Բուֆֆալոյի պատմության թանգարան
Բուֆֆալոյի պատմության թանգարան (անգլ.՝ Buffalo History Museum), թանգարան, որը գտնվում է ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Բուֆֆալո քաղաքում։
Բուֆֆալոյի պատմության թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | ԱՄՆ[1] |
Տեղագրություն | Բուֆֆալո |
Հիմնադրվել է | 1901 |
Կայք | buffalohistory.org(անգլ.) |
Պատմություն
խմբագրելՀիմնադրվել է 1901 թվականին, Բուֆֆալոյի պատմական միավորման կողմից (ստեղծվել է 1862 թվականին), որը 1960 թվականից կոչվել է Բուֆֆալոյի և Էրի շրջանի պատմական միություն։ Եվ՛ թանգարանը, և՛ ընկերությունը 2012 թվականի հոկտեմբերի 25-ին կոչվել են Բուֆֆալոյի պատմության թանգարան[2]։ Բոլոր երեք հարկերում էլ կան ցուցանմուշներ, ունի գիտական գրադարան, որտեղ պահվում են ավելի քան 100.000 իրեր։
Շինությունը, որում գտնվում է թանգարանը, կառուցվել է 1901 թվականին, որպես Նյու Յորք նահանգի տաղավար (New York State Building) պանամերիկյան ցուցանմուշների համար և դարձել է ցուցահանդեսների միակ պահպանված կառույցը, իսկ մնացածը տեղափոխել են։ Ցուցահանդեսի վերջում այնտեղ է տեղափոխվել Բուֆֆալոյի պատմական միությունը։
Շինության նախագիծը նախագծել է ճարտարապետ Ջորջ Քերին, նրա հարավային սյունասրահը հիշեցնում է Աթենքի Պարթենոնը։ 1987 թվականին շինությունը դառնում է ԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձան[3]։
Ֆասադի ճակտոնը նախագծել է քանդակագործ Էդմոնդ Ամաթեյսը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Fetouh, Omar (2012 թ․ հոկտեմբերի 26). «Historical society renamed The Buffalo History Museum». wbfo. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ Buffalo and Erie County Historical Society Building
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուֆֆալոյի պատմության թանգարան» հոդվածին։ |