Բլու Այվի Քարթեր (անգլ.՝ Blue Ivy Carter, հունվարի 7, 2012(2012-01-07)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, որն ութ տարեկանում դարձել է BET Award մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը «Brown Skin Girl» սինգլի համար, որն իր, իր մոր՝ Բիյոնսեի, Ուիզքիդի և Սեյնթ Ջոնի համագործակցությունն է[2]։ Նույն երգի շնորհիվ Քարթերը դարձել է NAACP Image Award մրցանակի դափնեկիր, ինչպես նաև առաջադրվել է Գրեմմի մրցանակին «Լավագույն երաժշտական տեսահոլովակ» անվանակարգում[3][4]։ Լինելով հայտնի երաժիշտներ Բիյոնսեի և Ջեյ Զիի դուստրը` նա իր ամբողջ կյանքն ապրել է զանգվածային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։

Բլու Այվի
Բնօրինակ անունանգլ.՝ Blue Ivy Carter
Ծնվել էհունվարի 7, 2012(2012-01-07)[1] (12 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Մասնագիտություներգչուհի
ԿապվածԲիյոնսե
Ջեյ Զի
 Blue Ivy Carter Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Բիյոնսեի հղիության մասին հայտարարվել է 2011 թվականի MTV Video Music Awards մրցանակաբաշխության ընթացքում «Love on Top» երգով ելույթի ժամանակ[5][6]։ Բլու Այվի Քարթերը ծնվել է 2012 թվականի հունվարի 7-ին Նյու Յորք նահանգի Նյու Յորք քաղաքի Լենոքս Հիլ հիվանդանոցում երաժիշտներ Բիյոնսեի և Ջեյ Զիի ընտանիքում[7]։ CBS-ը գրել է, որ Քարթերը «ենթադրաբար աշխարհի ամենահայտնի երեխան էր՝ արքայազն Ջորջից և Նորթ Ուեսթից»՝ Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի ավագ երեխայից բացի[8]։ Ծնվելուց երկու օր անց Թայմը գրել է, որ Քարթերն «արդեն աշխարհի ամենահայտնի նորածինն էր»[9]։ Երեխայի ծնունդից ի վեր նրա ծնողները «աշխատել են ապահովել իրենց դստեր անվան ապրանքային նշաններն ամեն ինչի, այդ թվում՝ գրքերի, շամպունների, տեսախաղերի և այլ բաների համար»[10]։ Այդ ընթացքում Բիյոնսեն պնդում էր, որ Քարթերը «մշակութային իկոնա» է[11]։ Քարթերը մոր կողմից Թինա Նոուլզի և Մեթյու Նոուլզի թոռնուհին է[12][13], ինչպես նաև երգչուհի Սոլանժ Նոուլզի զարմուհին[14]։ Զանգվածային լրատվամիջոցների ուշադրությունը Քարթերի վրա կենտրոնացել է ի ծնե նրա հայտնի ծնողների և մեծ ընտանիքի պատճառով։

2012 թվականին Խորվաթիայի Խվար քաղաքը Քարթերին անվանել է քաղաքի պատվավոր քաղաքացի։ Նրա ծնողները այցելել էին քաղաքը մինչ Քարթերի ծնվելը, որտեղ Բիյոնսեն առաջին անգամ մտածել է նրան Բլու Այվի անվանելու մասին[15]։

2014 թվականի օգոստոսին Քարթերը միացել է իր հորը՝ Ջեյ Զիին MTV Video Music Awards մրցանակաբաշխության բեմի վրա, որտեղ նրանք Բիյոնսեին շնորհել են Michael Jackson Video Vanguard Award մրցանակը[16]։ Քարթերը շարունակել է տարբեր երաժշտական մրցանակաշխություններ այցելել իր ծնողների հետ՝ ներառյալ 2016 թվականի MTV Video Music Awards-ը, որտեղ նա հայտնել է իր հագուստի գինը (10950 դոլար արժողությամբ Միշկա Աոկի արքայադստեր շոր և 565 դոլար արժողությամբ Ջուզեպե Զանոտի կոշիկ)[17][18]։

2018 թվականին Քարթերը հաճախել է Լոս Անջելես շրջանի Ուեսթ Հոլիվուդ քաղաքի Վաղ կրթության կենտրոն (անգլ.՝ The Center for Early Education) մասնավոր դպրոցի առաջին դասարանը[19]։

2020 թվականի հունվարին՝ Քարթերի ութերորդ ծննդյան օրվանից քիչ առաջ, ռեփեր Megan Thee Stallion-ն իր ինստագրամյան և թվիթթերյան կայքէջերում տեղադրել է իր, Բիյոնսեի և Քարթերի համատեղ լուսանկարները։ Vanity Fair ամսագրի համար գրող Ք․ Օսթին Քոլինզը պատասխանել է դրան՝ գրելով․ «Զգում եմ, որ Ջեյ Զիի դեմքի գեները շուտով անցնելու են Բլու Այվիին, և ես իսկապես ցավում եմ նրա համար»։ Harper's Bazaar կայքի խմբագիր Վայոլեթ Լուկան պատասխանել է Քոլինզի գրառմանը՝ պնդելով․ «Դրանք դեռ չե՞ն անցել։ Կամ նա պարզապես պլաստիկ օպերացիա է անելու 16 տարեկանում, ինչպես Քայլի Ջենները, և մենք ստիպված ենք լինելու ձևացնել, որ նա միշտ էլ այդպիսի տեսք է ունեցել․․․ Ես չեմ կարող թույլ տալ ինձ ցավ չափազանց խղճալ աներևակայելի հարուստին»։ Նրանք երկուսն էլ բուռն քննադատության են ենթարկվել առցանց, ինչը հանգեցրել է այն բանին, որ նրանք ներողություն խնդրեն և ջնջեն այդ թվիթները[20][21]։

Կարիերա

խմբագրել

Rolling Stone ասմագրի կողմից «Փոփի արքայադուստր» անվանումը ստացած Քարթերը նկարահանվել է իր հոր «Glory» սինգլում, որը թողարկվել նրա ծննդյան օրվանից երկու օր անց[9][22]։ Դրա շնորհիվ Քարթերը դարձել է ամենաերիտասարդ մարդը, որը երբևէ հայտնվել է Billboard չարթերում[23][24]։

2020 թվականին Քարտերը երգել է «Brown Skin Girl» թրեքում՝ արժանանալով գովասանքի և մրցանակների իր մասնակցության համար։ Նա դարձել է BET Award մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը, երբ արժանացել է BET HER մրցանակին։ 2020 թվականին նա ստացել է Soul Train Music Award for The Ashford & Simpson Songwriter's Award մրցանակը, ինչպես նաև NAACP Image Award մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է մրցանակի «Լավագույն դուո, խումբ կամ համագործակցություն» անվանակարգում[25][26]։

2020 թվականի նոյեմբերին Քարթերը ընթերցել է Մեթյու Ա. Չերիի «Մազերի հանդեպ սեր» գիրքն մի աֆրոամերիկացի աղջկա հոր մասին, որն առաջին անգամ փորձում էր հարդարել իր դստեր մազերը[27][28]։ Variety-ն նշել է, որ «հնարավոր է նա հավակնի Գրեմմիի մրցանակին ասմունքի համար»[29]։

Սկավառակագրություն

խմբագրել

Սինգլներ

խմբագրել
Սինգլներ, որտեղ նա մասնակցել է՝ տարբեր մանրամասներով
Անվանում Տարեթիվ Բարձրագույն դիրք չարթերում Ալբոմ
US
[30]
US R&B
[31]
US Rap
[32]
CAN
[33]
IRE
[34]
LIT
[35]
NLD
[36]
NZ Hot
[37]
SWE Heat.
[38]
UK
[39]
«Glory»
(Ջեյ Զի՝ B.I.C.-ի մասնակցությամբ)
2012 63 23 Ոչ ալբոմային սինգլ
«Brown Skin Girl»
(Բիյոնսե, Ուիզքիդ և Սեյնթ Ջոն՝ Բլու Այվի Քարթերի մասնակցությամբ)
2019 76 27 60 50 67 82 6 6 42 The Lion King: The Gift
«—» նշանակում է, որ ձայնագրությունը չի թողարկվել կամ ընդգրկվել տվյալ տարածաշրջանի չարթերում։

Որպես հյուր

խմբագրել
Սինգլներ չհանդիսացող երգեր, որտեղ նա մասնակցել է՝ տարբեր մանրամասներով
Անվանում Տարեթիվ Այլ արտիստ Ալբոմ
«Blue» 2013 Բիյոնսե Beyoncé
«Blue's Freestyle / We Family» 2017 Ջեյ Զի 4:44
«Lift Ev'ry Voice and Sing» 2019 Բիյոնսե Homecoming: The Live Album

Ֆիլմագրություն

խմբագրել
Ֆիլմերի ցանկ՝ տարբեր մանրամասներով
Տարեթիվ Բնօրինակ անվանում Հայերեն անվանում Դեր Ծան․
2013 Life Is But a Dream Կյանքը միայն երազ է Ինքն իր դերում [40]
2016 Beyoncé: Lemonade Բիյոնսե։ Լիմոնադ Ինքն իր դերում [41]
2019 Homecoming: A Film by Beyoncé Տունդարձ։ Բիյոնսեի ֆիլմ Ինքն իր դերում [42]
2019 Beyoncé Presents: Making The Gift Բիյոնսեն ներկայացնում է։ Նվեր պատրաստելով Ինքն իր դերում [43]
2020 Black Is King Սևն արքա է Ինքն իր դերում [44]

Երաժշտական տեսահոլովակներ

խմբագրել
Երաժշտական տեսահոլովակների ցանկ՝ տարբեր մանրամասներով
Անվանում Տարեթիվ Այլ արտիստ(ներ) Ռեժիսոր(ներ) Ծան․
Որպես արտիստ
«Blue» 2013 Բիյոնսե Բիյոնսե, Էդ Բարք, Բիլ Քիրսթեյն [45]
«Glory» 2015 Ջեյ Զի Չկա տվյալ [46]
«Brown Skin Girl» 2020 Բիյոնսե, Սեյնթ Ջոն, Ուիզքիդ Ջեն Նկիրու [47]
Որպես հյուր
«Formation» 2016 Բիյոնսե Մելինա Մեցուկաս [48]
«All Night» [49]
«Family Feud» 2017 Ջեյ Զի, Բիյոնսե Ավա Դյուվերնեյ [50]
«Spirit» 2019 Բիյոնսե Ջեյք Նավա, Ջոն Ֆավրո [51]
«Bigger» («Spirit» տեսահոլովակ) Չկա տվյալ [52]
«Bigger» («Black Is King» տեսահոլովակ) 2020 [53]
«Find Your Way Back»
«My Power» Բիյոնսե, Նիյա, Յեմի Ալեյդ, Թիերա Հուոք, Մունչայդ Սանեյլի, ԴիՋեյ Լագ

Մրցանակներ և առաջադրումներ

խմբագրել
Տարեթիվ Մրցանակաբաշխություն Աշխատանք Մրցանակ Արդյունք Ծան․
2017 Shorty Awards Ինքը (Բիյոնսեի հետ) Տարվա ինստագրամ Առաջադրված [54][55]
2020 NAACP Image Awards «BROWN SKIN GIRL» (Բիյոնսեի, Ուիզքիդի և Սեյնթ Ջոնի հետ) Լավագույն դուո կամ խումբ Հաղթանակ [56]
BET Awards BET Her Award Հաղթանակ [57]
Soul Train Awards Տարվա տեսահոլովակ Հաղթանակ [58]
2021 Գրեմմի Լավագույն երաժշտական տեսահոլովակ Սպասվող [59]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. Respers France, Lisa (2020 թ․ հունիսի 29). «Blue Ivy Carter wins first BET Award». CNN. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
  3. Cooper, Mariah (2020 թ․ փետրվարի 23). «Blue Ivy Carter Wins NAACP Image Award at Age 8 for 'Brown Skin Girl'». US Weekly. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
  4. «Redirect Notice». www.google.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. Semigran, Aly (2011 թ․ օգոստոսի 24). «Beyonce To Hit The VMA Stage». MTV News. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 25-ին.
  6. Kaufman, Gil. «Beyonce Puts 'Love on Top' at VMAs, Reveals Pregnancy». MTV News. Վերցված է 2013 թ․ ապրիլի 10-ին.
  7. West, Hattie (2012 թ․ մարտի 13). «Baby Blue». Vogue. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  8. «Most creative celebrity baby names». CBS. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին. «Arguably the world's most famous baby, aside from Prince George and North West, is Blue Ivy Carter.»
  9. 9,0 9,1 Zafar, Aylin (2012 թ․ հունվարի 9). «Jay-Z Releases "Glory," Featuring His Daughter Blue Ivy's Cries». Time. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  10. Montrose, Alex (2020 թ․ հուլիսի 14). «Beyoncé Secures Trademarks for Blue Ivy's Name After Legal Battle». Complex. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  11. Morrison, Sean (2019 թ․ սեպտեմբերի 26). «Beyoncé reportedly argues her 7-year-old daughter is a 'cultural icon' in a legal fight to trademark the name Blue Ivy». Insider. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  12. McGrath, Mary Kate (2019 թ․ մարտի 25). «Blue Ivy Carter Shared THE Cutest Corny Joke With Her Grandma Tina Lawson». Bustle. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  13. Dixon, Emily (2020 թ․ հունվարի 8). «Beyoncé's Dad Mathew Knowles Posted a Rare Photo of Blue Ivy Carter for Her 8th Birthday». Marie Claire. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  14. Kwateng-Clark, Danielle (2017 թ․ մայիսի 2). «This Photo Proves That Blue Ivy Is Actually Solange's Twin». Essence. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  15. Newcomb, Tim (2012 թ․ հունիսի 26). «Croatian Town Names Blue Ivy Carter Honorary Citizen». Time. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
  16. Selby, Jenn (2014 թ․ օգոստոսի 25). «MTV VMAs 2014: Blue Ivy and Jay Z present Beyonce with Michael Jackson Video Vanguard Award». The Independent. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  17. Bendlin, Karli (2016 թ․ օգոստոսի 29). «Blue Ivy Doesn't Seem To Be A Fan Of The VMAs, Or Any Other Award Show For That Matter». Huff Post. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  18. «Blue Ivy's VMAs Dress Cost $11k». Billboard. 2016 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  19. Romain, Alana (2018 թ․ օգոստոսի 17). «Does Blue Ivy Go To School? She's Far From Being A Typical First-Grader». Romper. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  20. Griffith, Janelle (2020 թ․ հունվարի 2). «Journalists apologize for mocking appearance of Blue Ivy, Beyoncé's 7-year-old daughter». NBC. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  21. Song, Sandra (2020 թ․ հունվարի 3). «Fans Rally Behind Blue Ivy Carter After Journalists Criticize Her Looks». Paper Magazine. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  22. Knopper, Steve (2012 թ․ հունվարի 11). «On the Charts: Jay-Z's 'Glory' Zooms on YouTube». Rolling Stone. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  23. «Blue Ivy Carter». BET. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  24. «Blue Ivy Carter Sets Billboard Record». The Daily Beast. 2012 թ․ հունվարի 12. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  25. Weisholtz, Drew (2020 թ․ հունիսի 29). «Blue Ivy Carter, 8, nabs BET Award, becomes youngest winner in history». Today. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  26. Forde, Kisha (2020 թ․ հունիսի 29). «Blue Ivy Carter Won Her First BET Award for Work on Beyoncé's "Brown Skin Girl"». Teen Vogue. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  27. Respers France, Lisa (2020 թ․ նոյեմբերի 9). «Blue Ivy Carter adds narrator of 'Hair Love' to her resume». CNN. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
  28. Juneau, Jen (2020 թ․ նոյեմբերի 9). «Beyoncé and JAY-Z's Daughter Blue Ivy Is Narrating the Hair Love Audiobook — Hear Her Intro». People. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
  29. Rubin, Rebecca (2020 թ․ նոյեմբերի 9). «Blue Ivy Carter to Narrate 'Hair Love' Audiobook, From Oscar Winner Matthew A. Cherry». Variety. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
  30. «The Hot 100 Chart | Billboard». Billboard. 2019 թ․ օգոստոսի 3.
  31. Peaks in the Hot R&B/Hip-Hop Songs chart:
  32. «Hot Rap Songs Chart | Billboard». Billboard. 2012 թ․ հունվարի 28.
  33. «Billboard Canadian Hot 100 Chart | Billboard». Billboard. 2019 թ․ օգոստոսի 3.
  34. «IRMA - Irish Charts». irma.ie. 2019 թ․ հուլիսի 26. էջ 2. Select "2019" and "26-Jul-19".
  35. «Savaitės klausomiausi (TOP 100) - Agata». agata.lt (լիտվերեն).
  36. «Beyoncé, SAINt JHN & Wizkid feat. Blue Ivy Carter - Brown Skin Girl - dutchcharts.nl». dutchcharts.nl (հոլանդերեն). 2019.
  37. «Hot Singles Chart | The Official New Zealand Music Chart». nztop40.co.nz. 2019 թ․ հուլիսի 29.
  38. «Veckolista Heatseeker, vecka 30, 2019 | Sverigetopplistan». sverigetopplistan.se (շվեդերեն). 2019.
  39. «Official Singles Chart Top 100 | Official Charts Company». officialcharts.com. 2019 թ․ հուլիսի 26.
  40. «Beyonce Reveals Blue Ivy's Face in 'Life is But a Dream' Documentary». Essence. 2013 թ․ փետրվարի 16. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  41. Romain, Alana (2016 թ․ ապրիլի 27). «Is Blue Ivy In 'Lemonade'? She Makes A Number Of Appearances». Romper. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  42. «People Are So Floored By Blue Ivy's Singing on Beyonce's Surprise Album Homecoming They're Joining the Ivy League». Time. 2019 թ․ ապրիլի 17. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 5-ին.
  43. Gonzales, Erica (2019 թ․ սեպտեմբերի 16). «Blue Ivy Singing "Brown Skin Girl" in Beyoncé's New Documentary Is an Absolute Treasure». Harper's Bazaar. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
  44. Scribner, Herb (2020 թ․ հուլիսի 30). «Blue Ivy Carter makes a cameo on Beyonce's new 'Black Is King' trailer». Deseret. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  45. Marine, Brooke (2019 թ․ հուլիսի 19). «Blue Ivy Has Entered the Singer-Songwriter Phase of Her Career». W. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
  46. «Video: Jay Z – 'Glory' | Rap-Up». Rap-Up. 2015 թ․ ապրիլի 16.
  47. Beyoncé, Blue Ivy, SAINt JHN, WizKid - BROWN SKIN GIRL (Official Video) ՅուԹյուբում
  48. Sisavat, Monica (2016 թ․ փետրվարի 8). «Celebrity Reactions to Beyonce's "Formation" Music Video | POPSUGAR Celebrity UK». popsugar.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 13-ին.
  49. Wendroff, Jessica Ariel (2016 թ․ նոյեմբերի 30). «Beyonce's "All Night" Video Features Her Pregnancy, Blue Ivy, & A Lot Of Love». Romper. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  50. Kenevey, Bill (2017 թ․ դեկտեմբերի 29). «Jay-Z releases 'Family Feud' video, featuring Beyonce, Blue Ivy and his take on infidelity». USA Today. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  51. Clarendon, Don (2019 թ․ հուլիսի 16). «Twitter Reacts to Blue Ivy's Cameo in Beyonce's 'Spirit' Music Video». US Weekly. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
  52. «Watch the new visuals for Beyoncé's 'Bigger'». Dazed. 2020 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 27-ին.
  53. «So, How Are We Getting Blue Ivy Carter an Oscar for Black Is King?». Vulture. 2020 թ․ հուլիսի 31. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 27-ին.
  54. «9th Annual Influencer Nominees - The Shorty Awards». Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 3-ին.
  55. «9th Annual Winners - The Shorty Awards». Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 3-ին.
  56. Hilary Hughes (2020 թ․ փետրվարի 22). «Blue Ivy Carter Won Her First Major Award For Her Beyoncé Collaboration And Her Family Is Thrilled». Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 3-ին.
  57. Lisa Respires France (2020 թ․ հունիսի 29). «Blue Ivy Carter wins first BET Award». Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 3-ին.
  58. Rachel George (2020 թ․ նոյեմբերի 30). «2020 Soul Train Awards: Complete winner's list». Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 3-ին.
  59. «2021 GRAMMYs: Complete Nominees List». GRAMMY.com (անգլերեն). 2020 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բլու Այվի» հոդվածին։