Բներ քանդողը

Պիտեր Բրեյգել Ավագի նկար

«Բներ քանդողը» (հոլ.՝ De nestenrover), ֆլամանդացի գեղանկարիչ, գծանկարիչ, բնանկարի ու ժանրային նկարների վարպետ Պիտեր Բրեյգել Ավագի նկարներից[3]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1568 թվականին[4]։ Յուղաներկով կտավի չափերն են 59 × 68 սմ։

Բներ քանդողը
տեսակգեղանկար
նկարիչՊիտեր Բրեյգել Ավագ[1]
տարի1568[2]
բարձրություն59 սանտիմետր
լայնություն68 սանտիմետր
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ և փայտե տախտակ
գտնվում էԱրվեստի պատմության թանգարան[2]
հավաքածուԱրվեստի պատմության թանգարան
կայք
Ծանոթագրություններ
 The Peasant and the Nest Robber Վիքիպահեստում

Այսօր «Բներ քանդողը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Արվեստի պատմության թանգարանում (Վիեննա, Ավստրիա

Ակնարկ խմբագրել

Նկարը աջից և ներքից կտրված է։ Ձախ կողմի ներքևի անկյունում ոսկեգույնով նշված է հեղինակը, անունն ու ստեղծման թվականը՝ «BRVEGEL M.D.LXVIII»[5]։ Ստորագրությունն ու թվականը վերականգնվել են ավելի ուշ[6]։

Նկարագիր խմբագրել

Դիմացի պլանին պատկերված է գյուղական հագուկապով տղամարդ, որը կանգնած է փոքրիկ գետակի ափին։ Նա զբաղեցնում է նկարի մոտ երեք քառորդը։ Տղամարդը հենված է աջ ոտքին։ Աջ ձեռքին փայտ կա, իսկ ձախ ձեռքով ուսի վրայով ցույց է տալիս վառ կարմիր տաբատ հագած, ծառը մագլցած տղամարդուն։ Վերջինս մեկ ձեռքով և ոտքերով բռնվել է ծառից, իսկ մյուս՝ ազատ ձեռքով դեպի թռչնաբույնն է ձգվում։ Նրա գլխարկն ընկնում է գետնին։

Նկարի ձախ կողմում հեղինակը վրձնել է ծառեր, իսկ աջ կողմում լավ երևում են դաշտերը։ Հորիզոնի գծին մոտ` գրեթե ուղիղ նկարի կենտրոնում, կրկին ծառեր են պատկերված և ֆերման։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://rkd.nl/explore/images/261057
  2. 2,0 2,1 https://www.khm.at/objektdb/detail/329/
  3. MeisterDrucke. «De boer en de nestrover | Pieter Bruegel the Elder». MeisterDrucke (հոլանդերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 8-ին.
  4. «De nestrover | Bruegel». bruegel.vlaamsekunstcollectie.be. Վերցված է 2023 թ․ մայիսի 8-ին.
  5. «Bauer und Vogeldieb». Online-Katalog des Kunsthistorischen Museums.
  6. Roger H. Marijnissen, Max Seidel Bruegel. — Stuttgart, 1969. — С. 343.