Բո (անգլ.՝ Bo), Սիերա Լեոնեի մեծությամբ երկրորդ քաղաքն է՝ երկրի մայրաքաղաք Ֆրիթաունից հետո։ Սիերա Լեոնեի Հարավային նահանգի մայրաքաղաքն ու ամենախոշոր քաղաքն է։ Քաղաքը Բո շրջանի վարչական կենտրոնն է։

Բնակավայր
Բո
ԵրկիրՍիերա Լեոնե Սիերա Լեոնե
Հիմնադրված է1787 թ.
Մակերես357 կմ²
ԲԾՄ15 մետր
Բնակչություն233 684 մարդ (2017)
Բո (քաղաք) (Սիերա Լեոնե)##
Բո (քաղաք) (Սիերա Լեոնե)

Պատմություն խմբագրել

Ենթադրվում է, որ մենդե ցեղի գյուղը գոյություն է ունեցել այս վայրում երկար ժամանակ, բայց ժամանակակից Բոն հիմնադրվել է 1889 թվականին որպես երկաթուղային կայարան, որը երկրի արևելյան ու հարավային շրջանները կապել է Սիերա-Լեոնեի հիմնական նավահանգստի՝ Ֆրիթաունի հետ։ Իր բարենպաստ դիրքի շնորհիվ քաղաքն արագ զարգացել է, 1906 թվականին բացվել է միջնակարգ դպրոց, իսկ 1930 թվականին Բոն դարձել է Սիերա Լեոնեի բրիտանական պրոտեկտորատի մայրաքաղաք՝ մնալով այս կարգավիճակում մինչև երկրի անկախանալը՝ 1961 թվականը։

Բոյի բնակիչները հայտնի են իրենց վճռականությամբ, դիմացկունությամբ և հյուրընկալությամբ։ Քաղաքը կոչվել է ի պատիվ իր բնակիչների առատաձեռնության («բո-լոր» մենդե լեզվից թարգմանաբար նշանակում է «սա քեզ համար է»)։

Բնակչություն խմբագրել

Բոյի բնակչությունն արագորեն աճում է. եթե 2004 թվականին քաղաքում կար 167.144 հազար մարդ, ապա 2013 թվականին՝ արդեն 243.266 հազար մարդ[1]։ Քաղաքաբնակների մոտ 60%-ը պատկանում է Մենդե ցեղին։ Քաղաքում լայն տարածում ունեն Սիերա Լեոնեի բոլոր հիմնական էթնիկ խմբերը, կա լիբերիական մեծ համայնք։ Բացի այդ, Բոյում բնակվում է Լիբանանից ներգաղթյալների փոքր (մոտ 500 մարդ), բայց շատ ազդեցիկ համայնք (այսպես, օրինակ՝ Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերին ծնվել է Բո քաղաքում)։

Հաղորդակցության հիմնական լեզուն կրիոն է, և մենդեն նույնպես լայն տարածում ունի։  Քաղաքաբնակների մի փոքր մասը խոսում է անգլերեն։

Հավատացյալների շուրջ 60%-ը սուննի մուսուլման են, 40%-ը՝ տարբեր եկեղեցիների քրիստոնյաներ։ Երկուսի մեջ էլ ոգեպաշտական հավատքը ուժեղ է։

Հանցագործությունների մակարդակը քաղաքում բարձր է, բռնի հանցագործությունները տարածված են, իսկ օտարերկրացիները հաճախ կողոպուտի թիրախ են դառնում։

Աշխարհագրություն և կլիմա խմբագրել

Բոն գտնվում է Հարավային նահանգի կենտրոնում՝ ծովի մակարդակից 93 մետր բարձրության վրա։ Հեռավորությունը Ֆրիթաունից 250 կմ է, մինչև Քենեմա՝ 60 կմ։ Քաղաքի շրջակայքում չկան մեծ գետեր և ջրամբարներ։

Քաղաքը գտնվում է մերձհասարակածային կլիմայական գոտում` որոշակիորեն չոր (նոյեմբեր - ապրիլ) և անձրևոտ (մայիս - հոկտեմբեր) եղանակներով։ Չնայած, որ Բոն գտնվում է հյուսիսային կիսագնդում, ամենատաք ամիսներն են փետրվարը, մարտը և ապրիլը, մինչդեռ ամենազով ամիսներն են հուլիսը, օգոստոսը և սեպտեմբերը։ Դա պայմանավորված է գերակշռող քամիներով. ամռանը և աշնանը Ատլանտյան օվկիանոսից մուսսոնները բերում են անձրևներ և զովություն, իսկ ձմռանը և գարնանը Սահարայից փչում է տաք և փոշոտ հարմատան։

Բո, Սիերա Լեոնեի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 32.2
(90)
33.8
(92.8)
34.3
(93.7)
33.4
(92.1)
32.0
(89.6)
30.4
(86.7)
28.6
(83.5)
28.4
(83.1)
29.4
(84.9)
30.8
(87.4)
31.2
(88.2)
31.2
(88.2)
31.3
(88.3)
Միջին օրական °C (°F) 25.4
(77.7)
26.6
(79.9)
27.3
(81.1)
27.3
(81.1)
26.5
(79.7)
25.6
(78.1)
24.7
(76.5)
24.4
(75.9)
24.9
(76.8)
25.5
(77.9)
25.9
(78.6)
25.4
(77.7)
25.8
(78.4)
Միջին ցածր °C (°F) 19.2
(66.6)
20.3
(68.5)
20.5
(68.9)
22.0
(71.6)
22.1
(71.8)
21.9
(71.4)
21.9
(71.4)
21.9
(71.4)
21.7
(71.1)
21.5
(70.7)
21.5
(70.7)
20.3
(68.5)
21.2
(70.2)
Տեղումներ մմ (դյույմ) 5.8
(0.228)
15.8
(0.622)
41.6
(1.638)
114.2
(4.496)
254.7
(10.028)
328.5
(12.933)
429.3
(16.902)
488.9
(19.248)
428.2
(16.858)
338.4
(13.323)
148.9
(5.862)
22.3
(0.878)
2616,6
(103,016)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 1 2 5 9 16 21 25 26 25 24 12 2 168
% խոնավություն 49 46 47 55 64 72 79 81 76 69 66 59 64
Միջին ամսական արևային ժամ 198.4 196.0 189.1 183.0 182.9 144.0 99.2 83.7 120.0 179.8 189.0 167.4 1932,5
Միջին օրական արևային ժամ 6.4 7.0 6.1 6.1 5.9 4.8 3.2 2.7 4.0 5.8 6.3 5.4 5.31
աղբյուր: NOAA[2]

Տնտեսություն և տրանսպորտ խմբագրել

Բոն ադամանդի և ոսկու առևտրի խոշոր կենտրոն է, որը ծառայում է որպես Հարավային նահանգի տնտեսական և ֆինանսական կենտրոն, թեթև հասանելի հանքավայրերի սպառումից հետո ադամանդի առևտրի ուշադրության կենտրոնը տեղափոխվել է Քենեման, իսկ ոսկունը՝ Մակենի։

Քաղաքային խոշոր և միջին բիզնեսի մեծ մասը գտնվում է լիբանանյան համայնքի ներկայացուցիչների ձեռքում։

Քաղաքացիական պատերազմից հետո կառուցված ասֆալտապատ ճանապարհով Բոն միանում է Ֆրիթաունին և Քենեմային։ Քաղաքի շրջակայքում մնացած ճանապարհները չունեն կոշտ ծածկույթ և անձրևային եղանակի ընթացքում գործնականում դժվարանցանելի են։ Քաղաքից ոչ հեռու է գտնվում քաղաքային օդանավակայանը (IATA: KBP, ICAO: GFB), որից թռիչքներ է իրականացնում դեպի Ֆրիթաուն, Քենեմա և Կոնո։

Քաղաքի խնդիրներ խմբագրել

Քաղաքացիական պատերազմը զգալի վնաս է հասցրել Բոյին՝ ոչնչացնելով ենթակառուցվածքները, որոնք արդեն անկում էին ապրել անգլիացիների հեռանալուց հետո։ Պատերազմից հետո բնակչության արագ աճը սրել է խնդիրները։ Ջրամատակարարման, կոյուղու և էլեկտրամատակարարման համակարգերը գործնականում չեն գործում, հարուստ քաղաքացիները օգտագործում են դիզելային գեներատորներ և բերված ջուր։ Աղբի հավաքումն ու հեռացումը վատ են կազմակերպված, ինչը, տեղական բնակչության ամենօրյա ցածր մշակույթի հետ մեկտեղ, բերել է կենցաղային և սննդի թափոնների կույտերի ձևավորմանը քաղաքի փողոցներում`մարդկային աճից վեր։ Հաշվի առնելով շոգ և խոնավ կլիման՝ դա նպաստել է խոլերայի, որովայնային տիֆի և աղեստամոքսային հիվանդությունների լայն տարածմանը։ Մալարիան և Լասսայի տենդը հաճախակի են նաև քաղաքում և նրա շրջակայքում։ Խորհուրդ է տրվում դեղին տենդի պատվաստանյութեր ստանալ նախքան քաղաք այցելելը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. World Gazetteer
  2. «Bo Climate Normals 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2015 թ․ ապրիլի 1-ին.