Բորիս Տեպլով
Բորիս Միխայլովիչ Տեպլով (հոկտեմբերի 9 (21), 1896[1], Տուլա, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 28, 1965[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային հոգեբան, ՌՍՖՍՀ ՄԳԱ իսկական անդամ (1945 թվական), ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1957 թվական)։
Բորիս Տեպլով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 9 (21), 1896[1] Տուլա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 28, 1965[1] (68 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հոգեբան |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի պետական համալսարան և Psychological Institute of the Russian Academy of Education? |
Գործունեության ոլորտ | հոգեբանություն |
Ալմա մատեր | Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ (1940) |
Գիտական աստիճան | մանկավարժական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[2] |
Եղել է գիտական ղեկավար | Q20742118? |
Հայտնի աշակերտներ | Vladimir Nebylitsyn?, Q4291070?, Q20742118? և Q30345719? |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Մոսկվայի համալսարանը (1921 թվական)։ 1921—1929 թվականներին աշխատել է կարմիր բանակի ԳՀ հիմնարկներում, 1929—1952 թվականներին՝ Հոգեբանության ինստիտուտում (1933-1935 թվականներին և 1945—1952 թվականներին՝ ինստիտուտի տնօրենի տեղակալ)։ «Վոպրոսի պսիխոլոգիի» («Вопросы психологии») ամսագրի գլխավոր խմբագիր (1956—1965 թվականներին)։ Սկզբում ուսումնասիրությունները վերաբերում են տեսողական-լսողական զգայություններին, ինչպես նաև մարդու ընդունակություններին և անհատական-հոգեբանական առանձնահատկություններին։ Մշակել է անհատական տարբերությունների փորձարարական ուսումնասիրման նոր մեթոդիկաներ։ Նրա լաբորատորիայում են հաստատվել նյարդային համակարգի ուժի և զգայության միջև ետադարձ համահարաբերակցության օրինաչափությունը և մի շարք այլ կախվածություններ։ Հեղինակ է հոգեբանության պատմության մի շարք աշխատությունների, ինչպես նաև դասագրքերի և ուսանողական ձեռնարկների։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Педагоги и психологи мира (ռուս.) — 2012.
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 653)։ |