Բոգուշյովկա
Բոգուշյովկա (ռուս.՝ Богушёвка), հայաբնակ գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Խոստայի շրջանում, Բզուգու գետի ձախափնյա հովտում։ Գտնվում է շրջկենտրոն հանդիսացող Խոստա միկրոշրջանից 18 կմ հյուսիս-արևմուտք, իսկ Սոչիի կենտրոնից 5 կմ հյուսիս-արևելք, ծովի մակարդակից 202 մ բարձրության վրա։
Գյուղ | |||
---|---|---|---|
Բոգուշյովկա | |||
ռուս.՝ Богушёвка | |||
Երկիր | ![]() | ||
Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||
Քաղաքային օկրուգ | Սոչիի քաղաքային օկրուգ | ||
ԲԾՄ | 202 մ | ||
Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||
Բնակչություն | 349 մարդ (2010[1]) | ||
Ազգային կազմ | հայեր | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Փոստային դասիչ | 354055[2] | ||
ՍՎՏԲՀԴ | 3426945007 | ||
|
Բնակչությունը
խմբագրելՀամաձայն 2002 թվականի հաշվառումների, գյուղն ուներ 309 բնակիչ, իսկ 2010 թվականի տվյալներով, գյուղում ապրում էր 349 մարդ[1], մեծամասնությունը հայեր։
Պատմությունը
խմբագրելԳյուղի հիմնադիր է համարվում Բալի Բեդրոսի Խրիստակյանը, ով 1896 թվականին Օսմանյան կայսրությունից գաղթելով, հաստատվել է այս տարածքում, որն այն ժամանակ պատկանում էր ցարական փոխարքա Բոգուշևսկուն։