Բորիկ Մինասյան
հայ նկարիչ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բորիկ Անուշավանի Մինասյան (մարտի 5, 1956, Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։
Բորիկ Մինասյան | |
---|---|
![]() | |
Ի ծնե | Բորիկ Անուշավանի Մինասյան |
Ծնվել է | մարտի 5, 1956 (69 տարեկան) |
Ծննդավայր | Կապան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ | |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Զավակներ | Նարեկ Մինասյան |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԲորիկ Մինասյանը ծնվել է 1956 թվականին, Կապանում։ Սովորել և ավարտել է Կապանի թիվ 27 գիշերօթիկ դպրոցը։ 1976-1982 թվականներին սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտի կերպարվեստի բաժնում։ 1992 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ 1990 թվականից ԺԱԹ-ի Կապանի մասնաճյուղի տնօրենն է։ Ունի հեղինակային գործեր Կապան և Ջերմուկ քաղաքներում (քանդակներ և գեղանկարչական աշխատանքներ)։ Մասնակցել է միջազգային համամիութենական հանրապետական ցուցահանդեսների։ Աշխատանքները գտնվում են ԱՄՆ, Մոսկվայի, Երևանի, Սանկտ-Պետերբուրգի մասնավոր հավաքածուներում[1][2][3]։
Ստեղծագործություններ
խմբագրել- «Փարաջանով»
- «Խուստուփ»
- «Ընկերուհիներ»
- «Երկփեղկում»
- «Հիշողություն»
- «Նավով աղջիկ»
Անհատական ցուցահանդեսներ
խմբագրել- Կապանի ժամանակակից արվեստի թանգարան, 1992, 1994, 2001
Պարգևներ
խմբագրել- Մովսես Խորենացու մեդալ (2015)[4]