Բորիս Նավասարդյան

հայ լրագրող
Վիքիպեդիայում կան հոդվածներ Նավասարդյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Բորիս Նավասարդյան (հունվարի 1, 1957(1957-01-01), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, Երևանի մամուլի ակումբի նախագահ (1995 թվականից)[1][2]։

Բորիս Նավասարդյան
Ծնվել էհունվարի 1, 1957(1957-01-01) (67 տարեկան)
ԾննդավայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՌոստովի պետական համալսարան
Մասնագիտությունլրագրող
ԱշխատավայրԿոմսոմոլեց, Հայաստանի Հանրապետություն և Երևանի մամուլի ակումբ
ԱնդամությունՀայաստանի ժուռնալիստների միություն

Կյանք խմբագրել

Բորիս Նավասարդյանը ծնվել է 1957 թվականի հունվարի 1-ին Դոնի Ռոստով քաղաքում։ 1974-1979 թվականներին մասնագիտական լրագրողական կրթություն է ստացել Դոնի Ռոստովի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։

Մասնագիտական գործունեություն խմբագրել

1979-1987 թվականներին երևանյան «Կոմսոմոլեց» թերթի բաժնի վարիչ էր, թղթակիցը։ 1990-1995 թվականներին եղել է «Զերկալո» թերթի երևանյան տարբերակի գլխավոր խմբագիրը։ 1990-1991 թվականներին եղել է «Հայաստանի Հանրապետություն»/«Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի ռուսալեզու տարբերակի խմբագիրը, գլխավոր խմբագրի տեղակալը։

1995 թվականից մինչև այսօր Երևանի մամուլի ակումբի նախագահն է։

Անդամություններ խմբագրել

  • 1983 թվականից մինչև օրս՝ ԽՍՀՄ/Հայաստանի ժուռնալիստների միություն,
  • 1995 թվականից մինչև օրս՝ Երևանի մամուլի ակումբի նախագահ,
  • 2000 թվականից մինչև օրս՝ Լրագրողների «Հարավային Կովկաս» միջազգային ասոցիացիայի համանախագահ։

Հրապարակումներ խմբագրել

«Կոմսոմոլեց», «Կոմսոմոլսկայա պռավդա», «Զերկալո», «Հայաստանի Հանրապետություն», «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթեր և Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ուկրաինայի, Բուլղարիայի, Լատվիայի, Մոնղոլիայի այլ պարբերականներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «:: ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ::ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ Բորիս | YPC». ypc.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  2. «Գրադարանում. Բորիս Նավասարդյան». media.am. 2018 թ․ մայիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել