Բոլոր շները տոնում են Սուրբ ծնունդը

«Բոլոր շները տոնում են Սուրբ ծնունդը» (անգլ.՝ An All Dogs Christmas Carol), մուլտֆիլմ՝ թողարկված «Metro-Goldwyn-Mayer»-ի կողմից։ ԱՄՆ-ում մուլտֆիլմի ռելիզը կայացել է 1998 թվականի նոյեմբերի 17-ին։ Մուլտֆիլմը նախատեսում էին թողարկել որպես «Բոլոր շները ընկնում են դրախտ» մուլտսերիալի եզրափակիչ մաս։ Ըստ էության, մուլտֆիլմի սյուժեն Չարլզ Դիքենսի «Սուրբծննդյան վիպակներ» (The Christmas books) պատմվածքի վերաիմաստավորված տարբերակն է, որտեղ Սկրուդջի դերում հանդես է գալիս Կարֆեյսը։

Բոլոր շները տոնում են Սուրբ ծնունդը
անգլ.՝ An All Dogs Christmas Carol
Տեսակմուլտֆիլմ
Ժանրբադի մուվի, սուրբծննդյան ֆիլմ, գրական ստեղծագործության էկրանավորում և ֆենթեզի ֆիլմ
Գործողության վայրՆյու Յորք և Սան Ֆրանցիսկո
Հիմնված էՍուրբծննդյան երգ
ՌեժիսորPaul Sabella?
ՍցենարիստՋիմն Մեգոն
ՀնչյունավորումՍթիվեն Վեբեր, Դոմ Դելուիզ, Sheena Easton?, Էռնեստ Բորգնայն, Charles Nelson Reilly?, Բիբի Նոյվիրթ և Մայլս Ջեֆրի
ԵրաժշտությունՄարկ Ուոթերս
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունՄետրո Գոլդվին Մայեր
ԴիստրիբյուտորMGM Home Entertainment?
Տևողություն82 րոպե[1]
ՊրիկվելԲոլոր շներն ընկնում են դրախտ 2
Թվականնոյեմբերի 17, 1998
mgm.com/#/our-titles/45/An-All-Dogs-Christmas-Carol

Սյուժե խմբագրել

Մուլտֆիլմը սկսվում է շնային դրախտում, որտեղ Անաբելը շուն-հրեշտակներին պատմում է Սուրբ Ծնունդի ժամանակ տեղի ունեցած մի դեպքի մասին։ Այդ Սուրբ Ծնունդին, ինչպես պահանջվում է, «Լուի խայթ» սրճարանում ընթանում էր տոնակատարւթյան նախապատրաստություն, սակայն անսպասելիորեն հայտնվում են Կարֆեյսը և Կիլերը և սկսում են ամեն ինչ փչացնել։ Մի պահ Կարֆեյսը հանում է կախարդական սուլիչը և փչում է՝ այդպիսով բոլոր ներկա գտնվողներին գցելով տրանսի մեջ։ Այնուհետև Կարֆեյսը և Կիլերը հավաքում են բոլոր սուրբծննդյան նվերները և հեռանում, իսկ ուշքի եկած շները ոչինչ չեն հասկանում։

Չարլին և Իտչին ուղևորվում են Կարֆեյսի գրավատուն, որպեսզի հետ վերցնեն ամբողջ կողոպտվածը։ Ընկնելով ներս՝ հայտնվում է Բելադոնան և բացահայտում է իր չարամիտ նախագիծը, համաձայն որի բոլոր տնային շները պետք է տնից հանեն սուրբծննդյան նվերները այն բանից հետո, երբ նա գործի կգցի սուլիչը, այնպիսին, ինչպիսին էր Կարֆեյսի մոտ, միայն ավելի մեծ։ Այդպիսով բոլոր տնային շները այդպիսի վարքի համար պետք է տնից դուրս արվեն տանտերերի կողմից։ Բելադոնան չի անվանում այն վայրը, որտեղ գտնվում է սուլիչը, և օգտագործելով չար ոգիները՝ դուրս է անում Չարլիին և Իտչիին։

Դուրս գալով Չարլին սկսում է մտածել, թե ինչպես խանգարի Բելադոնային, սակայն հասկանում է, որ ոչինչ չի կարող անել, մինչև չիմանա՝ որտեղ է գտնվում սուլիչը։ Այդտեղ հայտնվում է Անաբելը և ընկերներին տալիս է «հրաշագործ»՝ պահապան-հրեշտակների կախարդական մետաղանիշը։ Չարլին որոշում է օգտագործել Կարֆեյսին, որպեսզի խափանի Բեզադոնայի նախագիծը, որպես նրան ավելի մերձավոր։ Նա օգտագործում է հրաշագործը և Կարֆեսի առջև ներկայացում է խաղում, իբր թե նրա մոտ են գալիս Սուրբ Ծնունդի երեք հոգիները՝ Սուրբծննդյան անցյալի հոգին, Սուրբծննդյան ներկայի հոգին և Սուրբծննդյան ապագայի հոգին։ Յուրաքանչյուր հոգին գալիս էր զանգի հարվածից հետո։

Առաջինը գալիս է Սուրբծննդյան անցյալի հոգին, ում խաղում է Իտչին։ Իտչին ցույց է տալիս Կարֆեյսի մանկությունը և այստեղ պարզ է դառնում, թե ինչու է Կարֆեյսը ատում Սուրբ Ծնունդը։ Վատ գործերի համար Կարֆեյսին Սուրբ Ծնունդին դուրս են անում տնից և տղան, ով հոգ էր տանում նրա մասին, ոչ մի ջանք չի գործում, որպեսզի պահի շնիկին։ Այսպիսով Կարֆեյսը ընկնում է վատ միջավայր և դառնում է վատ շուն։ Իտչին չի կարողանում տարհամոզել Կարֆեյսին։

Երկրորդը գալիս է Սուրբծննդյան ներկայի հոգին, որին խաղում է Սաշան։ Սաշան Կարֆեյսին ցույց է տալիս, թե ինչպես է նրան սիրում և հարգում Կիլերը, ով նրա համար պատրաստում է Սուրբծննդյան նվեր։ Այնուհետև նրանք տեղափոխվում են տուն, որտեղ ապրում է Տիմի շնիկը, ով ունի մեծ թաթեր։ Տիմիի թաթի բուժման համար «Լուի խայթոց» սրճարանում գումար էին կուտակում, սակայն Կարֆեյսը և Կիլերկ այն վերջերս վերցրել են։

Նրանք Տիմիին հանդիպում են այն ժամանակ, երբ նա ջարդում է ափսեն։ Կարֆեյսին դա հուզում է, քանի որ իր խենթության պատճառով է նա դուրս արվել տնից և համարում է, որ նույն բանը տեղի կունենա Տիմիի հետ։ Սակայն Տիմիին պաշտպանում է նրա տիրուհին, ի զարմանս Կարֆեյսի։ Սաշային հաջողվում է հուզել Կարֆեյսին, այնուամենանիվ, նրան չի հուզում այն, ինչ կարող է տեղի ունենալ։

Երրորդը գալիս է Սուրբծննդյան ապագայի հոգին, որին խաղում է Չարլին։ Չարլին իր երգում պատմում է, թե ինչ կկատարվի Կարֆեյսի հոգու հետ իր վատ արարքների պատճառով։ Այդպիսով, Կարֆեյսին սկսում են պարուրել կասկածները։

Միաժամանակ Բելադոնան պատրաստ է գործի դնել սուլիչը, որը գտնվում էր Ալկատրասում։ Երբ Կարֆեյսը ժամանում է Ալկատրաս, նա սկսում է մտածմունքի մեջ ընկնել և, այնուամենայնիվ, որոշում է խանգարել Բելայոնային, քանի որ չի ցանկանում Տիմիին այն, ինչ կատարվել է իր հետ, երբ նա փոքրիկ շնիկ էր։ Սուլիչը գործի դնելուց հետո սկսում է գործել Բելադոնայի նախագիծը։ Մի քանի անհաջող փորձից հետո Կարֆեյսին, այնուամենայնիվ, հաջողվում է խափանել սուլիչը։ Հիպնոսացված շները վերադառնում են տուն և սկսում է ձյուն տեղալ։

«Լուի խայթոց» սրճարանում Սուրբ Ծնունդի միջոցառմանը հայտնվում է Կարֆեյսը սահնակով՝ Սանտա Կլաուսի կերպարում և վերադարձնում է այն ամենը, ինչ վերցրել էր, նաև գումար է նվիրաբերում Տիմիի թաթի բուժման համար, այնուհետև նա հեռանում է մորը այցելելու համար։

Դրանով Անաբելը վերջացնում է իր պատմությունը և բոլորին մաղթում երջանիկ Սուրբ Ծնունդ։

Գլխավոր հերոսներ խմբագրել

Սխալներ խմբագրել

  • Բնօրինակում Սաշա Լյա Ֆլյորը ասում է. «I'm the ghost of Christmas Present»։ Ռուսական կրկնօրինակում նա ասում է. «Ես Սուրբծննդյան նվերի տեսիլքն եմ» («Я привидение рождественского подарка»), ինչը սխալ թարգմանություն է, քանի որ «present» այստեղ նշանակում է ոչ թե «նվեր», այլ «ներկա (ժամանակ)»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.imdb.com/title/tt0166960/
  2. Chuck Taylor (19 октябрая 1996). «For Sheena Easton, Survival Meant Moving Beyond Radio» (англ). Billboard. էջեր - С. 92. Վերցված է 2010 թ․ հունիսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել