Բոգդան Խմելնիցկու փողոց (Ալուշտա)

փողոց Ալուշտայում

Բոգդան Խմելնիցկու փողոց (ռուս.՝ Улица Богдана Хмельницкого), փողոց Ղրիմի Ալուշտա քաղաքի կենտրոնում։ Անվանվել է ուկրաինական պետական գործիչ, զորավար, Ուկրաինայի հետման Բոգդան Խմելնիցկու (1595-1657) պատվին։ Սկիզբ է առնում Սիմֆերոպոլի փողոցից և ավարտվում Տուրիստների փողոցի հետ հատումով։ Երկարությունը 500 մետր է։

Բոգդան Խմելնիցկու փողոց
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էԱլուշտա
Երկարություն500 մետր
Անվանվել էԲոգդան Խմելնիցկի
Փոստային ինդեքս298514

Նկարագրություն խմբագրել

Ալուշտա քաղաքի Բոգդան Խմելնիցկու փողոցը սկսվում է Սիմֆերոպոլի փողոցից և ավարտվում Տուրիստների փողոցի հետ հատումով։ Փողոցում կա համարակալված 23 շինություն։ Երկարությունը 500 մետր է։

Բոգդան Խմելնիցկու փողոցի փոստային դասիչն է՝ 298514։

Փողոցն անվանվել է ուկրաինական պետական գործիչ, զորավար, Ուկրաինայի հետման Բոգդան Խմելնիցկու (1595-1657) պատվին։ 1640-ական թվականների կեսերին նախապատրաստել, 1648 թվականին գլխավորել է լեհական տիրապետության դեմ ուկրաինական ժողովրդի ազատագրական պայքարը։ Խմելնիցկին հաղթանակներ է տարել լեհական զորքերի դեմ Ժոլտիե Վոդիի, Կորսունի, Պիլյավցիի, Բատոգի մարտերում։ Ազատագրական պատերազմի ընթացքում Խմելնիցկին հանդես է եկել միաժամանակ որպես զորավար, դիվանագետ և ուկրաինական պետականության կազմակերպիչ։ Նրա օրոք ստեղծված պետական ապարատը, թեկուզև կազակային վերնախավի և ուկրաինական շլյախտայի դասակարգային գործիքն էր, այնուամենայնիվ, մեծ դեր խաղաց Լեհաստանի տիրապետությունից ուկրաինական ժողովրդի ազատագրության գործում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 5, էջ 58».

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել