Բոգդան Միլիչ
Բոգդան Միլիչ (չեռնոգոր.՝ Богдан Милић / Bogdan Milić, նոյեմբերի 24, 1987[1][2], Պոդգորիցա, Չեռնոգորիա), չեռնոգորացի ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս որպես հարձակվող, «Իսկրա» (Դանիլովգրադ) ակումբի խաղացող։
Քաղաքացիությունը | Չեռնոգորիա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 24, 1987[1][2] (36 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Պոդգորիցա, Չեռնոգորիա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 201 սանտիմետր | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 84 կիլոգրամ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 22 ապրիլի, 2018: |
Կարիերա
խմբագրելԱկումբային
խմբագրելՖուտբոլ խաղալ սկսել է Պոդգորիցայի «Մլադոստ» ակումբի ֆուտբոլային դպրոցում։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն ստորագրել է 17 տարեկանում «Բուդուչնոստի» հետ, որը նույնպես ներկայացնում է Պոդգորիցան։ Առաջին մրցաշրջանում նա շատ հազվադեպ է խաղացել և հիմնականում եղել է պահեստայինների կազմում։ Հաջորդ տարի Բոգդանն ավելի շատ խաղաժամանակ է ստացել, իսկ մրցաշրջանի ավարտին թիմը գրավել է երկրորդ տեղը Առաջին լիգայում, ինչը նրանց թույլ է տվել մասնակցել ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման փուլին[3]։ 2007/08 մրցաշրջանում նույնպես կանոնավորապես ընդգրկվել է հիմնական կազմում։ Թիմի համար անցկացրած 26 խաղում նա խփել է 9 գոլ, իսկ «Բուդուչնոստը» դարձել է Չեռնոգորիայի չեմպիոն[4]։
Հաջորդ մրցաշրջանի սկզբում Միլիչը տեղափոխվել է Նիդերլանդների առաջնություն՝ պայմանագիր կնքելով Հաագայի ԱԴՈ-ի Դեն Հաագի հետ։ Նոր ակումբի կազմում իր առաջին հանդիպումն անցկացրել է 2008 թվականի օգոստոսի 31-ին՝ Ռոտերդամի «Սպարտայի» հետ արտագնա խաղի 81-րդ րոպեին փոխարինելով Լերոյ Ռեսոդիհարդյոյին[5]։ Գրեթե մեկ տարի անց՝ 2009-ի օգոստոսի 22-ին կայացած «Վիտեսի» դեմ խաղի 18-րդ րոպեին Միլիչը խփել է իր առաջին գոլը Նիդերլանդներում[6]։
2010 թվականի հունիսին մեկնել է դիտումների Սամարայի «Կռիլյա Սովետով» ակումբում, որի հետ էլ արդյունքում կնքել է երեք տարվա պայմանագիր[7]։ Հուլիսին փոխվել է թիմի գլխավոր մարզչին. Յուրի Գազզաևի փոխարեն ակումբը գլխավորել է Ալեքսանդր Տարխանովը[8]։ Միլիչը տեղ չի ունեցել նրա խաղային սխեմայի մեջ։ Օգոստոսի վերջին Միլիչի հետ պայմանագիրը խզվել է, և նա դարձել է ազատ գործակալ[9]։ Դրանից հետո նա տեղափոխվել է չեխական «Վիկտորիա» (Պլզեն), որի կազմում անցկացրել է ընդամենը երկու հանդիպում՝ մասնակցելով «Օպավայի» դեմ խաղին գավաթի խաղարկությունում[10], և «Բոհեմիանս 1905» ակումբի դեմ խաղին առաջնությունում[11]։
2011 թվականի ձմռանը նա վերադարձել է Ռուսաստան՝ մեկուկես տարվա պայմանագիր կնքելով «Սպարտակ Նալչիկի» հետ[12]։ 2011 թվականի մարտի 12-ին կատարել է նորամուտը Ռուսաստանի առաջնությունում` մասնակցելով «Կռիլյա Սովետով» ակումբի դեմ խաղին։ Բոգդանը խաղադաշտ է դուրս եկել թիմի մեկնարկային կազմում և 83-րդ րոպեին տեղը զիջել է Իգոր Պորտնյագինին[13]։ 2011 թվականի մայիսի 2-ին Բոգդանն իր առաջին գոլը խփեց Ռուսաստանի առաջնությունում Մոսկվայի «Դինամոյի» դեմ խաղում[14][15]։ Կաբարդա-Բալկարիայի մայրաքաղաքի ակումբի կազմում անցկացնելով 15 հանդիպում, խփելով երկու գոլ և այդպես էլ մշտական տեղ չունենալով առաջին թիմում՝ 2011 թվականի դեկտեմբերին Բոգդանը հեռացել է ակումբից[16]։
Դրանից հետո Բոգդան Միլիչը հանդես է եկել հարավկորեական «Կվանջուի» և «Սուվոնի» կազմում, իսկ 2014 թվականի փետրվարին տեղափոխվել է «Ռուդար» ակումբ։ Թիմի կազմում նորամուտը նշել է փետրվարի 25-ին՝ դուրս գալով փոխարինման «Գրբալի» դեմ խաղում և միանգամից աչքի ընկնելով խփած գոլով[17]։
Ազգային հավաքականում
խմբագրելՀանդես է եկել Չեռնոգորիայի երիտասարդական հավաքականում, որի կազմում անցկացրել է յոթ հանդիպում՝ երկու անգամ գրավելով մրցակիցների դարպասը։
Ձեռքբերումներ
խմբագրել- Չեռնոգորիայի չեմպիոն – 2007/08
- Չեռնոգորիայի առաջնության արծաթե մեդալակիր – 2006/07
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Черногория 2006/07» (անգլերեն). RSSSF.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Черногория 2007/08» (անգլերեն). RSSSF.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Sparta Rotterdam vs. ADO Den Haag 2:5» (անգլերեն). Soccerway.com. 31 августа 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Vitesse vs. ADO Den Haag 1:3» (անգլերեն). Soccerway.com. 22 августа 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Милич заключил трёхлетний контракт с «Крыльями Советов»» (ռուսերեն). Чемпионат.ру. 24 июня 2010. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Тарханов возглавил «Крылья Советов»» (ռուսերեն). Sports.ru. 27 июля 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ Арнольд Эпштейн. (21 августа 2010). «Милич покидает Самару, ни разу за неё не сыграв» (ռուսերեն). Спорт-Экспресс. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Viktoria Plzeň vs. Opava 3:0» (անգլերեն). Soccerway.com. 10 ноября 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Bohemians 1905 vs. Viktoria Plzeň 1:0» (անգլերեն). Soccerway.com. 19 ноября 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ ««Спартак-Нальчик» заключил контракты с восемью футболистами» (ռուսերեն). Чемпионат.ру. 5 марта 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ Протокол матча «Спартак-Нальчик» — «Крылья Советов» 1:0
- ↑ Протокол матча «Спартак-Нальчик» — «Динамо» (Москва) 2:3
- ↑ 7 тур. «Спартак-Нальчик» — «Динамо» (Москва) 2:3 ՅուԹյուբում
- ↑ «Футболист Пилипчук покинул нальчикский «Спартак» - Ташуев» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 7 декабря 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Grbalj — Rudar 1:3» (անգլերեն). soccerway.com. Վերցված է 3.4.2014-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆուտբոլիստի էջը Sportbox.ru կայքում (2011 թվականից)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը (ռուս.) Газета.Ru կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոգդան Միլիչ» հոդվածին։ |