Բորիս Թամոյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բորիս Մուրազի Թամոյան (եզդիերեն՝ Borîsê Miraz Tamoyan), (1990 թվական, ապրիլի 23, Արարատի մարզ գյուղ Դիտակ ), եզդի լրագրող, արևելագետ, գրող, հասարակական գործիչ։
Բորիս Մուրազի Թամոյան Borîsê Tamoyan | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 23, 1990 (34 տարեկան) |
Ծննդավայր | , ՀԽՍՀ, Դիտակ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | եզդի |
Կրոն | Շարֆադին |
Երկեր | «Էզդինամե» «Եզդիերեն-հայերեն բառարան» «Հարյուր տարի անց...» |
Մասնագիտություն | լրագրող, գրող, հասարակական գործիչ, արևելագետ |
Կայք | dengeezdia.com |
Կենսագրություն
խմբագրել2007 թվականին ավարտել է Դիտակ գյուղի Նվեր Սարգսյանի անվան միջնակարգ դպրոցը։ Նույն թվականին ընդունվել է Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի հեռուստալրագրության բաժինը, որն ավարտել է 2013 թվականին։
2008-2010 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում։
2011 թվականին Երևանի թիվ 95 միջնակարգ դպրոցում եզդիերենով դասավանդել է լեզու և գրականություն առարկա։
2015 թվականին ընդունվել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի մագիստրոսական բաժինը։
Գործունեություն
խմբագրել2011 թվականին մի խումբ համախոհների հետ հիմնադրել է «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը։
2013 թվականին հիմնել է www.dengeezdia.com լրատվական տեղեկատվական կայքը, որը լուսաբանել է Հայաստանի և աշխարհի եզդիների առօրյան և կենցաղը։
Նույն թվականին հիմնել է Denge Ezdia տպագիր ամսաթերթը, որը, սակայն, չորս ամիս անց դադարեցրել է գործունեությունը ֆինանսական խնդիրների պատճառով։
2014 թվականին Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն դեսպանության աջակցությամբ հիմնել է եզդիերենի և եզդիների պատմության դպրոց երևանաբնակ եզդի երեխաների համար և դասավանդել այդ դպրոցում։
2014 թվականին հեղինակել է եզդիերեն-հայերեն առաջին բառարանը։ Նույն թվականին իր ընկերների՝ Համլետ Սմոյանի և Մամե Ամիրյանի հետ եզդիերեն է թարգմանել և հրատարակել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և Լեզվի իրավունքի համընդհանուր հռչակագիրը։
2015 թվականին հեղինակել և հրատարակել է «Հարյուր տարի անց…» պատմափաստագրական աշխատությունը, որում ներկայացրել է 2014 թվականին Իրաքի եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը։
Նույն թվականին հեղինակել է «Էզդինամե» աշխատությունը[1]։
Իր հասարակական գործունեության ընթացքում բազմաթիվ անգամ հանդես է եկել եզդի կանանց իրավունքների պաշտպանի դերում։ Իր կարծիքով միայն եզդի կանանց ազատություններ տրվելու և եզդի ժողովրդի կրոնահասարակական բարեփոխումներից հետո կարելի է խոսել եզդիական պետականության ստեղծման մասին։
Գրքեր
խմբագրելԻր գործունեության սկզբից մինչ 2015 թվականի ավարտը Բորիս Մուրազին հրատարակել է 5 գիրք եզդիների վերաբերյալ։