Բոժիդար Բոժիլով
Բոժիդար Բորիսով Բոժիլով (բուլղար․՝ Божидар Борисов Божилов, ապրիլի 5, 1923[1], Վառնա, Բուլղարիայի թագավորություն - հունվարի 13, 2006, Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, թարգմանիչ, գրաքննադատ և դրամատուրգ։ Դիմիտրովյան մրցանակի դափնեկիր (1951):
Բոժիդար Բոժիլով բուլղար․՝ Божидар Борисов Божилов | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 5, 1923[1] |
Ծննդավայր | Վառնա, Բուլղարիայի թագավորություն |
Վախճանվել է | հունվարի 13, 2006 (82 տարեկան) |
Վախճանի վայր | Սոֆիա, Բուլղարիա |
Մասնագիտություն | գրող, խմբագիր, պետական ծառայող, բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ և դրամատուրգ |
Լեզու | բուլղարերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սոֆիայի համալսարան |
Կուսակցություն | Բուլղարիայի կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Բոժիդար Բոժիլովը ծնվել է 1923 թվականի ապրիլի 5-ին Վառնայում։ 1940 թվականին ընդունվել է Բուլղարիայի Բանվորական երիտասարդական միություն։ 1944 թվականից Բուլղարիայի կոմունիստական կուսակցության անդամ։
Խմբագիր է աշխատել պարբերական հրատարակչություններում, իսկ 1944 թվականից, կոմունիստների իշխանություն գալուց հետո, «Ռադիո Սոֆիա»-ի գրական բաժնում։
1962-1984 թվականներին եղել է Բուլղարիայի գրողների միության ղեկավար խորհրդի անդամ։
1966-1970 թվականներին աշխատել է «Пламък» պարբերականում որպես գլխավոր խմբագիր։ 1974-1989 թվականներին Բուլղարիայի թարգմանիչների միության փոխնախագահ։ «Литературен фронт» լրաբերի «Радио преглед» հավելվածի գլխավոր խմբագիր (1972-1973), «Български писател» հրատարակչության պոեզիայի բաժնի խմբագիր, «Народна култура» հրատարակչության տնօրեն (1973-1980), «Пулс»-ի (1980-1984) և «Факел»-ի (1984-1996) գլխավոր խմբագիր։
Բոժիդար Բոժիլովը մահացել է 2006 թվականի հունվարի 13-ին Սոֆիայում՝ 82 տարեկան հասակում։
Ստեղծագործություն խմբագրել
Ավելի քան 50 բանաստեղծությունների հավաքածուների, պատմվածքների, պիեսների, արձակների, մի շարք քննադատական հոդվածների հեղինակ։ Բոժիդար Բոժիլովի բանաստեղծությունների և վիպերգությունների «Трета класа» առաջին հավաքածուն հրատարակվել է 1939 թվականին, երբ նա 16 տարեկան էր։
Բոժիլովի պոեզիան հրատարակվել է ռուսերենով, անգլերենով, իտալերենով, արաբերենով, հինդիով և այլ լեզուներով։
Ընտրյալ երկեր խմբագրել
Բանաստեղծությունների հավաքածուներ խմբագրել
- «Агитатор» (1950)
- «Любов и омраза» (1951)
- «Под знамето» (1954)
- «За правда и свобода» (1955)
- «Стадион» (1955)
- «Войнишка кръв» (1959)
- «Исторически поеми» (1960)
- «Лиричен роман» (1967)
- «Образи и чувства» (1968)
- «Поезия» (1968)
- «Горди оди» (1969)
- «Американска тетрадка на Божидар Божилов» (1976)
Պիեսներ խմբագրել
- «Пробният брак на Ани» - (1964)
- «Посещение в миналото» (1964)
- «Доктор Донкин» (1964)
- «Бреговете на любовта» (1966)
- «Без лице» (1969)
- «Звънете ми на телефон…» (1970)
Արձակագրություն խմբագրել
- «Специален кореспондент» (1966)
- «С ракета „LZ“ на луната» - գիտա-ֆանտաստիկ վեպ (1956)
- «И дъх на бензин» - պատմվածք (1962)
- «Поети отблизо» - էսսեների և հոդվածների հավաքածու (1976)։
Ճանաչում խմբագրել
- Այովայի համալսարանի պատվավոր անդամ և պրոֆեսոր (1976)։
Մրցանակներ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Bibliothèque nationale de France Record #135308008 // BnF catalogue général (ֆր.) — Paris: BnF.