Բուրգասյան ծովածոց
Բուրգասյան ծովածոց (բուլղար․՝ Бургаски залив), Բուլղարիայի սևծովյան խոշորագույն ծովածոցերից մեկը: Նրա հյուսիսային կետը՝ Պոմորիեի նավակայանն է, իսկ հարավայինը՝ Ակին հրվանդանը:
![]() | ||
Կոորդինատներ | ||
Երկիր | ![]() | |
Ջրատարածություն | Սև ծով | |
Ամենամեծ խորությունը | 25 մ | |
Աղիությունը | 17 ‰ | |
ՆկարագրությունԽմբագրել
Առավելագույն լայնությունը կազմում է 41 կմ, առավելագույն խորությունը` 25 մետր[1]: Աղիությունը 17 ‰ է, ավազը՝ մագնետիտային: Ծովածոցից արևմուտք առանձնանում է ծովալճակային տիպի լիմանների խումբը, որը հայտնի է ընդհանրական՝ Բուրգասյան լճեր անվանումով, որոնց թվում են Բուրգասը, Մանդրան, Աթանասովոն և Պոմորիսկոյեն: Ծովածոցի հարավային մասում են գտնվում բուլղարական հայտնի կղզիներ Սուրբ Իվանի, Սուրբ Պյետրի, Սուրբ Անաստասիայի (հնում Բոլշևիկ) և Սուրբ Թովմասի կզղիները:
Ափամերձ ենթակառուցվածքներԽմբագրել
Ծովածոցում է գտնվում բուլղարական ամենահայտնի քաղաքներից մեկը՝ Բուրգասը: Նաև ափին է գտնվում Պոմորիե, Սոզոպոլ, Նեսեբր քաղաքները: Բուրգասյան ծովածոցը հանդիսանում է Սև ծովի ամենաարևմտյան կետը:
ՊատկերասրահԽմբագրել
Հողմասահք ծովածոցում
ԾանոթագրություններԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- «Бургаски залив»։ Българска енциклопедия А-Я (Bulgarian)։ БАН, Труд, Сирма։ 2002