Բուրդալու (ֆր.՝ bourdalou), երկարավուն, մեկ բռնակով միզելու համար նախատեսված կանացի տակադիր անոթ (միզանոթ), ձևով հիշեցնում է սոուսի աման։ 17-18-րդ դարերի Ֆրանսիական կենցաղային իր[1][2][3][4]։

Ֆրանսուա Բուշե. «Ինտիմ զբաղմունք», 1760-ականներ

Նկարագիր խմբագրել

Բուրդալուն սովորաբար պատրաստում էին հախճապակուց կամ ճենապակուց[1][2]։ Որպես կանոն, իրը զարդարվում էր նրբաճաշակ նկարներով[1]։ Հաճախ բուրդալուի հատակին պատկերվում էին 18-րդ դարի բարքերին համապատասխան երկիմաստ նկարներ կամ տեքստեր[2]։ Օրինակ՝ Պետերգոֆի պալատի հավաքածուի բուրդալուի հատակին աչք է նկարված, և ֆրանսերեն գրված է՝ «Չարաճճի, նա քեզ տեսնում է»[2]։

Պատմություն խմբագրել

Ամենավաղ հիշատակվող բուրդալուները թվագրված է 18-րդ դարի առաջին տասնամյակով։ Ըստ ավանդության անվանումը ծագել է ֆրանսիացի քարոզիչ Լուի Բուրդալուի անունից, որը Լյուդովիկոս XIV-ի օրոք հայտնի էր իր երկար քարոզներով։ Նրա քարոզներին գնալուց տիկնայք ստիպված «ցերեկային անոթներ» էին վերցնում իրենց հետ[1][2][3]։

Օգտագործում խմբագրել

Բուրդալու օգտագործում էին բարձր հասարակության կանայք, երկար ճանապարհորդությունների կամ այցելությունների ժամանակ[2][4]։ Աղախինները պարապում էին, թե ինչպես տիրուհու փեշի տակ մտցնեն բուրդալուն (այն ժամանակ վարտիքներ չէին օգտագործում)։ Անոթի մի կողմից բարձրացրած շուրթը և մյուս կողմից բռնակը հնարավորություն էին տալիս կնոջ օգտագործել բուրդալուն առանց կողմնակի օգնության, կանգնած վիճակում[5][6]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Власов В.Г. (2004-2009). «Бурдалю // Новый энциклопедический словарь изобразительного искусства: В 10 т.» (ռուսերեն). Спб.: Азбука-классика. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Повседневная жизнь Российского императорского двора. Детский мир императорских резиденций. Быт монахов и их окружений» (ռուսերեն). Литрес. 2013. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.
  3. 3,0 3,1 Игорь Зимин (2013). «Зимний дворец. Люди и стены. История императорской резиденции. 1762-1917» (ռուսերեն). Литрес. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.
  4. 4,0 4,1 Екатерина Юхнева (2013). «Петербургские доходные дома. Очерки из истории быта» (ռուսերեն). Литрес. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.
  5. «История возникновения туалета и унитазов» (ռուսերեն). wcloset.ru. Վերցված է 2019 թ․ հունիսի 2-ին.
  6. «Туалетная история» (ռուսերեն). pikabu.ru. Վերցված է 2019 թ․ հունիսի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել