Մարտին Բորման (գերմ.՝ Martin Bormann, հունիսի 17, 1900(1900-06-17)[1][2][3][…] կամ հուլիսի 17, 1900(1900-07-17), Halberstadt, Հարց, Սաքսոնիա-Անհալթ, Գերմանիա[4] - մայիսի 2, 1945(1945-05-02)[3][5][6][…], Բեռլին, Նացիստական Գերմանիա[4]), գերմանացի պետական և քաղաքական գործիչ, ֆյուրերի գրասենյակի ղեկավար (1933 թ-ի հուլիսի 3-ից), «Ֆյուրերի անձնական քարտուղար» ( 1942 թ-ի ապրիլից)։ Ռեյխսլայտեր (1933 թ-ի հունիսի 2-ից), ռեյխսմինիստր առանց պորտֆելի, ՍԱ-ի օպերգրուպենֆյուրեր, ՍՍ-ի պատվավոր օպերգրուպենֆյուրեր, Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության վերջին ղեկավար (ապրիլի 30 — մայիսի 2 1945)։ Բորմանը եղել է Ադոլֆ Հիտլերի մերձակա զինակիցը, իսկ պատերազմի վերջնամասում մեծ հեղինակություն է ունեցել ամբողջ Երրորդ Ռայխում։

Մարտին Բորման
գերմ.՝ Martin Bormann
Դիմանկար
Ծնվել էհունիսի 17, 1900(1900-06-17)[1][2][3][…] կամ հուլիսի 17, 1900(1900-07-17)
ԾննդավայրHalberstadt, Հարց, Սաքսոնիա-Անհալթ, Գերմանիա[4]
Մահացել էմայիսի 2, 1945(1945-05-02)[3][5][6][…] (44 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Նացիստական Գերմանիա[4]
Քաղաքացիություն Նացիստական Գերմանիա,  Վայմարյան Հանրապետություն և  Գերմանական կայսրություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ, ագարակապան, ռազմական գործիչ և Nazi
ԱմուսինGerda Bormann?
Զբաղեցրած պաշտոններԳերմանական Կայսրության Ռայխսթագի անդամ
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՍՍ
ԵրեխաներMartin Adolf Bormann?[4]
Ստորագրություն
Изображение автографа
 Martin Bormann Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մարտին Բորմանը ծնվել է Թեոդոր Բորմանի (1862—1903), ով փոստային մանր ծառայող էր և նրա երկրորդ կնոջ Անտոնիա Բերգարդին Մեննոնգի ընտանիքում։ Թեոդորի առաջին կինը Լուիզա Գրոբլերը մահացել է 1898 թ-ին։ Առաջին կնոջից Թեոդորը ուներ մեկ որդի Վալտեր Բորման։ Անտոնիան Թեոդոր Բորմանից ունեցավ երեք զավակ, որոնցից մեկը մահացավ մանուկ հասակում։ Կենդանի մնացին Մարտինը և Ալբերտ Բորմանը (ծնվ. 1902 թ-ին)։

Թեոդոր Բորմանի մահից հետո մայրը՝ Անտոնիա Բորմանը ամուսնացավ բանկի մասնաճյուղի տնօրեն Ալբերտ Ուոլբորնի հետ։ Ինքը՝ Բորմանը թողեց դպրոցը, որպեսզի աշխատի Մեկլենբուրգի ֆերմաներից մեկում։ 1918 թ-ի ամռանը զորակոչվել է բանակ։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին որպես շարքային՝ 55-րդ դաշտային հրետանային գնդի կազմում։ 1919 թ-ին զորացրվել է։ Ավարտել է գյուղատնտեսի մասնագիտությամբ որոշակի կուրսեր։

Ուսումնառության շրջանում Բորմանը անդամակցեց «Միություն ընդդեմ հրեաների ճնշիչ ազդեցության» երիտասարդական կազմակերպությանը, որը հանդիսանում էր միացյալ երիտասարդական կազմակերպություն՝ Գերմանական նացիոնալ ազգային կուսակցության հովանավորչության ներքո։

Ընտանիք և երեխաներ խմբագրել

Մարտին և Գերդա Բորմանները[7] ունեին 10 երեխաներ(երեխաներից մեկը մահացել է ծննդաբերությունից անմիջապես հետո).

  1. Ադոլֆ Մարտին Բորման[8] (ծնվ. 14 ապրիլի 1930 — մահ. 11 մարտի 2013), իր անունը ստացել է Ադոլֆ Հիտլերի և իր հոր պատվին, եղել է հոգևորական, դասավանդել է աստվածաբանություն;
  2. Իլզա Բորման (ծնվ. 9 հուլիսի 1931 — մահ. 1958),ունեցել է երկվորյակ քույր, որը մահացել է ծննդաբերությունից անմիջապես հետո;
  3. Իրմգարդ Բորման (ծնվ. 25 հուլիսի 1933);
  4. Ռուդոլֆ Գերհարդ Բորման(ծնվ. 31 օգոստոսի 1936), անվանվել է ի պատիվ Ռուդոլֆ Հեսսի);
  5. Հենրիխ Հյուգո Բորման(ծնվ. 13 հունիսի 1937), անվանվել ի պատիվ իր կնքահոր Հենրիխ Հիմլերի;
  6. Եվա Ուտա Բորման (ծնվ. 4 օգոստոսի 1938);
  7. Գերդա Բորման (ծնվ. 23 հոկտեմբերի 1940);
  8. Ֆրեդ Հարթմութ Բորման(ծնվ. 4 մարտի 1942);
  9. Ֆոլկեր Բորման (ծմվ. 18 սեպտեմբերի 1943 — մահ. 1946).

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Deutsche Nationalbibliothek Record #118513583 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Roglo — 1997. — ed. size: 9000000
  7. О Герде Борман см.: http://de.wikipedia.org/wiki/Gerda_Bormann; Анна-Мария Зигмунд (Anna Maria Sigmund) «Жёны нацистов» "(«Die Frauen der Nazis»). Вена 2000, ISBN 3-8000-3777-7 и Мюнхен, 2005, ISBN 3-453-60016-9; литература о Герде Борман в каталоге Немецкой национальной библиотеки http://d-nb.info/gnd/125005946
  8. О Мартине Бормане-младшем см.: http://de.wikipedia.org/wiki/Martin_Bormann_junior, а также: «Мартин Борман: Жизнь в тени». Падеборн, 1996, ISBN 3-89710-266-8; Дана Бар-Она (Dan Bar-On) «Бремя молчания. Интервью с детьми нацистских преступников» («Die Last des Schweigens. Gespräche mit Kindern von NS-Tätern»). Гамбург, 2003, ISBN 3-89684-038-X

Գրականություն խմբագրել

  • Лев Безименский По следам Мартина Бормана. — М.: Изд. полит. лит., 1966
  • Залесский, Константин Александрович Кто был кто в Третьем рейхе: Биографический энциклопедический словарь. — М.: ООО «Издательство АСТ»: ООО «Издательство Астрель», 2002. — С. 78-82. — 942 [2] с. — ISBN 5-17-015753-3 (ООО «Издательство АСТ»); isbn 5-271-05091-2 (ООО «Издательство Астрель»)
  • Залесский К. А. НСДАП. Власть в Третьем рейхе. — М.: Эксмо, 2005. — С. 55-59. — 672 с. — ISBN 5-699-09780-5
  • Залесский К. А. СС. Охранные отряды НСДАП. — М.: Эксмо, 2004. — С. 68-70. — 656 с. — ISBN 5-699-06944-5
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Բորման» հոդվածին։