Բորիս Բալայան (բժիշկ)

հայ բժիշկ, ախտաբան-անատոմ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բորիս Բալայան (այլ կիրառումներ)

Բորիս Հայկի Բալայան (դեկտեմբերի 10, 1938(1938-12-10)[1], Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - փետրվարի 18, 2019(2019-02-18)), հայ բժիշկ, ախտաբան-անատոմ։ Բժշկական գիտությունների դոկտոր (2005), պրոֆեսոր։ Բուխարայի գլխավոր ախտաբան-անատոմ (1964-1973)[2]։

Բորիս Բալայան
Ծնվել էդեկտեմբերի 10, 1938(1938-12-10)[1]
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էփետրվարի 18, 2019(2019-02-18) (80 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԱնդիջանի բժշկական ինստիտուտ (1964)
Մասնագիտությունբժիշկ, ախտաբան-անատոմ և դասախոս
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[1] (2005)
ԱշխատավայրԱկադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան

Զորի Հայկի Բալայանի եղբայրը։

Կենսագրություն խմբագրել

Բորիս Բալայանը ծնվել 1938 թվականին Ստեփանակերտում (ԼՂՀ), ԼՂ կրթության հանձնակատար Հայկ Բալայանի ընտանիքում։ 1958 թվականին ընդունվել և 1964 թվականին ավարտել է Անդիջանի (Ուզբեկստան) բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։ 1964-1973 թվականներին ղեկավարել է Բուխարայի ուռուցքաբանական դիսպանսերի պաթոհիստոլոգիայի լաբորատորիան։ Սանկտ Պետերբուրգում ասպիրանտուրան ավարտելուց հետո 1973 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզը։ 1979-1982 թվականներին եղել է Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի ախտաբանաանատոմիայի ամբիոնի դոցենտ։ 1980 թվականին Բորիս Բալայանը տեղափոխվել է Հայաստան, որտեղ 1982-2010 թվականներին ղեկավարել է Շտապ օգնության քաղաքային հիվանդանոցին կից պաթանատոմիական կենտրոնը, հանդիսացել Երևանի գլխավոր պաթանատոմը, միաժամանակ եղել է Առողջապահության ազգային ինստիտուտի պաթանատոմիայի ամբիոնի դոցենտ։ 1988 թվականին Բորիս Բալայանին շնորհվել է բժիշկ-պաթանատոմի բարձրագույն որակավորում։ 1992-1993 թվականներին գործուղվել է Արցախ, որտեղ կազմակերպել է պաթանատոմիական ծառայությունը։ 2005 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, ստացել պրոֆեսորի կոչում։ 2005 թվականից եղել է Ազգային առողջապահության ինստիտուտի ախտաբանաանատոմիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար։ 2006-2009 թվականներին Բալայանը նշանակվել է Առողջապահության ազգային ինստիտուտի պաթանատոմիայի ամբիոնի վարիչ, 2009 թվականից` Երևանի պետական բժշկական համալսարանի Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր։

Աշխատանքները վերաբերում են սրտի սուր անբավարարությունից հանկարծամահության ժամանակ սրտամկանի այտուցի մահաբանական նշանակությանը[3]։ Ավելի քան 200 գիտական հոդվածների և մենագրությունների հեղինակ է։

Բորիս Բալայանը մահացել է 2019 թվականի փետրվարի 18-ին[4][5]։

Երկեր խմբագրել

  • Սրտամկանի այտուցի տանատոլոգիական նշանակությունը սուր սրտային անբավարարության ժամանակ (հանկարծամահություն)։
  • Танатологическое значение отека миокарда при острой сердечной недостаточности (внезапной смерти), Ереванский государственный медицинский университет им. М. Гераци, (2005).[6]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
  2. «Մեծանուն Հայեր». haymard.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  4. «Մահացել է Բորիս Բալայանը». Analitik.am. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
  5. «Послесловие». Новое Время (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
  6. Балаян, Борис Гайкович (2005 թ․ հունիսի 29). «Танатологическое значение отека миокарда при острой сердечной недостаточности (внезапной смерти)». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Բալայան (բժիշկ)» հոդվածին։