«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպություն (եզդիերեն՝ SÎNCAR yektîya miletê êzîdî)՝ հիմնադրվել է 2011 թվականի նոյեմբերի 24-ին մի խումբ եզդի երիտասարդների կողմից։ Կազմակերպության ղեկավարը Բորիս Թամոյանն է։ Ստեղծման օրվանից գործունեություն է ծավալել Հայաստանի եզդի համայնքի ներսում։

Սինջար եզդիների ազգային միավորում
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր Հայաստան
Հիմնադրվածնոյեմբերի 24, 2011
Գլխավոր քարտուղարԲորիս Մուրազի

Գործունեություն

խմբագրել

Կազմակերպությունը զբաղվել է կրթական և մշակութային խնդիրներով։ Իր գործունեության սկզբից մինչ 2015 թվականի ավարտը հրատարակել է եզդի ժողովրդին առնչվող 5 գիրք, որոնք են՝

  • «Էզդինամե», հեղինակ՝ Բորիս Մուրազի (հայերեն)[1],
  • «Մարդու իրավունքների հռչակագիր», հեղինակներ՝ Մամե Ամիրյան, Համլետ Սմոյան, Բորիս Մուրազի (եզդիերեն),
  • «Եզդիերեն-հայերեն բառարան», հեղինակ՝ Բորիս Մուրազի,
  • «Առաջին բերք», հեղինակ՝ Զոզանա Ջամալ (եզդիերեն),
  • «Հարյուր տարի անց...», հեղինակ՝ Բորիս Մուրազի (հայերեն)[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել