Սուրբ Անաստասիայի կղզի
Սուրբ Անաստասիա (բուլղար․՝ Света Анастасия), Բուլղարիային պատկանող կղզի։ Գտնվում է Սև ծովում՝ Բուրգասական ծովածոցում։ 1945 թվականից մինչև 1990 թվականը՝ կոմունիստական Բուլղարիայի ժամանակաշրջանում, կղզին կոչվել է Բոլշևիկ (բուլղար․՝ Болшевик):
Սուրբ Անաստասիայի կղզի | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Բուլղարիա |
Վարչատարածքային միավոր | Բուրգասի մարզ |
Երկարություն | 0,193 կմ |
Լայնություն | 0,069 կմ |
Մակերես | 0,01 կմ² |
Կղզին Բուրգաս քաղաքից գտնվում է 6 կմ հեռավորության վրա։ Տարածքը կազմում է մոտ 1 հեկտար։ Ներկայումս կղզին պատկանում է Բուլղարիայի ուղղափառ եկեղեցուն, բայց ինչ-որ բիզնեսմենի կողմից կղզում կառուցվել են հյուրանոցներ և ռեստորաններ։ Կղզում կա ուղղափառ տաճար և փարոս։
1924 թվականին կղզում անցկացվել է համակենտրոնացման ճամբար, որից 1925 թվականին ԽՍՀՄ-ից շատ դատապարտյալներ էին փախել։ Հիմնվելով այս իրադարձությունների վրա, 1958 թվականին Ռեժիսոր Ռանգել Վիլչանովը նկարահանեց «Փոքր կղզում» ֆիլմը։
Զբոսաշրջային օբյեկտ
խմբագրելԲուրգաս համայնքի «Սուրբ Անաստասիա կղզու և Բուրգաս քաղաքի պատմամշակութային ժառանգությունը՝ գրավիչ և մրցունակ տուրիստական վայր» նախագիծը ստացավ մեծ ֆինանսավորում զարգացնելու տարածաշրջանը։ 2014 թվականից կղզին գրավում է զբոսաշրջիկներին։ Կղզում գործում է ռեստորան, սրճարան, դեղատուն և հյուրանոց։ Կղզի կարելի է հասնել տուրիստական նավերով[1]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- «Остров Света Анастасия», Иван Карайотов, Изд. Либра-Скорп Արխիվացված 2012-01-14 Wayback Machine ISBN 954-9306-18-6
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Անաստասիայի կղզի» հոդվածին։ |