Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բումերանգ (այլ կիրառումներ)

Բումերանգ՝ կինոֆիլմ, ռեժիսոր՝ Ռեջինալդ Խադլինի, որը թողարկվել է 1992 թվականին։

Բումերանգ
անգլ.՝ Boomerang
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն
Թվական1992, հուլիսի 1, 1992[1][2] և հոկտեմբերի 1, 1992[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌեջինալդ Հադլին[1][4][5][…]
ՊրոդյուսերԲրայան Գրեյզեր և Ուորինգթոն
Սցենարի հեղինակԴևիդ Շեֆիլդ
ԴերակատարներՀոլի Բերի[4][5][6][…], Ռոբին Գիվենս[4][5][6][…], Դևիդ Ալան Գրիր[5][6][7], Մարտին Լոուրենս[6][7], Գրեյ Ջոնս[6][7], Ջեֆրի Հոլդեր[6][7], Էրթա Քիթ[6][7], Էդի Մերֆի, Քրիս Ռոք[6][7], Թիշա Քեմփբել[6][7], Լելա Ռոշոն[6][7], Ջոն Ուիզերսպուն[6][7] և Լեոնարդ Ջեքսոն
ՕպերատորԳաբրիել Բերիսթեյն
ԵրաժշտությունՄարկուս Միլլեր
ՄոնտաժՋոն Քարթեր
Պատմվածքի վայրՆյու Յորք
ԿինոընկերությունImagine Entertainment
Տևողություն118 րոպե

Սյուժե խմբագրել

Մարկուս Գրեմ, անդիմադրելի սևամորթ դոնժուան։ Նա սկսում է աշխատել Chantress ընկերությունում, մարկետինգի բաժնում և ընտրում է իր հաջորդ զոհերին՝ կին գործընկերների շարքում։ Նրանցից մեկը՝ իր տնօրենը, մարկետինգ բաժնի ղեկավարը՝ Ժակլին Բրոյներն էր։ Մարկուսը պետք է գործի դներ իր բոլոր հնարքները և հմայքը, սակայն ի վերջո նա հասնում է իր նպատակին։ Մարկուսը և Ժակլինը անցկացնում են գիշեր, բայց նրանց հետագա հանդիպումներին ինչ-որ բան խանգարում է։ Մարկուսը չէր ուզում ցույց տալ, որ սիրահարվել է այդ աղջկա վրա, բայց նրան նյարդայնացնում էր այն, որ Ժալինը սառել էր իր հանդեպ և ավելի շատ զբաղված էր աշխատանքով, քան իրենով։ Մարկուսը հերթական անգամ ձախողում է հանձնարարությունը գովազդային ընկերության և նրան գրեթե ուզում էին աշխատանքից հեռացնել։ Նրան օգնում է իր նոր ընկերուհին՝ Անժելա Լյուիսը, ով աշխատում էր նկարչուհի դիզայնի բաժնում, նոր տեսողական լուծում է գտնում։

Սկզբում նրանք շփվում են որպես ընկերներ, բացի այդ, Անժելայի մասին հոգ էր տանում Մարկուսի ընկերը՝ Ջեռարդը։ Սակայն, Մարկուսին աստիճանաբար գրավում է Անժելան։ Մարկուսը անգամ հոգ չէր տանում նրա մասին, ամեն ինչ տեղի ունեցավ ինքնաբերաբար։ Ջեռարդը իմացավ, որ իր ընկերուհուն տանում են իր ձեռքից և վիճաբանություն ունեցավ Մարկուսի հետ։ Մարկուսի նոր գաղափարները ապշեցրեցին ընկերության թոփ մենեջերներին։ Ժակլինը կրկին հիացած էր Մարկուսով և կրկին մոտիկություն էր ուզում։ Անժելան, իմանալով, որ Մարկուսը դավաճանել է իրեն իր ղեկավարի հետ՝ անմիջապես խզում է հարաբերությունները և հեռանում է Chantress-ից։ Մարկուսը հասկանում է, որ առաջին անգամ իր կյանքում նա սիրահարվել է և չի գտնում իր տեղը։ Անցնում է չորս ամիս։ Մարկուսը նույնպես դուրս է գալիս աշխատանքից և ընդունվում է աշխատանքի դպրոցում՝ որպես նկարչության ուսուցիչ։ Վերջիվերջո նա չի դիմանում, փնտրում է Անժելայի աշխատանքի վայրը և ցանկանում է հաշտվել նրա հետ։ Անժելան ներում է Մարկուսին և նրանք կրկին միասին են։

Դերերում խմբագրել

  • Էդդի Մերֆի - Մարկուս Գրեմ
  • Ռոբին Գիվենս - Ժակլին Բրոյներ
  • Հոլի Բերի - Անժելա Լյուիս
  • Դեվիդ Ալան Գրիր - Ջեռարդ Ջեկսոն
  • Մարտին Լոուրենս - Տայլեր Խոկինս
  • Գրեիս Ջոնս - Հելեն Ստրեինջ
  • Ջեֆֆրի Հոլդեր - Նելսոն
  • Էրտա Քիթ - լեդի Էլոիզա
  • Քրիս Ռոք - Բոնի Թի
  • Թիշա Քեմփբել - Իվոն

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել