Փարիզ-Օռլի (օդանավակայան)
Փարիզ-Օռլի օդանավակայան, սովորաբար անվանվում է պարզապես Օռլի (ֆր.՝ L'aéroport de Paris-Orly, (IATA: ORY, ICAO: LFPO), Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս երկրամասում տեղակայված միջազգային օդանավակայան, որն սպասարկում է երկրի մայրաքաղաք Փարիզին և ընկած է նրա կենտրոնից 14 կիլոմետր դեպի հարավ։ Հիմնականում ծառայում է երկրի ներսում ուղևորափոխադրումների իրականացմանը, այդուհանդերձ՝ այստեղից թռիչքներ են կատարվում նաև դեպի Եվրոպայի, Միջին Արևելքի, Աֆրիկայի, Հյուսիսային ու Հարավային Ամերիկաների, Կարիբյան երկրների մի շարք քաղաքներ։ Նախքան 1974 թվականին Շառլ դը Գոլի անվան օդանավակայանի բացվելը Օռլին եղել է Փարիզի գլխավոր օդանավակայանը։ Ներկայումս Ֆրանսիայի առավել բանուկ օդանավակայանների շարքում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով միայն Շառլ դը Գոլի անվան օդանավակայանին։ 2002 թվականին արձանագրվել են շուրջ 207 հազար թռիչք ու վայրէջք։ 2018 թվականին իրականացվել են 33.120.685 ուղևորների փոխադրումներ։
IATA: none – ԻԿԱՕ: none | |||
---|---|---|---|
Ամփոփում | |||
Օդակայանի տեսակ | {{{տեսակ}}} |
Օռլին «Տրանսավիա Ֆրանս» ընկերության այսպես կոչված՝ տնային օդանավակայանն է։ Կառավարվում է Groupe ADP խմբի կողմից։ Գործում է Paris Aéroport բրենդի ներքո։ Ինչպես Օռլիի, այնպես էլ Բուրժեի, Շառլ դը Գոլի անվան և Փարիզի մի քանի արվարձաններում գործող փոքր օդանավակայանները ղեկավարվում են Aéroports de Paris ընկերության կողմից։
Տեղակայումը
խմբագրելՕռլի օդանավակայանն զբաղեցնում է 15,3 քառակուսի կիլոմետր տարածք, որը, թռիչքուղիներն ու տերմինալները ներառած, ձգվում է երկու դեպարտամենտների յոթ համայնքների սահմաններով.
- Էսսոն դեպարտամենտում՝ Պարե Վիեյ Պոստ, Վիսու[1], Աթիս-Մոնս[2],, Շիյի-Մազարեն[3] և Մորանժիս համայնքների[4]
- Վալ դը Մառն դեպարտամենտում՝ Վիլնյով լը Ռուա[5], Օռլի համայնքների[6]։
Պատկերասրահ
խմբագրել-
Օդանավակայանի ընդհանուր տեսքը
-
Հարավային տերմինալը և OrlyVAL գիծը
-
OrlyVAL, կանգառը հարավային տերմինալի մոտ
-
Դեպի հարավային տերմինալ տանող N7 ճանապարհը
-
Հարավային տերմինալի ներսը
-
Արևմտյան տերմինալի ներսը
-
Concorde ինքնաթիռների թանգարանը
-
Ինքնաթիռներ հարավային տերմինալի մոտ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ "Plan de Wissous Արխիվացված 2010-08-16 Wayback Machine." Wissous. Retrieved on 6 October 2009.
- ↑ "Plans, cartes et vue aérienne." Athis-Mons. Retrieved on 6 October 2009.
- ↑ "Plan interactif Արխիվացված 2007-06-17 Wayback Machine." Chilly-Mazarin. Retrieved on 6 October 2009.
- ↑ "Plan Արխիվացված 2009-11-04 Wayback Machine." Morangis. Retrieved on 6 October 2009.
- ↑ "Plan de la ville Արխիվացված 2009-06-29 Wayback Machine." Villeneuve-le-Roi. Retrieved on 6 October 2009.
- ↑ "Plan d'Orly Արխիվացված 2008-11-18 Wayback Machine." Orly. Retrieved on 6 October 2009.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փարիզ-Օռլի (օդանավակայան)» հոդվածին։ |