Բոշխ կախված
Բոշխ կախված | |
Բոշխ կախված | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հացածաղկավորներ (Poales) |
Ընտանիք | Բոշխազգիներ (Cyperaceae) |
Ենթաընտանիք | Բոշխայիններ (Cyperoideae) |
Տրիբա | Cariceae |
Ցեղ | Բոշխ (Carex) |
Տեսակ | Բոշխ կախված (C. pendula) |
Միջազգային անվանում | |
Carex pendula |
Բոշխ կախված (լատին․՝ Carex pendula), բոշխազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
խմբագրելՓուխր ճիմ առաջացնող, 8-20 սմ երկարությամբ բազմամյա խոտաբույս է։ Տերևները գծային են, 1-1,6 սմ լայնությամբ։ Ծաղկաբույլերում գտնվող վարսանդավոր հասկիկների երկարությունը 10-17 սմ է, աղեղնաձև թեքված են։ Ծածկող թեփերը ձվաձև են, պարկիկներին հավասար կամ մի փոքր կարճ, 1 մմ երկարությամբ սրածայրով։ Դժգույն կանաչ պարկիկները ունեն 3-3,2 մմ երկարություն, ուռուցիկ նիստեր, 0,1-0,2 մմ երկարությամբ թույլ, հազիվ ճեղքված 2-3 ջիղ[1]։
Տարածվածություն
խմբագրելՀայաստանում հանդիպում է Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում՝ Սրաշեն, Շիկահող (կենու պուրակ) և Ներքին Հանդ (սոսու պուրակ) գյուղերի շրջակայքում[1]։
Էկոլոգիա
խմբագրելԱճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից մոտ 900 մ բարձրության վրա, ստվերոտ անտառներում, գետերի խոնավ ափերին, աղբյուրների մոտ։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։
Պահպանություն
խմբագրելՎտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Տեսակի տարածման շրջանը հիմնականում գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոշխ կախված» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոշխ կախված» հոդվածին։ |