Սև կոն կամ Քաղաքացիական անհնազանդության հուշարձան (իսլ.՝ Svarta Keilan, Minnisvarði um Borgaralega Óhlýðni, անգլ.՝ The Black Cone, Monument to Civil Disobedience), քար հուշարձան Ռեյկյավիկում։ Տեղադրված է Իսլանդիայի պառլամենտի՝ Ալթինգի շենքի դիմաց[1]։ Բացվել է 2012 թվականին 2008-2011 թվականների ֆինանսական ճգնաժամի դեմ բողոքի ակցիաների՝ «Կաթսաների հեղափոխության» երրորդ հոբելյանի օրերին։ Հուշարձանի հեղինակը իսպանացի նկարիչ Սանտյագո Սիերան է[2]։

Picto infobox architecture.png
Սև կոն
իսլ.՝ Svarta Keilan, Minnisvarði um Borgaralega Óhlýðni
Կոորդինատներ64°08′49″ հս․ լ. 21°56′25″ ամ. ե.HGЯO
Գտնվում էԻսլանդիա Իսլանդիա
Ռեյկյավիկ
Կառուցվել է2012
Կառուցել էՍանտյագո Սիերա
Ներկա վիճակըկանգուն

ՀուշարձանԽմբագրել

Հուշարձանը համարյա երկու մետր բարձրությամբ (վեց ոտնաչափ) սև կոնաձև՝ մեջտեղից ճեղքված քար է։ Քարին ամրացված է երկլեզու՝ մարդու և քաղաքացու իրավունքներից (ոչ թե 1789 թվականի, այլ 1793 թվականի ընդլայնված տարբերակից[3]Ֆրանսիական մեծ հեղափոխության և մարդու իրավունքների պաշտապանության պատմության կարևոր փաստաթղթից, իսլանդերեն և անգլերեն քաղվածքով տախտակ։

  Եթե կառավարությունը խախտում է մարդկանց իրավունքները, ապստամբությունը նրանց սրբազան իրավունքն ու պարտականությունն է[2]  

Տեղադրման վայրԽմբագրել

Հուշարձանը պառլամենտի շենքի դիմաց նախապես տեղադրվել է Ռեյկյավիկի Գեղարվեստի թանգարանի կազմակերպած «NO» ցուցահանդեսի շրջանակներում։ Սանտյագո Սիերան ճեղքել է քարը տեղադրման ժամանակ։ Ցուցահանդեսի ավարտից հետո հեղինակը հուշարձանը նվիրել է քաղաքին՝ պայմանով, որ այն կմնա պառլամենտի շենքի դիմաց։ Առաջարկը լուրջ վեճերի առիթ է տվել, բայց արդյունքում՝ քաղաքային խորհուրդը որոշել է արձանը թողնել իր տեղում, միայն տեղափոխելով այն Օստուրվյոլյեր հրապարակի հարավ-արևմտյան անկյուն[4]

ԳրականությունԽմբագրել

  • Eleanor Heartney, Hans Ulrich Obrist, Uri Gordon, Hafthor Yngvason Santiago Sierra: The Black Cone, Monument to Civil Disobedience. — Reykjavik: Reykjavik Art Museum, 2013. — 145 с. — ISBN 9979769475 , ISBN 978-9979769477

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Իսլանդիայի ժողովրդի նվերը հայ ժողովրդին»։ lragir.am։ Վերցված է 29 Ապրիլ 2018 
  2. 2,0 2,1 «The Black Cone, What this monument means about the Pots and Pans Protest»։ grapevine.is։ Վերցված է 29 Ապրիլ 2018 
  3. Денис Пилаш. Левые на краю света. Часть 2: Исландия // Спільне. — 12.01.2017
  4. «Sierra’s ‘Black Cone’ Causes Controversy in Reykjavík»։ icelandreview.com։ Վերցված է 29 Ապրիլ 2018