Բոլեսլավ Յավորսկի
Բոլեսլավ Լեոպոլդովիչ Յավորսկի (հունիսի 22, 1877[1], Խարկով, Ռուսական կայսրություն[2] - նոյեմբերի 26, 1942[2][1], Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), խորհրդային երաժշտագետ, դաշնակահար, կոմպոզիտոր։
Բոլեսլավ Յավորսկի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 22, 1877[1] Խարկով, Ռուսական կայսրություն[2] |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | նոյեմբերի 26, 1942[2][1] (65 տարեկան) Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] |
Մասնագիտություն | երաժշտագետ, կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ, երաժշտության տեսաբան, դաշնակահար, երաժիշտ և հասարակական գործիչ |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Ուկրաինայի Չայկովսկու անվան ազգային երաժշտական ակադեմիա |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա |
ԿենսագրությունԽմբագրել
1903 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան՝ աշակերտելով Ս․ Տանեևին (կոմպոզիցիա), Ն․ Շիշկինին (դաշնամուր)։ Հանդես է եկել որպես դաշնակահար։ Եղել է Մոսկվայի ժողովրդական կոնսերվատորիայի հիմնադիրներից և դասատու (1906-1916, դաշնամուրի դասարան), 1916–1921 թթ.-ին՝ Կիևի, 1938–1942 թթ.-ին՝ Մոսկվայի կոնսերվատորիաների պրոֆեսոր։ 1918 թ.-ին Յավորսկու նախաձեռնությամբ Կիևում կազմակերպվել է ժողովրդական կոնսերվատորիա։ Ստեղծել է լադային ռիթմի տեսությունը, որ նշանակալի ազդեցություն է թողել խորհրդային երաժշտագիտության զարգացման վրա։
ԵրկերԽմբագրել
- Строение музыкальной речи․ Материалы и заметки, ч․ 1–3, М․, 1908
- Упражнения в образовании ладового ритма, ч․ 1, 2 изд․, М., 1928
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Яворский Болеслав Леопольдович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |