Museum։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է 2010-02-05
Արտաքին հղումներ Խմբագրել
- The Silk Museum Archived 2016-03-03 at the Wayback Machine., website for the museum in Bsous
- Silk Museum, Bsous, Lebanon, pictures of the museum and its grounds on Archnet
- Photographs of the museum