Բշտիկապտուղ բռնչիատերև

բույսերի տեսակ
Բշտիկապտուղ բռնչիատերև
Բշտիկապտուղ բռնչիատերև
Բշտիկապտուղ բռնչիատերև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ցեղ Բշտիկապտուղ (Physocarpus)
Տեսակ Բշտիկապտուղ բռնչիատերև (P. opulifolius)
Միջազգային անվանում
Physocarpus opulifolius

Բշտիկապտուղ Բռնչիատերև (լատին․՝ Physocarpus), տերևաթափ թուփ է ունի 3մ բարձրություն, աղեղնաձև ճյուղերով, որոնք ծածկված են դարչնագույն, բարակ շերտերով անջատվող կեղևով։ Տերևները 3-5 բլթականի են, ատամնաեզր, կլորաէլիպսաձև, 2-4 սմ երկարությամբ։ Միջին բլթակը ավելի երկարացած է, մերկ են, վերևից կանաչ, ներքևից ավելի բաց գույնի։ Ծաղկում է մայիսին իսկ պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին։ Պատկանում է վարդազգիներ ընտանիքին։

Տարածում խմբագրել

Տարածված է Հյուսիսային Ամերիկայի Արևելյան նահանգներում Քվեբեկից մինչև Վրաստան։ 30 թվականին տարածվել է Հայաստանում սկզբում Արարատյան դաշտում հետո Վանաձորում, Սևանում և Գյումրիում։

Հողի նկատամամբ պահանջկոտ չէ, ամենուրեք լավ է աճում։ Բավականին դիմացկուն է երկարատև չորությանը, շոգին և ցրտին։ Բազմանում է սերմերի միջոցով, կտրոնավորմամբ և թփի բաժանման եղանակով։

Աղբյուրներ խմբագրել

  • Լ.Վ. Հարությունյան-Քո շրջապատի թփերը, Սովետական գրող, 1984, 224 էջ
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բշտիկապտուղ բռնչիատերև» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բշտիկապտուղ բռնչիատերև» հոդվածին։