Բուրավետ պղպեղ կամ Յամայկայի պղպեղ, արևադարձային մշտադալար բուժիչ պիմենտա ծառի չորացած չհասունացած պտուղներ։

Նկարագրությունը

խմբագրել

Այս պտուղներն իրենցից ներկայացնում են հատապտուղներ, սկզբում կապտականաչավուն հատապտուղներ են. չորացումից հետո անհարթ, երկուսից երեք անգամ ավելի մեծ շագանակագույն հատիկներ են, քան սև պղպեղը, որը պարունակում է մինչև 4%-անոց եթերայուղ։ Համեմունքն ունի անուշ բույր, կծու համ և հիշեցնում է սև պղպեղի, մեխակի, մշկընկույզի և դարչինի խառնուրդ։

Հայրենիքը՝ Կարիբյան կղզիներն են։ Մշակվում է Հնդկաստանում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում (հիմնականում Բրազիլիայում), Կուբայում և Ճամայկայում։

Վաճառքում հայտնվում է հատիկի և աղացած տեսքով։ Ամբողջական հատիկն ավելացվում է մսային ապուրների, մարինադների, մսային սոուսների (ավելի հազվադեպ՝ ձկնային կերակրատեսակներում) և օգտագործումից առաջ հանվում են ուտեստի միջից, քանի որ այն համը տալիս է տապակած մսին, հատկապես թռչնամսին։ Հատիկավոր պղպեղը ջրի մեջ թույլ է լուծվում։ Աղացած վիճակում հատիկավոր պղպեղն ավելացվում է միայն հրուշակեղենի խմորի մեջ (քաղցրաբլիթ, թխվածքաբլիթ, կեքս)՝ որպես համեմված խառնուրդների բաղադրիչներից մեկը։

 

Քիմիական բաղադրությունը

խմբագրել

Բուրավետ պղպեղը պարունակում է պիմենտոյի յուղ, որն օգտագործվում է լիկյորների արտադրության մեջ, ինչպես նաև կոսմետիկական արդյունաբերության մեջ՝ օծանելիքների և օճառների արտադրության համար։ Դրա հիմնական բաղադրիչներն են՝ էվգենոլը, կարիոֆիլլենը, ցինեոլը, ֆելլանդրենը։

Բժշկական միջոցներ

խմբագրել

Օգնում է վերացնել գազերը։ Այն օգտագործվում է որպես ախտահանիչ[1]։

Տես նաև

խմբագրել
  • Ճապոնական պղպեղ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Муравьёва Д. А. Тропические и субтропические лекарственные растения. — 2-е изд., перераб. и доп. — М.: Медицина, 1983. — С. 118—119. — 336 с