Բոչացի ջրաէլեկտրակայան (սերբերեն՝ Хидроелектрана Бочац), ջրաէլեկտրակայան Վրբաս գետի վրա՝ Բոսնիա և Հերցեգովինայի անկլավ հանդիսացող Սերբական Հանրապետության կենտրոնական մասում։ Վրբասի ջրերով գործող ջրաէլեկտրակայանների կասկադի ստորին աստիճանն է (հաջորդում է Յայցո-2 հէկին)։ Կոչվել է մերձակա բնակավայրի՝ Բոչաց գյուղի անունով։ Շահագործման է հանձնվել 1981 թվականի դեկտեմբերի 5-ին[1]։

Բոչացի ջրաէլեկտրակայան
Տեսակհիդրոէլեկտրակայան
Երկիր Բոսնիա և Հերցեգովինա
ՎարչատարածքՍերբական Հանրապետություն
Աշխարհագրական տեղադրությունVrbas?
Քարտեզ
Քարտեզ

Կառուցվել է 66 մետր բարձրություն ունեցող ամբարտակի մոտ (ամբարտակի կառուցման արդյունքում առաջացել է 43 միլիոն ջրի օգտակար ծավալով արհեստական լիճ)։ Ջրաէլեկտրակայանի հզորությունը 110 մվտ է[2]։ Նրա մեքենայական սրահում գործում են «Ֆրենսիս» տիպի երկու տուրբին՝ յուրաքանչյուրը 55 մվտ հզորությամբ։ Ջրաէլեկտրակայանը տարեկան արտադրում է 0,3 միլիարդ կիլովատտ-ժամ էլեկտրաէներգիա[3][4][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Хидроелектране на Врбасу: : Технички параметри». web.archive.org. 2016 թ․ ապրիլի 2. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.
  2. Хидроелектране на Врбасу Արխիվացված 2008-05-10 Wayback Machine, Приступљено 29. април 2013.
  3. «Bocac Hydroelectric Power Plant Bosnia and Herzegovina - GEO». globalenergyobservatory.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  4. «20 years Elektroprivreda Hrvatske zajednice Herceg Bosne» (PDF).
  5. «REBIS: GIS Volume 5: Generation & Transmission Appendices» (PDF).

Արտաքին հղումներ խմբագրել