Բորիս Բլյումին
Բորիս Բլյումին (անգլ.՝ Boris Blumin, հունվարի 11, 1908, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 16, 1998, Թրենթոն, ԱՄՆ) ռուս-հրեական ծագմամբ կանադացի շախմատիստ։
Բորիս Բլյումին | |
---|---|
Պետություն(ներ) | ԱՄՆ |
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 11, 1908 |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Մահվան ամսաթիվ | փետրվարի 16, 1998 (90 տարեկան) |
Մահվան վայր | Թրենթոն, ԱՄՆ |
365chess | Boris_Blumin |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1907 թվականի դեկտեմբերի 29-ին, Ռուսական կայսրությունում[1]։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո նա ընտանիքի հետ տեղափոխվել է Կանադա։ Բազմիցս մասնակցել է Կանադայի առաջնություններին։ 1936 և 1937 թվականներին եղել է Կանադայի չեմպիոն, բացի այդ, երկու անգամ նվաճել է բրոնզե մեդալ (1934 և 1935 թվականներին)։ 1933 թվականից 1939 թվականներին ընկած ժամանակահատվածում հինգ անգամ նվաճել Մոնրեալի առաջնությունը։ 1938 թվականին ԱՄՆ բաց առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ։
1939 թվականի օգոստոսին տեղափոխվել է ԱՄՆ։ Նախնական շրջանում ապրել է Նյու Յորքում, որից հետո՝ Տրենտոնում։ Նա հանդես է եկել տեղի շախմատի մրցումներում։ Վերջին մարզական նվաճումը եղել է 1986 թվականին՝ Համիլթոնի շախմատային ակումբի առաջնությունում։
Կյանքի վերջին տարիներին Բորիս Բլյումին տառապել է Ալցհեյմերի հիվանդությամբ։ Նա մահացել է ԹրենթոնԻ իր տանը՝ կնոջ՝ Նելլի Օլշանսկայայի (1908-2008) և որդու՝ Էդվարդ Իսրայել Բլումինի (1950-2000) ներկայությամբ։
Մարզական նվաճումներ
խմբագրելՏարեթիվ | Քաղաք | Մրցաշար | + | − | = | Արդյունք | Տեղ |
---|---|---|---|---|---|---|---|
1927 | Տորոնտո | Կանադայի առաջնություն | 9[2] | ||||
1929 | Մոնրեալ | Կանադայի առաջնություն | 4[2] | ||||
1934 | Տորոնտո | Կանադայի առաջնություն | 3—4[3] | ||||
1935 | Մոնրեալ | Կանադայի առաջնություն | 3[2] | ||||
1936 | Տորոնտո | Կանադայի առաջնություն | 1 | ||||
1937 | Քվեբեկ | Կանադայի առաջնություն | 1 | ||||
1938 | Բոստոն | ԱՄՆ-ի բաց առաջնություն | 3—4[4] | ||||
1939 | Նյու Յորք | ԱՄՆ-ի բաց առաջնություն | 11[5][6] | ||||
1941 | Սենթ Լուիս | ԱՄՆ-ի բաց առաջնություն | [5] | ||||
Նյու Յորք | Ամերիկացի շախմատիստների մրցաշար | ||||||
1969 | Նյու Յորք | Ատլանտիկ-օփեն |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «The Bob Peretz Bronx Yonkers Chess Club». bronxyonkerschessclub.blogspot.com. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Победил Фокс, Морис.
- ↑ Победил Белсон, Джон.
- ↑ Победили Горовиц, Изрейел Алберт и Кэжден, Исаак.
- ↑ 5,0 5,1 Победил Файн, Ройбен.
- ↑ Open 1939, New York (American Chess Federatio