Բյուզանդիայի օքսֆորդյան բառարան

Բյուզանդիայի օքսֆորդյան բառարան (անգլ.՝ The Oxford Dictionary of Byzantium, կրճատ՝ ODB), եռահատոր պատմական բառարան, որը հրատարակվել է 1991 թվականի[1] հունիսին՝ Օքսֆորդի համալսարանի հրատարակչության կողմից։ Բյուզանդական կայսրության մասին պարունակում է բազմակողմանի տեղեկատվություն։ Գլխավոր խմբագիրը Ալեքսանդր Կաժդանն է։

Բյուզանդիայի օքսֆորդյան բառարան
անգլ.՝ The Oxford Dictionary of Byzantium
Բյուզանդիայի օքսֆորդյան բառարան.jpg
ՀեղինակԱլեքսանդր Կաժդան
Տեսակspecialized dictionary?
Բնօրինակ լեզուանգլերեն
Էջեր2338
ԽմբագիրԱլեքսանդր Կաժդան
Հրատարակման վայրՆյու Յորք և Օքսֆորդի համալսարան
ՀրատարակիչՕքսֆորդի համալսարանի հրատարակչություն
Հրատարակման տարեթիվհունիս 1991
ԳՄՍՀ0-19-504652-8
Թվային տարբերակoxford-digitalreference.com

ՆկարագրությունԽմբագրել

Բառարանը հասանելի է ինչպես տպագիր, այնպես էլ էլեկտրոնային տարբերակով «The Oxford Digital Reference Shelf»-ում (գրանցման ժամանակ միայն)։

Բառարանում առկա է 5000-ից ավելի հոդվածներ, որոնք ընդգրկում են Բյուզանդիայի պատմության ողջ ընթացքը։ Թերթը պարունակում է ականավոր քաղաքական և գրական գործիչների մասին կենսագրական տեղեկություններ, մանրամասն հոդվածներ կրոնական, սոցիալական, մշակութային, իրավական-քաղաքական թեմաներով։ Մշակութային թեմաները ներառում է երաժշտություն, աստվածաբանություն և արվեստ։ Հայտնաբերվել է նաև հարցեր ռազմական արվեստի, ժողովրդագրության, կրթության, գյուղատնտեսության, առևտրի, գիտության, փիլիսոփայության և բժշկության մասին։

Բառարանում կա ավելի քան 200 նկարազարդումներ, աղյուսակներ և քարտեզներ, որոնք ծառայում են որպես բյուզանդական քաղաքակրթությունը ուսումնասիրելու տեղեկատու նյութ։

ՄրցանակներԽմբագրել

Բյուզանդիայի օքսֆորդյան բառարանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում.

  • 1991 թ. — Reference Reviews Մրցանակ։ Լավագույն մասնագիտական տեղեկատու հրատարակություն։
  • 1991 թ. — R. R. Hawkins Award: Առավել լուրջ մասնագիտական տեղեկատուի կամ գիտական հրատարակությունը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. The Oxford Dictionary of Byzantium, Oxford University Press, New York and Oxford, 1991. 0195046528

Արտաքին հղումներԽմբագրել