Բութանի բանկ (անգլ.՝ Bank of Bhutan, BoB), Բութանի թագավորության առաջին առևտրային բանկը։

Հակիրճ նկարագրություն խմբագրել

1968 թվականի մայիսին Բութանի առաջին բանկը ստացել է թագավորական հավաստագիր։ Բանկի կենտրոնակայանը գտնվում է մայրաքաղաք Թհիմփհուում։ Բանկը ծառայել է որպես կենտրոնական բանկ[1] մինչև 1982 թվականին Բութանի թագավորական արժութային կառավարման ստեղծումը։ Բութանի թագավորական արժութային կառավարման ստեղծումից հետո բանկը հանդես է եկել որպես վճարային և կանխիկ շրջանառության գործակալ։ 2000 թվականին բանկը գրանցվել է որպես պետական հատվածի առևտրային բանկ։

Բանկը 2017 թվականի համար թագավորության ամենամեծ առևտրային բանկն էր, այն ուներ 47 մասնաճյուղային ցանց, որոնք առկա են յուրաքանչյուր ձոնհագում։ Այն թագավորության միակ բանկն է մնացել մինչ 1997 թվականը։ 2017 թվականին թագավորությունում կար հինգ բանկ, այդ թվում` Bhutan National Bank Ltd, Druk PNB Bank Ltd, Bhutan Development Bank Ltd, T Bank[2]:

Սեփականատերեր խմբագրել

Բանկի սեփականատերերն են Druk Holding & Investments Ltd.-ն, որին պատկանել է կանոնադրական կապիտալի 80%-ը և Հնդկաստանի պետական բանկը, որը տիրապետել է կապիտալի 20%-ին[3]։ Մինչև 2007 թվականը բանկը ղեկավարվել է Բութանի Ֆինանսների նախարարության կողմից։ Այն կառավարվել է Druk Holding & Investments-ի կողմից, որը շահագործել է նաև պետական հատվածի այլ ընկերություններ։

Druk Holding & Investments-ը պետական սեփականություն հանդիսացող հոլդինգային ընկերություն է, որի խնդիրն է կառավարել պետական գույքը։ Բութանի ֆինանսների նախարարությունը հոլդինգային ընկերության միակ բաժնետերն է։ Druk Holding & Investments-ը Բութանում ունի 10 պետական ընկերություն, այն տիրապետել է կապիտալի առնվազն 51%-ին ևս 4 դուստր ձեռնարկություններում, ներառյալ Բութանա բանկը, և փոքրամասնությունների բաժնեմասերը 5 ընկերություններում (ներառյալ Բութանի ազգային բանկը)[3]։

Բութանի բանկը Թագավորության տնտեսության մեջ խմբագրել

2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ բանկի ակտիվները հասել են 47,7 մլն նգուլդրումի (մոտ 750 հազար դոլար)[4]։ Դրանց 55%-ը բաղկացած է եղել վարկերից, առաջին հերթին բնակչության սպառողական վարկերից և հիփոթեքային վարկերից[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «About BoB». Банк Бутана. 2017.
  2. «Financial Institutions». Королевское валютное управление Бутана. 2017.
  3. 3,0 3,1 «DHI Portfolio Companies». Druk Holding & Investments. 2017.
  4. «Abridged Half Yearly Financial Statement for The Half Year Ended 30th June 2017» (PDF). Bank of Bhutan. 2017.
  5. «Financial Stability Report 2015» (PDF). Royal Monetary Authority of Bhutan. 2016.

Արտաքին հղումներ խմբագրել