Բոցենի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հավամրգածաղկավորներ (Ericales)
Ընտանիք Զարմանազանազգիներ (Polemoniaceae)
Ցեղ Բոցենի (Phlox)
L., 1753

Բոցենի (լատին․՝ Phlox), զարմանազանազգիների ընտանիքին պատկանող բույս։

Տարածում խմբագրել

Հայրենիք՝ Հյուսիսային Ամերիկան և Կանադան է։ Մշակության մեջ գլխավորապես հանդիպում են Ph. maculata L., Ph. divarticata L. տեսակները և մի շարք այլ սորտեր ու այլատեսակներ։

Անվանում խմբագրել

Հունարեն «ֆոք» բառը նշանակում է բոց։ Այդ անունը տրվել է վայրի վիճակում աճող բարձրահասակ բույսերին, որոնք ունեն վառ կրականման կարմիր ծաղիկներ։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

 
Բոցենու ծաղիկները

Պատկանում է Կապուտակազգիների (Polemoniaceace) ընտանիքին։ Նրանք ունեն վառ կրականման, կարմիր ծաղիկներ։ Բոցենին խոտային բույս է։ Ցեղը ընդգրկում է մոտ 30 տեսակ։ Բազմատերև ու սպիտակ, վարդագույն, մանուշակագույն, բաց կապույտ և կարմիր ծաղիկների շնորհիվ բազմամյա ծաղկաբույսերի մեջ աչքի ընկնողներից է։ Ծաղկաբույլերը հուրան կամ 10-40 սմ տրամագծով վահաներ են։ Բոցենիներ ունեն մինչև 5 սմ տրամագիծ, ունեն դուրեկան բույր։ Բարձրությունը 0,2-2,0 մետր։ Կան նաև փռվող, գետնատարած տեսակներ, որոցից է սիթիրական բոցենին. դրա բարձրությունը հասնում է 8-18 սմ, իսկ տրամագիծ 1.շ, 5-2 սմանտիմետրի։

Մշակվող բույսերի մեջ հանդիպում են տեսակներ և մի շարք այլ սորտեր ու այլ տեսակներ։ Բոցենու սորտերի մեծ մասը առաջացել են ծաղկող տեսակների տրամախաչումից։

Վաղ ծաղկող տեսակներին է պատկանում ճմային բոցենին (Ph. setacea L.): Այս տեսակի պարտեզային ձևերն ու հիբրիդները հաճախ կոչվում են ճմային բոցենի սետացե (Ph. setacea L.): Ցածր բույսերն են՝ 10-15 սմ բարձրությամբ, խիստ աճելու շնորհիվ թողնում են ճմապատ տարածության տպավորություն։ Տերևները փոքր են, մախաթաձև, գորշ-կանաչագույն։ Միամիանց մոտ աճած ծաղիկների ծաղկաբույլերը նմանվում են փոքրիկ վահանակի։ Ծաղկի գույնը սպիտակ է, կենտրոնում կրում է բաց վարդագույն, կարմիր կամ մանուշակագույն աստղիկ։ Ծաղկում է

 
Բոցենի

Մշակույթի մեջ հանդիպում է բուն տեսակի տրամախաչումից։ Մշակության մեջ հանդիպում է բուն տեսակի սորտը, որը համարվում է կուլտուրական շատ սորտերի նախահայրը։ Տեսակներից է պատկանում ճմայի բոցենին։

Պարտեզային ձևերն ու հիբրիդները հաճախ կոչվեում են ճմայի բոցենի։ Ցածր բույսեր են 10-15 սմ բարձրությամբ, խիտ աճելու շնորհիվ թողնում են ճմապատ տարածության տպավորություն։ Տերևները փոքր են, մախաձև, գորշ կանաչագույն։ Իրար մոտ աճող ծաղկաբույսերը նման են փոքրիկ վահաների։ Ծաղկի գույնը սպիտակ է, կենտրոնում կրում է բաց վարդագույն, կարմիր, կամ մանուշակագույն աստղիկ։

Ծաղկում է մայիս ամսին, երբեմն նաև երկրորդ անգամ հուլիս-օգոստոս ամիսներին։

Վաղ ծաղկող բոցենիներից է նաև (Ph. divaricata L.) տեսակը։ Դեկորատիվ պարտեզագործության մեջ լայնորեն մշակվում են մի շարք վաղ ծաղկող սորտեր, որոնք հիմնականում ստացվել են Ph. subulata L. և Ph. divaricata L. տեսակներից։ Այդ սորտերից մի քանիսը կարելի է օգտագորշել ջերատներում՝ վաղ ծաղկման համար։ Ավելի ուշ, այսինքն՝ ամառվա սկզբից ծաղկող բոցենիներին է պատկանում Ph. Arendsi Hort.-ը, որը հիբրիդային ծագում ունի և ստացվել է վաղ ծաղկող Ph. divaricata L. և ուշ ծաղկող Ph. paniculata L. տեսակներից։

Գրականություն խմբագրել

  • Ծաղկաբուծություն և դեկորատիվ այգեգործություն, Հ. Ե. Նարինջյան
  • Гаганов П. Г. Флоксы многолетние. — 2-е, перераб.. — М.։ Сельхоиздат, 1963. — 208 с. — 45 000 экз.
  • Головкин Б. Н. и др. Декоративные растения СССР. — М.։ Мысль, 1986. — С. 229—232.
  • Дьякова Г. М. Флоксы. — М.։ Кладезь-Букс, 2006. — 96 с. — ISBN 5-93395-125-0.
  • Мартынова М. Флокс сибирский в Хакасии // Цветоводство ։ Журнал. — 2009. — Май—июнь. — № 3. — С. 10—11.
  • Флокс / О. М. Полетико // Большая советская энциклопедия ։ в 30 т. / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. ։ Советская энциклопедия, 1977. — Т. 27 ։ Ульяновск — Франкфорт. — 624 с.
  • Удинцева С. М. Многолетние флоксы // Интродукция и приемы культуры цветочно-декоративных растений. — М.։ Наука, 1997. — 168 с.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոցենի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոցենի» հոդվածին։