Նաբատիայի մարզ
Նաբատիա կամ Էն-Նաբատիա (արաբ․՝ محافظة النبطية), Լիբանանի 5 Մուհաֆազաներից մեկը[1]։ Մուհաֆազայի վարչական կենտրոնը համարվում է Նաբատիա քաղաքը։ 2007 թվականի տվյալներով վարչական միավորի բնակչությունը կազմում է 345 500 մարդ։ Այդ ցուցանիշով այն Լիբանանի վարչական մարզերի մեջ գտնվում է 5-րդ տեղը։
Նաբատիայի մարզ արաբ․՝ محافظة النبطية | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Կարգավիճակ | Մուհաֆազա |
Մտնում է | Լիբանան |
Ներառում է | 4 շրջաններ |
Վարչկենտրոն | Նաբատիա |
Հիմնական լեզու | արաբերեն |
Բնակչություն (2007) | 345 500 (5 տեղ) |
Խտություն | 326,56 ( 5 տեղ) |
Տարածք | 1 058 (4 տեղ) |
![]() | |
Սահմանակցում է | Հյուսիսային մարզ, Հարավային Լիբանան և Բեկաայի մարզ |
ISO 3166-2 կոդ | LB-NA |
Նաբատիայի մարզի բնակչության միջին խտությունը կազմում է 326,56 մարդ/կմ²։ Այս ցուցանիշով ևս այն գրավում է 5-րդ տեղը Լիբանանի մարզերի մեջ։ Տարածքով համարվում է Լիբանանի 4-րդ ամենամեծ Մուհաֆազան և այն գրավում է 1 058 կմ² տարածք։
Խայտաբղետ է Նաբատիայի մարզի կրոնական կազմը։ Վարչական միավորի բնակչության ճնշող մեջամասնությունը դավանում է Իսլամի Շիա ուղղությունը։ Շիա Իսլամի հետևորդները կազմում են մարզի բնակչության 80%-ը։ Մահուֆազայի բնակչության 9.7%-ը դավանում է Քրիստոնեություն, իսկ 7.1%-ը՝ Սուննի իսլամ։ Վարչական միավորում լայն տարածքում ունեն նաև աղանդավորական շարժումները, որոնցից ամենատարածվածը Դրուզների աղանդավորական շարժումն է։
Վարչական միավորում զարգացած է նաև զբոսաշրջությունը[2], իսկ Մահուֆազայի տարբեր շրջաններում կա նաև օդանավակայան[3]։
Վարչական բաժանում
խմբագրելՄահուֆազան ներառում է առանձին 4 շրջաններ.
- Բինթ Ջուբեյլի շրջան (արաբ․՝ النبطية)
- Հասբայայի շրջան (արաբ․՝ قضاء مرجعيون)
- Մերջ Այունի շրջան (արաբ․՝ قضاء حاصبيا)
- Նաբատիայի շրջան (արաբ․՝ قضاء بنت جبيل)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Լիբանանի վարչական բաժանում Արխիվացված 2016-03-06 Wayback Machine – Նաբատիայի մարզ
- ↑ Զբոսաշրջության զարգացումը Նաբատիայի մարզում
- ↑ Լիբանանի օդանավակայանների ցանցը