Բուֆֆալո թևիկներ, ամերիկյան խոհանոցի ավանդական ուտեստ։ Հավի թևիկները խորովում են ֆրիտյուրում և թաթախում են քացախի սոուսի, կայենեյան պղպեղի և հալած կարագի մեջ[1][2][3]։ Բաղադրատոմսը ստեղծվել է 1964 թվականին Թերեզա Բելիսսիմոյի կողմից, ով Նյու Յորքի Բուֆֆալո քաղաքի «Անկոր» բարի սեփականատերն էր[4][5]։ Ավանդաբար թևիկները մատուցում են տաք ուտեստի և գազարի կամ նեխուրի փոքր կտորների և կապույտ պանրով սոուսի հետ։

Բուֆֆալո թևիկներ
ԵնթատեսակՀավամսով կերակուր
Առաջացման երկիր ԱՄՆ
 Buffalo wings Վիքիպահեստում

Բուֆֆալո թևիկները հայտնի են ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաև նրա սահմաններից դուրս։ Այն համարվում է Սուպերբոուլի մշտական ուտեստ[6]։ «Բուֆֆալո» անվանումը դարձել է կենցաղային անուն և սկսել է օգտագործվել «Բուֆֆալոյի սոուսով» այլ ուտեստների համար՝ հավի, ծովախեցգետնի, պիցցայի[7]։

Պատրաստում

խմբագրել

Հավի թևիկները, որոնք օգտագործում են Բուֆֆալո թևիկների համար, սովորաբար բաժանվում են երեք հատվածների՝ ուսի հատվածը, միջին հատվածը, դաստակը, որը դեն է նետվում։ Սովորաբար թևիկները պատրաստում են ֆրիտյուրում, ձեթի մեջ՝ առանց ալյուրի, մինչև այն չկարմրի։ Բացի դրանից, այն կարելի է թխել, խորովել կամ էլ տապակել թավայի մեջ[8]։

Կայենեյան պղպեղը, կծու սոուսը և յուղոտ կարագը կամ մարգարինը, համարվում են Բուֆֆալո թևիկների հիմքը, որը կարող է լինել մեղմ, միջին կծվության կամ կծու[9]։ Օգտագործման համար պատրաստ թևիկների համար սոուսը կարելի է պատրաստել տարբեր կծվությամբ[10]։ Պատրաստի հավի թևիկները տեղադրում են ճաշամանի կամ թավայի մեջ և թափահարում են, որպեսզի թևիկները մատուցելուց առաջ ամբողջովին ծածկվեն սոուսով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Chicken Wings, or, Why People Know About Buffalo». Buffalo Chow (անգլերեն). 2008 թ․ հունվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 31-ին.
  2. «Chicken Wings - A Hot Topic!» (անգլերեն). The National Chicken Council. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
  3. Chowhound (2012 թ․ փետրվարի 3). «America, You're Getting Two-Thirds of the Hot Wing» (անգլերեն). Chowhound. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
  4. «A Brief History of Buffalo Wings» (անգլերեն). Time. 2009 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
  5. Ian Burke (2019 թ․ սեպտեմբերի 17). «The incredible story of how Buffalo wings were invented» (անգլերեն). Insider. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
  6. «How Buffalo Wings Took Over America» (անգլերեն). Food & Wine. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
  7. «Spicy buffalo flavors stampede into gobs of new food products - USATODAY.com». usatoday30.usatoday.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
  8. Barrow, Cathy (2017 թ․ ապրիլի 27). «These wings are called 'irresistible' for a reason». Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.
  9. Christine Pittman (2017 թ․ փետրվարի 24). «What's the Difference Between Hot Sauce and Wing Sauce». The Cookful (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.
  10. Erin Zimmer. «Buffalo Wing Sauce | Taste Test». www.seriouseats.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.