Պրեխի
(Վերահղված է Բռնչիկից)
Պրեխի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չմշկածագի գավառակում[1]։ Գտնվում էր Չմշկածագ գյուղաքաղաքից 4 կմ հարավ, գետակի ափին։
Գյուղ | ||
---|---|---|
Պրեխի | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառակ | Չմշկածագի գավառակ | |
Այլ անվանումներ | Բռնչիկ, Բռնչիք, Բրեխիմ Պրեխին, Պրեխկ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 62600 | |
|
Աշխարհագրություն խմբագրել
Տարածքն անտառապատ էր։
Պատմություն խմբագրել
1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ գյուղի հայ բնակիչներից զոհվել է 38 մարդ։
Բնակչություն խմբագրել
1905 թվականին ուներ 14 տուն՝ 54 հայ և 8 տուն քուրդ ու թուրք բնակիչ։
Տնտեսություն խմբագրել
Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն ու արհեստներն էր։
Պատմամշակութային կառույցներ խմբագրել
Պրեխին ուներ Ս. Գևորգ անունով եկեղեցի։ Գյուղ էր գտնվում XIV դարի հայերեն ձեռագրերից մեկում հիշատակվող Բռնչիք («անապատ») վանքը, որը հավանաբար Քառասուն Մանկունք վանքն է։
Կրթություն խմբագրել
Ս. Գևորգ եկեղեցուն կից գործում էր դպրոց[2]։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Խարբերդի նահանգի Դերսիմի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 364
Աղբյուրներ խմբագրել
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 559)։ |