Բուրգասի տարածաշրջանային թանգարան

Բուրգասի տարածաշրջանային թանգարան (բուլղար․՝ Регионален исторически музей Бургас), տարածաշրջանային պատմական թանգարան Բուրգասում։ Համարվում է Բուլղարիայի հարավ-արևելքի ամենամեծ թանգարանը[1]։

Բուրգասի տարածաշրջանային թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Բուլղարիա
Ժանրազգագրություն
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Ստեղծվել է 1912 թվականին որպես մասնավոր հնագիտական թանգարան՝ Բուրգասի «Debelt» հնագիտական ընկերության հենքի վրա։ Հնագիտական ընկերության առաջին նախագահն է եղել Բուրգասի տարածաշրջանի ղեկավար Հրիստո Բոգոևը, թանգարանի առաջին տնօրենն է եղել Պոլ Վոդենիչարովը։ Հետագա 30 տարիների ընթացքում հավաքագրվել են թանգարանային առաջին հավաքածուները՝ եզակի հնագիտական և ազգագրական արժեքները։ 1946 թվականին թանգարանը հանձնվել է քաղաքապետարանի ենթակայությանը և կոչվել է Բուրգասի ժողովրդական թանգարան։ Տնօրեն է նշանակվել երիտասարդ գիտնական, հնագետ Իվան Գալաբովը (1918-1978), ով դրել է Բուրգասի տարածաշրջանի ժամանակակից գիտության և հնագիտության հիմքերը։ Ավելի ուշ, նա դարձել է Վելիկո Տիռնովո Կյուրեղ և Մեթոդիոս և Զալցբուրգի համալսարանների պրոֆեսոր։

1953 թվականին թանգարանը ընդլայնվել է՝ դառնալով մարզային թանգարան, այնուհետև վերածվել է Մշակութային և պատմական ժառանգության տարածաշրջանային վարչության, 2000 թվականից՝ Բուրգասի մարզի տարածաշրջանային թանգարան, որը կազմակերպում է հետազոտություններ և մշակութային ժառանգության ուսումնասիրություն տարածաշրջանում։ Թանգարանն ունի մշակութային ժառանգության ֆոնդ, որը ներկայացնում է այցելուներին։

Միջոցառումներ խմբագրել

Թանգարանն ունի տարբեր կրթական ծրագրեր, կազմակերպվում են դասախոսություններ, քննարկումներ[2]։

Պատկերասրահ խմբագրել

Նմուշներ Բուրգասի Ազգագրական թանգարանի հավաքածուից[3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «За нас - Регионален исторически музей Бургас». www.burgasmuseums.bg. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  2. «Лектория „ВАМПИРИ И ТАЛАСЪМИ" - Новини - Регионален исторически музей Бургас». www.burgasmuseums.bg. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  3. Етнографски музей - Бургас

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուրգասի տարածաշրջանային թանգարան» հոդվածին։