Բոինգ 727-ի վթարը Գվադելուպայում (1968)

1968 թվականի Բոինգ 707-ի վթարը Գվադալուպայում, Air France ընկերության Բոինգ 707-328C ուղևորատար ինքնաթիռի ավիացիոն վթար, որը տեղի է ունեցել 1968 թվականի մարտի 5-ին Գվադելուպա կղզու Պուենտ-ա-Պիտեր օդանավակայանում, որի արդյունքում զոհվել է 63 մարդ։

Բոինգ 727-ի վթարը Գվադելուպայում
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար
Թվականմարտի 6, 1968
Վայր, ,  Ֆրանսիա
ՉվերթAF212
Թռիչքի վայրArturo Merino Benítez International Airport?
Վերջնական կետՕռլիի օդանավակայան
Զոհվածներ63 մարդ[1]
Aviation Safety Network ID19680305-1
Օդանավ
ԱվիաընկերությունԷյր Ֆրանս
Կենդանի մնացած0[1]
Քարտեզ
Քարտեզ

Ինքնաթիռ

խմբագրել

F-BLCJ համարի (գործարանային՝ 19724, սերիական՝ 667) և Chateau de Lavoute Polignac անունով Բոինգ 707-328C ինքնաթիռը թողարկել է Boeing ընկերությունը 1968 թվականին և հունվարի 31-ին իրականացրել է իր առաջին թռիչքը։ Pratt & Whitney JT3D-3B մոդելի չորս տուրբոռեակտիվ շարժիչները զարգացնում էին 4x18 հազար ֆունտ քարշի ուժ։ Հունվարի 24-ին օդանավը փոխանցվել էր Air France ֆրանսիական ընկերությանը և վթարի պահին ուներ ընդամենը 46 թռիչքային ժամ[2][3]։

Ինքնաթիռն իրականացնում էր Սանտյագոյից Փարիզ AF212 չվերթը՝ Կիտոյում, Կարակասում, Պուենտ-ա-Պիտերում և Լիսաբոնում միջանկյալ կանգառներով։ Օդանավի անձնակազմը գլխավորում էր հրամանատար Էնդրյու Վիարսը (անգլ.՝ André Viars): Ժամը 19:53-ին անձնակազմը կապի դուրս եկավ Պիարկոյի կարգավարական կենտրոնի հետ և զեկուցեց 330 էշելոն զբաղեցնելու և 1 ժամ 8 րոպե հաշվարկային թռիչի տևողության, ժամը 20:09-ին իջնելու կետի սկզբին հասնելու և ժամը 20:32-ին Պուենտ-ա-Պիտեր օդանավակայանում վայրէջքի մասին։ Ինքնաթիռում գտնվում էր անձնակազմի 11 անդամ և 52 ուղևոր[2][4]։

Ժամը 20:09-ին 212 չվերթի անձնակազմը 5 րոպեից իջնելու թույլատվություն խնդրեց։ Պիարկոյի կարգավարը թույլատրեց իջեցնել մինչև 90 էշելոն՝ զեկուցելով 150 (15 հազար ֆուտ կամ 4572 մետր) էշելոնից անցումը։ Ժամը 20:14-ին՝ թռիչքի ծրագրից 3 րոպե առաջ, անձնակազմը զեկուցեց վայրէջքը սկսելու մասին, իսկ 7 րոպե անց՝ ժամը 20:21-ին՝ 150 բարձրությունն անցնելու մասին։ Պիարկոյի կարգավարը թույլատրեց հետագա վայրէջքը և ցուցում տվեց կապի անցնել մոտեցող Պուենտ-ա-Պիտերի կարգավորիչի հետ, ինչպես նաև զգուշացրեց Մարտինիկայից թռչող 80 էշելոնում գտնվող (DC-4) ինքնաթիռի մասին, որի Գվադելուպայում վայրէջքի հաշվարկային ժամանակը ժամը 20:44-ն է։ Ժամը 20:24-ին 212 չվերթը զբաղեցրեց 90 էշելոնը[2][4]։

Մի քանի անհաջող փորձերից հետո, ժամը 20:29-ին վերջապես անձնակազմը կապվեց Պուենտ-ա-Պիտերի կարգավորիչ աշտարակի հետ։ Կարգավորիչը կրկին թույլ տվեց իջնել մինչև 90 բարձրություն, ինչպես նաև փոխանցեց, որ օդանավակայանի ճնշումը 1016 գՊա է և պահանջեց զեկուցել թռիչքուղին նկատելու մասին։ Փոխանցված վայրէջքի սխեման համեմատաբար նոր էր և տարբերվում էր նախորդից։ Այնուհետև Բոինգը թռավ պայծառ լուսավորված քաղաքի վրայով, որն օդաչուներն ընդունեցին որպես Պուենտ-ա-Պիտեր և եզրակացրին, որ մինչև օդանավակայան հասնելը մնացել է մոտավորապես մեկ րոպե։ Իրականում այդ քաղաքը Բաս Տերն էր, որը գտնվում էր Գվադելուպայի ափին[2]։

Սխալ որոշելով իրենց գտնվելու վայրը, ժամը 20:29:35-ին անձնակազմը զեկուցեց 90 թռիչքի բարձրության մասին և օդանավակայան 1-1,5 րոպեից հասնելու հաշվարկային ժամանակը։ Մեկ րոպե էլ չանցած ինքնաթիռից զեկուցեցին թռիչքուղին նկատելու մասին, ինչին ստացան 11 թռիչքուղի իջնելու թույլատվություն։ Իրականում գտնվելով լեռնային տեղանքի վրա, չվերթ 212-ը սկսեց իջնել և հասավ 4400 ֆութ բարձրության վրա գտնվող Սեն-Կլոդ։ Ժամը 20:32-ին 3947 ֆուտ (1203 մետր, ըստ այլ տվյալների - 1263 մետր) բարձրության վրա Բոինգը մխրճվեց Սուֆրիեր հրաբուխի լանջին և պայթեց։ Ինքնաթիռում գտնվող բոլոր 63 անձինք զոհվեցին[2][4]։

Պատճառներ

խմբագրել

Որպես աղետի պատճառ անվանվեց լեռնային տեղանքում գիշերը տեսողական վայրէջքի պայմաններում վաղաժամ իջնելը։ Քանի որ ինքնաթիռի ինքնագրիչների տվյալները չէին վերծանվել, ապա անձնակազմի գործողությունների հաջորդականությունը, որը բերեց աղետի, հաստատելը դարձավ անհնար։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://aviation-safety.net/database/record.php?id=19680305-1
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Aircraft accident Boeing 707-328C F-BLCJ Pointe-à-Pitre» (անգլերեն). Aviation Safety Network. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
  3. «F-BLCJ - Boeing 707-328C - Air France» (անգլերեն). Taxiway Alpha Fleet Listings. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Il y a 44 ans, un Boeing s'écrasait en Guadeloupe» (ֆրանսերեն). FranceAntilles.fr. 2012 թ․ մարտի 6. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել