Բյուրեղապակու և կերամիկայի թանգարան (Թեհրան)

Բյուրեղապակու և կերամիկայի թանգարան (պարս.՝ موزه آبگینه و سفالینه), նաև կոչվում է բյուրեղապակու և բրուտագործական աշխատանքների թանգարան։ Թեհրանի թանգարաններից մեկն է։ Այս հուշահամալիրը 2014[5] համարի ներքո 1998 թվականի ապրիլի 27-ին մտցվել է Իրանի ազգային ժառանգության կազմի մեջ։ Թանգարանում ներկայացված են ապակյա և բյուրեղապակյա ցուցադրանմուշներ, բրուտագործական աշխատանքներ և կերամիկա։

Բյուրեղապակու և կերամիկայի թանգարան
Տեսակպատկերասրահ և մշակութային արժեք
Երկիր Իրան[1][2][3]
ՏեղագրությունՇրջան 12[1][2]
ՀասցեNowbahar Alley (District 12, Tehran)?[2] և 30 Tir Street (Tehran)?[2]
ՊատվիրողԱհմադ Քավամ[4]
Մակերես1040 քառակուսի մետր, 7000 քառակուսի մետր
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Թանգարանի շենքը, տեղակայված լինելով Սիթիր փողոցի վրա, վերագրվում է Ղաջարիների[6] ժամանակաշրջանին։

Այս համալիրը 1920 թվականից 1950 թվականը ներառյալ եղել է Ահմադ Քավամ աս-Սալթանեի տունը և աշխատավայրը։ 1976 թվականին Ֆարահ Փեհլևին հետ գնեց այդ շենքը՝ թանգարան բացելու նպատակով:Շենքը վերանորոգվեց ավստրիացի և իրանցի ինժեներների կողմից։

Այս թանգարանի նախագծումն իրականացվել է իրանցի ինժեներների կողմից, իսկ թանգարանի ապակենկարների (վիտրաժների) վերականգնմամբ և ներքին ճարտարապետությամբ զբաղվում էր հայտնի ավստրիացի ճարտարապետ և դիզայներ Հանս Հոլայնը։

Թանգարանի ճարտարապետություն խմբագրել

Թանգարանի ապակիների վրա աշխատելիս Հանս Հոլայնը ոգեշնչվել է իրանական պատմության այնպիսի հուշարձաններով, ինչպիսիք են՝ Տաճարի դղյակը և Պերսեպոլիսի շարասյուները, Զրադաշտի խորանարդը և Սելջուկյան[7] դարաշրջանի կամարները։

Թանգարանի շենքն ութանկյան ձև ունի և տեղակայված է 7000 քառակուսի մետր մակերեսով այգում։ Լավ պահպանված նրբակերտ դռները հիշեցնում են Սելջուկյան դարաշրջանի ճարտարապետությունը։

Ընդհանուր առմամբ՝ այս շենքն իրենից ներկայացնում է իրանական և եվրոպական ճարտարապետությունների միավորում։

Ապակու թանգարանը կազմված է 2 հարկից ջ 5 սրահներից։

Ցուցադրություններ խմբագրել

Առաջին հարկում տեղակայված է երկու հարկ՝ ապակիով և կերամիկայով, որոնք վերաբերում են Իրանի մինչիսլամական ժամանակաշրջանին և 2-րդ հարկի 3 սրահներում ներկայացված են իսլամական ժամանակաշրջանի[8] աշխատանքներ

Ամենահին ցուցադրանմուշները ապակյա խողովակներն են, որոնք նաև կոչվում են ապակյա գլաններ և գտնվել են Դուր-Ունթաշում (Չոգա-Զանբիլում) ու վերագրվում են մ.թ.ա. II հազարամյակին։

Առաջին հարկում նաև ներկայացված են ձեռքով պատրաստված կերամիկայի հնագույն առարկաներ, որոնք վերագրվում են Իրանի[9] պատմության Պարթևական ժամանակաշրջանին։ Թանգաչանի Ուլտրամանուշակագույն սրահում ներկայացված են կերամիկայից պատրաստված առարկաներ, որոնք վերագրվում են VIII-IX դարերին և գտնվել են Նիշապուրում։ Չորրորդ (Ոսկե) սրահում գտնվում է սպասք, գեղեցիիկ ձեռագրով մակագրված զարդեր, որոնց վրա պատկերված են մոնղոլների դեմքերը։ Հինգերորդ (Ծիրանեգույն) սրահում կարելի է գտնել Իլհանիդների ժամանակաշրջանի կերամիկա։ Սրահում է գտնվում վարդաջրի ցողամանը, սափոր, Ղաջարիների՝ ռուբին քարով սեղանը, որը զարդարավծ է «Շահնամե»[10] էպոսի հերոսների դեմքերով։

Թանգարանի այցելություն խմբագրել

Այս թանգարանը Թեհրանի ամենաշատ այցելություններ ունեցող թանգարաններից է, և այցելուների մեծամասնությունն օտարերկրացի զբոսաշրջիկներ են։ Յուրաքանչյուր տարի այնտեղ է այցելում ավելի քան 2 միլիոն մարդ[8]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://iranarchpedia.ir/entry/17263
  3. https://tehran.mcth.ir/میراث-فرهنگی/امور-موزه-ها-و-اموال-منقول/موزه-ها/موزه-آبگینه-و-سفالینه
  4. https://iranmuseums.mcth.ir/glassware-ceramic
  5. Агентство ИСНА, 27 Азара 1392. Проверено 27 февраля 2017 года(պարս.)
  6. «История музея стекла и керамики Ирана. Проверено 27 февраля 2017 года». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  7. Дом Кавам ас-Салтане и музей стекла. Проверено 27 февраля 2017 года(պարս.)
  8. 8,0 8,1 Музей стекла и керамики Ирана. Проверено 27 февраля 2017 года(չաշխատող հղում)(պարս.)
  9. Новостное агентство Фарданьюс – Музей стекла Тегерана. Проверено 27 февраля 2017 года Արխիվացված 2017-01-20 Wayback Machine(պարս.)
  10. «Музей стекла и керамики - дом Кавама эс-Салтане».(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել