Բորիս Աբլինին (ռուս.՝ Аблынин, Борис Исаакович, հունիսի 4, 1929(1929-06-04) - դեկտեմբերի 30, 1988(1988-12-30)), տիկնիկային թատրոնի խորհդային ռեժիսոր, տիկնիկային մուլտիպլիկացիայի ռեժիսոր մուլտիպլիկատոր և մուլտիպլիկացիոն ֆիլմերի սցենարի հեղինակ։ Եղել է Սերգեյ Օբրազցովի աշակերտը։

Բորիս Աբլինին
Դիմանկար
Ծնվել էհունիսի 4, 1929(1929-06-04)
Մահացել էդեկտեմբերի 30, 1988(1988-12-30) (59 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունդրամատուրգ, թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, մուլտիպլիկատոր և սցենարիստ

Եղել է խորհրդային առաջին ռեժիսորներից մեկը, որ սինթեզել է տիկնիկային թատրոնը և կենդանի դերասանների սցենարական խաղը։

Կենսագրություն խմբագրել

Բորիս Աբլինինը 1949 թվականին ավարտել է Բ. Շչուկինի անվան թատերական ուսումնարանը։ 1958 թվականից եղել է Կենտրոնական տիկնիկային թատրոնի ռեժիսոր` Սերգեյ Օբրազցովի ղեկավարությամբ։

1961 թվականին Պերմի տիկնիկային թատրոնում բեմադրել է ներկայացում` ըստ Վլադիմիր Մայակովսկու «Կլոպ» պիեսի։ 1962 թվականին Աբլինինը դարձել է Մոսկվայի տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը։ 1968 թվականին թատրոնին կից ստեղծել է «Արտույտ» ստուդիան։ Նրա դիպլոմային աշխատանքը եղել է «Արտաույտը» ներկայացումն[1] ըստ Ժան Անույի պիեսի, որն էլ տվել է թատրոն-ստուդիայի անվանումը։ Նրա պաշտոնական բացումը եղել է Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնի բեմում, 1968 թվականի փետրվարին։ Թատրոնում բեմադրել է Կարել Չապեկի է «Պատերազմ սալամանդրաների դեմ»[2], նաև «Ես ուրախ տղա եմ», «Իվան` գյուզացու որդի», «Սպրիդիտ», «Մեծ Գորտը» ներկայացումները[3][4]։

1972 թվականին «Արտույտ» թատերական ստուդիայի փակումից հետո Աբլինինը տեղափոխվել է մուլտիպլիկացիոն կինո։

1975 թվականից աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում որպես ռեժիսոր։ Ստեղծել է մի շարք տիկնիկային մուլտֆիլմեր և ֆիլմեր` թատերային տիկնիկների մասնակցությամբ։

Բեմադրել է տիկնիկային ներկայացումներ Լատվիական տիկնիկային թատրոնում։

Ռեժիսորական աշխատանքներ խմբագրել

Մուլտիպլիկացիաներ

  • 1976 թվական՝ Մեծամիտ նապաստակը
  • 1976 թվական՝ «Լաթիկ»
  • 1977 թվական՝ «Կար-չկար, մի հավիկ կար»
  • 1977 թվական՝ «Օտարերկրացի աքաղաղը», ֆիլմ-ներկայացում
  • 1978 թվական՝ «Հասի՛ր, քամի»
  • 1979 թվական՝ «Շնիկի մասին»
  • 1980 թվական՝ «Եվս մեկ անգամ քառյակի մասին»
  • 1980 թվական՝ «Լավ է ուշ, քան երբեք»
  • 1981 թվական՝ «Բիբիգոն»
  • 1982 թվական՝ «Առողջ եղիր»
  • 1983 թվական՝ «Մամոնտիկի մասին»
  • 1984 թվական՝ «Մի տիկնիկի պատմություն»
  • 1987 թվական՝ «Ուղտիկի մասին»
  • 1989 թվական՝ «Կվարտետ երկու մենակատարների համար»

Թատրոն

Ս․ Օբրազցովի անվան տիկնիկային թատրոն

  • 1958 թվական՝ «Հեքիաթ կորած ժամանակի մասին», Ե․ Շվարց
  • 1959 թվական՝ «Այ քեզ ոզնի», «Արտասովոր մրցույթ», «Սագիկ»
  • 1960 թվական՝ «Արքայադուստր–գորտը»
  • 1961 թվական՝ «Պարոն Տվիստերը և օտարերկրացի աքաղաղը»

Պերմի տիկնիկային թատրոն

  • «Կլոպ», Վ․ Մայկովսկի

Մոսկվայի տիկնիկային թատրոն

  • «Չորրորդ շերտում» Մ․ Զոշենկո
  • «Մալչիշ-Կիբալչիշ» Ա․ Գայդար
  • «Արտույտ» Ժ․ Անույ

«Արտույտ» թատրոն–ստուդիա

  • «Արտույտ», Ժ․ Անույ
  • «Պատերազմ սալամանդրաների դեմ», Կ․ Չապեկ
  • «Ես ուրախ տղա եմ»
  • «Իվանը` գյուզացու որդի», Բ․ Սուդարուշկին
  • «Սպրիդիտ», Ա․ Բուրով (Ա․ Բրիգադերի «Սպրիդիտիս» պիեսի հիման վրա)
  • «Մեծ Գորտը», Լ․ Ուստինով
  • «Ամպրոպի արարչագործությունը» (Դ․ Օռլով, Լ․ Նովագրուդսկի)

Սցենարների հեղինակ խմբագրել

  • 1976` «Լաթիկը»
  • 1981` «Բիբիգոն»
  • 1987` «Ուղտիկի մասին»

Պարգևներ խմբագրել

«Մի տիկնիկի պատմություն», «Արծաթե վիշապ» գլխավոր մրցանակ[5], Կրակովի կարճամետրաժ ֆիլմերի XXII միջազգային կինոփառատոն, 1985 թվականին։

Մատենագրություն խմբագրել

  • Բ․ Աբլինին «Վեց թատրոնների փորձի վրա» (հոդված)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Жаворонок» в постановке Бориса Аблынина
  2. Трагедию играют куклы
  3. Эмблема театра
  4. Репертуар Театра Маски
  5. «ZWYCIĘZCY XXV OGÓLNOPOLSKIEGO I XXII MIĘDZYNARODOWEGO FESTIWALU FILMÓW KRÓTKOMETRAŻOWYCH». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 18-ին.

Գրականություն խմբագրել

  • Капков С. В. Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — ISBN 5-9265-0319-4 с. 45-46։

Արտաքին հղումներ խմբագրել