Բոեդո (շրջան, Բուենոս Այրես)

Բոեդո (իսպ.՝ Boedo), Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի շրջաններից մեկը։ № 5 համայնքի բաղկացուցիչ մասն է կազմում[2]; Զբաղեցնում է մոտավորապես 2,61 քառակուսի կիլոմետր տարածք; Բնակչության թվաքանակը 2001 թվականի տվյալներով եղել է 45.563, բնակչության խտությունը կազմել է 17.457 մարդ / կմ²[3]։ Շրջանը և նրա մեջտեղով անցնող Ավենիդա Բոեդո պողոտան կոչվել են 19-րդ դարի ազատագրական շարժման կարկառուն գործիչներից մեկի՝ փայլուն իրավաբան, Բուենոս Այրեսի պրովինցիայի պատգամավոր, հետագայում՝ Տուկումանի օրենսդիր մարմնի՝ կոնգրեսի փոխնախագահ, դոկտոր Մանուել Բոեդո Խոակինի անունով։ Ավենիդա Բոեդոյի և Սան Խուան փողոցի անկյունում է գտնվում Esquina Homero Manzi շենքը, որը հայտնի է նրանով, որ այդտեղ պարբերաբար անց են կացում արգենտինական տանգոյի փառատոներ։ Շրջանին ճանաչում ու համբավ է բերել նաև 1920-ական թվականներին այստեղ գործած «Բոեդո» գրական խմբակը, որին անդամակցել են սոցիալիստական հայացքներ ունեցող արգենտինացի և ուրուգվայցի անվանի գրողներ։

Բնակավայր
Բոեդո
ԵրկիրԱրգենտինա Արգենտինա
Մակերես2,6 կմ²
ԲԾՄ19 մետր
Բնակչություն47 306 մարդ (2010)[1]
Ժամային գոտիUTC−3
Բոեդո (շրջան, Բուենոս Այրես) (Արգենտինա)##
Բոեդո (շրջան, Բուենոս Այրես) (Արգենտինա)

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.buenosaires.gob.ar/areas/hacienda/sis_estadistico/banco_datos/archivos/PB_densidadbarrio_ARIP_CNP2010.xls
  2. Gobierno de la Ciudad de Buenos Aires. «Límites de Boedo» (իսպաներեն). Վերցված է 11 de diciembre de 2014-ին.
  3. Gobierno de la Ciudad de Buenos Aires. «Población de Boedo» (իսպաներեն). Վերցված է 11 de diciembre de 2014-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոեդո (շրջան, Բուենոս Այրես)» հոդվածին։