Բոֆորի բերդ (Բելֆոր) (արաբ․՝ قلعة الشقيف‎‎, կալաաթ ալ-շաֆիֆ, եբրայերեն՝ מבצר הבופור‎, միվցար հա-Բոֆոր, անգլ.՝ Beaufort), խաչակիրների ամրոց Լիբանանի հարավում՝ Նաբատիայում։ Գտնվում է 300 մետր բարձրության վրա՝ Հերմոն լեռներից ոչ հեռու՝ Լիտանի գետի ափին։ Մայրաքաղաք Բեյրութից հեռու է մոտ 100 կմ։

Բոֆորի բերդ
արաբ․՝ قلعة الشقيف‎‎, եբրայերեն՝ מבצר הבופור
Բոֆորի բերդ
Նկարագրություն
Տեսակcrusader castle?
ՏեղագրությունԼիբանան Նաբատիա, Լիբանան
Վարչական միավորArnoun?
ԵրկիրԼիբանան
Կառուցված12-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Beaufort Castle Վիքիպահեստում

Կառուցվել է 12–րդ դարի սկզբներին խաչակիրների կողմից։ Անունը ստացել է Բելֆոր ամրոցի անվանումից, շեշտելով այսպես կոչված «Բոֆորյան դարպասներ»։

Պատմություն խմբագրել

1189 թվականին[1] այն շրջապատվել էր Սալահ ալ-Դինի կողմից։

1190 թվականի ապրիլի 22-ին բերդը հանձնվել է Սալահին միայն Ռեջինալդա դե Գրանեի հետ փոխանակման շրջանակներում։ 1240 թվականին՝ Բոֆորի ամրոցը վերադարձվել Դամասկոսի սուլթաններին, բայց արդեն Ալ-Սալիհ Իսմայել անվանումով։

1268 թվականին մամլուքների սուլթան Բեյբարսը գրավել ամրոցը, որից հետո 14-16-րդ դարերում այնտեղ պահպանվում էր հարաբերական անդորր։ 17–րդ դարում այն պատկանել է լիբանանցի արքայազն Ֆախր-ալ-Դին II-ին։ Արդյունքում Մուրադ IV-ի հետ պատերզամից բերդի վերին մասը ամբողջովին ավերվել է։

1782 թվականին Աքքայի նահանգապետը պաշարել է բերդ, գրավել այն և ոչնչացրել մնացած բազմաթիվ ամրությունները։ 1837 թվականի երկրաշարժը ոչնչացրել ամրոցի բազմաթիվ մասեր, և այն օգտագործվել է որպես ոչխարների հոտի և ապաստանի վայր։

Որպես աջակցություն, Ֆրանսիան 1920-1947 թվականներին իրականացրել է բերդի վերականգնման աշխատանքներ։ 1912-1947 թվականներին ամրոցի ավերակները բազմիցս օգտագործվել են արաբական ջոկատների կողմից որպես հենակետեր և հանպատրաստի ամրացում։ 1976 դարձել Պաղեստինի ազատության կազմակերպության բազաներից մեկը և նրա տարածքը օգտագործվել է Իսրայելի հրթիռային հարձակումների համար։ Այս ամենի արդյունքում, սկսած 1976 թվականից մինչև 1980 թվականը բերդը ենթարկվել է Իսրայելի պաշտպանության բանակի պատասխան հարվածներին։

1982 թվականի հունիսի 7-ից, մինչև իսրայելական «Աշխարհը Գալիլեայում» գործողությունը, Բոֆորի ամրոցն արդեն գրավված էր Իսրայելի պաշտպանության բանակի կողմից (ՑԱԽԱԼ)։

1982-2000 թվականներին ամրոցը և մերձակա տարածքը օգտագործվում էր ՑԱԽԱԼ-ի կողմից ինչպես ռազմական բազան, որտեղ կառուցվել են ամրաշինական շինվածքներ։

2000 թվականին ՑԱԽԱԼ-ը լքել է այդ տարածքը, ամրությունն ու բունկերը պայթեցվել էին, այս ընթացքում տուժեց և ամրոցը։

Դրանից հետո ամրոցի հողերը դարձել են Հեզբոլլահ շիա իսլամիստական քաղաքական կուսակցության բազան։

2007 թվականին իսրեյալցի ռեժիսոր Ջ. Սիդարը Ռ. Լեշեմայի գրքի համաձայն նկարահանվել է համանուն ֆիլմ, որը պատմում է ամրոցի տարածքում իսրայելական ռազմական առակայության վերջին օրերը։

Ծանոթագրություններ խմբագրել